Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Վիվասել-ՄՏՍ. «Samsung Galaxy Note 8» նոր սմարթֆոնը՝ նախնական պատվիրման հնարավորությամբ
07/09/2017 17:25
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. «Samsung Galaxy Note 8» նոր սմարթֆոնը՝ նախնական պատվիրման հնարավորությամբ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև ս.թ. սեպտեմբերի 21-ը ներառյալ «Samsung Galaxy Note8» պատվիրելու դեպքում գնորդը նաև կստանա «Samsung DeX» աքսեսուար:

«Samsung Galaxy Note8» սմարթֆոնի գինը 579 900 դրամ է: Սարքը կարելի է գնել թե՛ կանխիկ, և թե՛ ապառիկ եղանակով:

Պատվերը կարելի է տեղադրել առցանց կամ այցելելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոն: Առցանց պատվիրելուց հետո անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 21-ը ներառյալ այցելել մոտակա սպասարկման կենտրոն՝ վճարում կատարելու համար: Կանխիկ եղանակով գնման պատվերը տեղադրելիս` անհրաժեշտ է ամբողջությամբ վճարել սմարթֆոնի արժեքը, իսկ ապառիկի դեպքում՝ կանխավճարի գումարը (նախատեսված լինելու դեպքում) կրկին մինչև ս.թ. սեպտեմբերի 21-ը` ներառյալ:

Բաժանորդները կկարողանան ստանալ «Samsung Galaxy Note8» հեռախոսը և «Samsung DeX» աքսեսուարը՝ սկսած ս.թ. սեպտեմբերի 22-ից՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ:

«Հերթական անգամ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր բաժանորդներին հասանելի է դարձնում նոր բարձրակարգ սմարթֆոն, այս անգամ՝ «Samsung Galaxy Note8» սմարթֆոնը, որն առանձնանում է առաջադեմ լուծումներով և յուրահատուկ դիզայնով: Մեզ համար կարևոր է, որ մեր բաժանորդները ցանկության դեպքում կարողանան օգտվել շարժական հաղորդակցության ամենանորարարական, բարձրորակ և հարմարավետ սարքերից»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

————–

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Օպերատորի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք Ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/MTSArmenia/

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72