Բիզնես

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Ռոստելեկոմ. մեկնարկել է հայ հայտնի կանանց այցելությունների շարքը
08/03/2017 13:35
Կիսվել

Ռոստելեկոմ. մեկնարկել է հայ հայտնի կանանց այցելությունների շարքը

Հայաստանյան «Ռոստելեկոմի» գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ այցելեց ՀՀ վաստակավոր արտիստուհի, հաղորդավարուհի Էվելինա Շահիրյանին՝ մեկնարկելով հայ հայտնի կանանց այցելությունների շարքը։
«Հաշվի առնելով տիկին Շահիրյանի տաղանդն ու զգալի ավանդը մեր մշակույթի զարգացման գործում՝ մենք որոշեցինք կանանց մեկամսյակն սկսել նրան այցով։ Շնորհավորում եմ տիկին Շահիրյանին այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և մաղթում քաջ առողջություն ու ստեղծագործական հաջողություններ։ Հավելեմ, որ բաժանորդների խնդրանքով «Ռոստելեկոմի» հեռուստատեսության Ֆիլմադարանում տեղադրվել են հին ու նոր հայկական ֆիլմեր և ցանկը պարբեաբար համալրվում է»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստան գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

«Ռոստելեկոմի» անունից տիկին Շահիրյանին հանձնվեց ընկերության Սմարթ OTT հեռուստատեսության սարքը երեք ամիս անվճար դիտման հնարավորությամբ, որը հնարավորություն է տալիս դիտելու ժամանակակից հեռուստաալիքներ ամենուր, ուր կա ինտերնետ հասանելիություն և հեռուստացույց։

Ակցիայի մեկնարկը տրվեց մարտի 8-ին և կանանց մեկամսյակի ընթացքում ընկերության ղեկավար անձնակազմի կողմից 25 հայտնի և վաստակաշատ հայ կանանց այցերի ընթացքում կհանձնվեն նվերներ ու անակնկալներ։ Անակնկալներ են նախատեսված նաև ընկերության բոլոր կին բաժանորդների համար։

«Ռոստելեկոմը» շնորհավորում է բոլոր կանանց և աղջիկներին միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում երջանկություն, ժպիտներ և նորանոր ձեռքբերումներ։

Էվելինա Շահիրյանը 1960-1967թթ․ աշխատել է հեռուստատեսությունում՝ որպես հաղորդավար։ 1969թ․ ավարտել է «Հայֆիլմի» կինոդերասանի ստուդիան։ 1969թ․-ից Երևանի դրամատիկական թատրոնի դերասանուհի է։ Վարել է մի շարք մանկական և երաժշտական հեռուստահաղորդումներ։ Կինոյում («Կտոր մը երկինք» 1980, «Կարինե» 1967, «Մորգանի խնամին» 1970) և թատրոնում (Եվա՝ «Աստվածային կատակերգություն», Վարդուկ՝ «Սեր և ծիծաղ», Վալանտին՝ «Ուղևորն առանց ծանրոցի», Էլեոնորա՝ «Մսյո Ամիլկար», «Երբ երգում են սոխակները», «Մկան թակարդ», «Հետադարձ կապ», «Պիկ ժամ», «Համլետ», «Մամա միա», «Սեր և ծիծաղ», «Չաո», «Անվերջ վերադարձ», «Ցիանակալիում…կաթով, կամ առանց կաթի») կերտել է բազմաթիվ կերպարներ։
Էվելինա Շահիրյանի՝ բազմաթիվ պարգևների և կոչումների շարքում ամենապատվավորներից է ՀՀ վաստակավոր արտիստի կոչումը։

«ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» Հայաստան (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկն է և հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57