Երևանում վերջապես McDonald's կբացվի
«Կոկա-Կոլա Բոթլերս Ջորջիա» ընկերության տնօրեն Թիմուր Չկոնիան Հայաստանում McDonald’s-ի բացման արտոնագիր է ստացել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով commersant.ge պարբերականը, գործարարը հայտարարել է, որ փետրվարի 7-ին McDonald’s Georgia-ի պատվիրակությունը կայցելի Հայաստան: Այցի շրջանակներում կհստակեցվի ռեստորանի տեղակայման վայրն ու այլ մանրամասներ: «Արտոնագրի ստացումը դեռ առաջին քայլն է, եւ այս ուղղությամբ մեզ սպասվում է լուրջ աշխատանք: Անհրաժեշտ է հարթել իրավական հարցերը», – ասել է գործարարը:
Նա ընդգծել է, որ ընթացիկ տարում Երեւանում կմեկնարկեն ռեստորանի կառուցման աշխատանքները: Նախնական փուլում ծրագրվում է բացել 3-4 կետ, որոնցից յուրաքանչյուրը կպահանջի €2,5-3 մլն ներդրում:
McDonald’s Georgia-ն բացվել է 1999թ.: Ներկայում ցանցը գործում է Թբիլիսիում, Քութայիսիում, Բաթումում, Զուգդիդիում եւ Ռուսթավիում: