Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Ucom. Գյումրիում մեկնարկել է ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը
11/02/2017 21:39
Կիսվել

Ucom. Գյումրիում մեկնարկել է ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում մեկնարկել է ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը, որն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից Ucom ընկերության աջակցությամբ:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը ողջունել է մրցույթի մասնակիցներին և նշել. «Տեխնոլոգիական   կրթության զարգացումը միության ռազմավարական ուղղություններից մեկն է: Մենք մշտապես իրականացնում ենք կրթական ծրագրեր և խրախուսական մրցույթներ  ու հատկապես կարևորում ենք մարզային հավասարաչափ բաշխվածությունը: Պատահական չէ, որ մրցույթն անցկացվում է Գյումրիում, իսկ մասնակիցները ներկայացնում են բոլոր մարզերի և Արցախի դպրոցները:

Արդեն 3-րդ անգամ անցկացվող ԴիջիԿոդ կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթը մեծ հետաքրքրություն է առաջացրել դպրոցականների մոտ: Այս տարի մրցույթին դիմել են ՀՀ բոլոր մարզերի և Արցախի 360 դպրոցականներ, որոնցից  տարբեր դպրոցների 40 լավագույնները մասնագիտական ժյուրիի անդամներին կներկայացնեն իրենց ստեղծած խաղերը: Ժյուրիի կազմում ընդգրված են Ինստիգեյթ, Ֆայմտեք, Լևիաթան և այլ առաջատար ՏՏ ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Մրցույթի հիմնական նպատակն է խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի, բացահայտել տաղանդավոր պատանիներին և հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները, բացահայտել ակտիվություն ցուցաբերած դպրոցներին և անհատներին: ԴիջիԿոդը միաժամանակ արդյունավետ հարթակ է, որտեղ ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները հանդիպում են միմյանց, կիսվում գիտելիքներով և նորարար գաղափարներով:

Մրցույթի ծրագրավորման լեզուն  Scratch-ն է: Scratch-ը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի (MIT) կողմից մշակված գրաֆիկական ծրագրավորման միջավայր է: Աշխատելով այս միջավայրում՝ դպրոցականները ցանցի միջոցով կապեր են հաստատում նաև արտասահմանյան այլ դպրոցների աշակերտների հետ, քննարկում իրենց ստեղծած խաղերի ուժեղ և թույլ կողմերը, օգնում և գնահատում միմյանց:

Դպրոցականները մրցում են մինչև 13 տարեկան և 13 տարկենանից բարձր տարիքային խմբերում «Լավագույն խաղ», «Լավագույն վիրտուալ լաբորատորիա» «Լավագույն դիզայն» և «Լավագույն մտահղացում» անվանակարգերի համար:

Այս տարի առաջին անգամ երկու տարիքային խմբերի համար սահմանվել է նաև «Արմաթի մրցանակ» անվանակարգը, որի հաղթողները կորոշվեն ՀՀ բոլոր մարզերի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների սաների քվեարկությամբ: Արմաթականները արդեն ծանոթացել են MIT կայքում տեղադրված խաղերին և իրենց գնահատականները կհնչեցնեն վիդեոհաղորդագրությունների տեսքով:

ԴիջիԿոդ ծրագրավորման մրցույթի հաղթողները ԻՏՁՄ-ի, Ucom և Huawei ընկերությունների կողմից կարժանանան դրամական պարգևների, կստանան բջջային հեռախոսներ, վերապատրաստման և տեխնոլոգիական ճամբարներին մասնակցելու հնարավորություն:

ԴիջիԿոդ մրցույթի գլխավոր գործընկերն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, գործընկեր՝ Huawei ընկերություն:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08