Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Samsung-ի ղեկավարը ձերբակալվել է կոռուպցիայի գործով
17/02/2017 14:10
Կիսվել

Samsung-ի ղեկավարը ձերբակալվել է կոռուպցիայի գործով

Հարավային Կորեայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Samsung Electronics ընկերության փոխնախագահ եւ փաստական ղեկավար Լի Չժե Յոնը, ձերբակալվել Է կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ, որը բերեց երկրի նախագահ Պակ Կըն Հեի իմպիչմենտի հարցին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Հունվարի 12-ին դատարանը մերժել Էր դատախազների համանման պահանջը:

Կոռուպցիոն սկանդալը ծայր Է առել հոկտեմբերին, երբ մամուլում հաղորդագրություններ հայտնվեցին հարավկորեական խոշոր կորպորացիաների, այդ թվում՝ Samsung-ի կողմից կառավարության արտոնություններ ստանալու վերաբերյալ՝ այն ֆոնդերին խոշոր գումարներ տրամադրելու փոխարեն, որոնք ստեղծվել Էին պետության ղեկավարի ընկերուհու՝ Ցոյ Սուն Սիլի կողմից: Չզբաղեցնելով պետական որեւԷ պաշտոն՝ նա, ինչպես պնդվում Է, միջամտում Էր նախագահական վարչակազմի գործերին եւ օգուտներ ստանում՝ օգտագործելով կապերը:

Ներկայում Ցոյ Սուն Սիլը ձերբակալված Է:

Հատուկ հանձնարարությունների քննիչները Լի Չժե Յոնին կասկածում են այն բանում, որ նա վճարել կամ առնվազն խոստացել Է որպես կաշառք 36,3 մլն դոլար վճարել Ցոյ Սուն Սիլին Հարավային Կորեայի կենսաթոշակային ապահովագրման պետական հիմնադրամի կողմից երկու դուստր ընկերությունների միաձուլմանն աջակցելու դիմաց: Նշվում Է, որ այդ գործարքը վճռորոշ Է դարձել Samsung Electronics-ի՝ հիվանդանոցում գտնվող նախագահ Լի Գըն Հիից ընկերության ղեկավարման հարթ անցումը նրա միակ որդուն՝ Լի Ցժե Յոնին ապահովելու համար, նշում Է «Ռյոնհապ»-ը:

Հետաքննությունը պետք Է ավարտվի մինչեւ փետրվարի 28-ը եւ կարող Է միայն մեկ ամսով երկարացվել Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, վարչապետ Հվան Գյո Անի համաձայնությամբ:

Երկրում իշխանությունը նրան Է անցել այն բանից հետո, երբ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին խորհրդարանն իմպիչմենտ հայտարարեց նախագահ Պակ Կըն Հեին: Մինչեւ ամառ Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը պետք Է կա՛մ հաստատի իմպիչմենտը, կա՛մ վերականգնի Պակ Կըն Հեի լիազորությունները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12