Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Cloudflare-ի խոցելիության պատճառով հնարավոր է վտանգված լինեն հարյուրավոր հայկական կայքեր
24/02/2017 22:52
Կիսվել

Cloudflare-ի խոցելիության պատճառով հնարավոր է վտանգված լինեն հարյուրավոր հայկական կայքեր

ՏՏ անվտանգության Cloudflare ամպային հարթակը փետրվարի 23-ին հայտարարել է լրջագույն խոցելիության հայտնաբերման մասին։ Խոցելիությունը հայտնաբերել է Google Project Zero նախագծի աշխատակից Թևիս Օրմանդին, ով Cloudflare-ի API-ի միջոցով պատահականորեն կարողացել է ստանալ այլ կայքերի տվյլաներ, որոնք պետք է անհասանելի լինեին երրորդ կողմի համար։ Մասնագետները կարծում են, որ խոցելիությունը առկա է նվազագույնը վերջին 5 ամսվա ընթացքում։ Խոցելիության պատճառով հնարավոր է վտանգված լինի մոտ 4.2 մլն դոմեն։

Cloudflare ամպային հարթակը գործում է 2009թ.-ից։ Հարթակը յուրօրինակ միջնորդ է կայքերի և օգտատերերի միջև։ Հարթակի հիմնական գործառույթը կայքերի պաշտպանությունն է DDoS հարձակումներից և այլ վտանգներից։ Cloudflare-ը նաև բարձրացնում է կայքի հասանելիության աստիճանը շարքային օգտատերերի համար։

Cloudflare-ը բազմիցս հայտարարել և նշել է, որ իրենց համակարգով անցնող տեղեկատվությունը գաղտնի է։ Խոցելիության հայտնաբերումը ցույց է տալիս, որ Cloudflare-ը չի կարողացել պահպանել տեղեկատվության գաղտնիությունը։

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Ռուբեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հրապարակել է այն .AM դոմենով կայքերի ցուցակը, որոնք հնարավոր է վտանգված լինեն Cloudflare-ի խոցելիություն պատճառով՝ նշելով, որ տեղեկատվությունը ոչ պաշտոնական է, միաժամանակ խորհուրդ տալով կայքերին փոխել Cloudflare-ի հարթակի հետ համակցման բանալիները։

Դոմենների ցուցակում կան բազմաթիվ հայտնի առցանց նախագծեր՝ 168.am, 168finance.am, 1in.am, 1tv.am, 2nd.am, 8778.am, a1plus.am, aravot.am, armeniatv.am, armenpress.am, armfootball.am, armlur.am, armnewstv.am, armradio.am, armsport.am, armtv.am, artsakhpress.am, audiobook.am, aysor.am, blognews.am, elaket.am, epress.am, erevannews.am, ermenihaber.am, finca.am, hayeli.am, hetq.am, hraparak.am, lagalleria.am, mamul.am, medialab.am, menu.am, newarmenia.am, news.am, newsbook.am, nyut.am, onex.am, operativ.am, orer.am, panorama.am, past.am, pastinfo.am, pn.am, politics.am, politik.am, radioaurora.am, shabat.am, slaq.am, spayka.am, sports.am, tashirpizza.am, tert.am, tickets.am, times.am, vivaro.am, vivarobet.am, vivarocasino.am, vivaronews.am, vivaropoker.am, webtv.am, yelaket.am, yell.am, yerevannews.am, yerkir.am, yerkirmedia.am, yn.am։

Կայքերի ցուցակն ամբողջությամբ։

Տեխոնոլգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը  ներկայացնում է MaxPlay նոր առաջարկ` հատուկ մարզերի բնակիչների համար։ Այն բաժանորդները, որոնք մինչև 2017թ. մարտի 31-ը ներառյալ կմիանան Տրիո Մարզային ծառայությունների փաթեթին կամ կվերակնքեն գործող պայմանգիրը 1 տարով, կստանան մի շարք առավելություններ 1 տարի շարունակ՝ 100 ֆիլմ, 80 հեռուստաալիք, 30 Մբ/վ Ինտերնետ, WiFi ակտիվացում, 7 օր նախկին հաղորդումներ դիտելու հնարավորություն, սմարթ հնարավորություններ, որակյալ հեռախոսակապ։ Առաջարկը գործում է մինչ 2017թ․-ի մարտի 31-ը ներառյալ Արմավիր, Մեծամոր, Կապան, Վանաձոր, Գյումրի, Հրազդան, Չարենցավան, Սևան, Դիլիջան, Իջևան, Ալավերդի, Արարատ, Աշտարակ, Արտաշատ, Մարտունի, Մասիս և  Քաջարան քաղաքների բնակիչների համար։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98