Բիզնես

USD BUY - 391.50-0.50 USD SELL - 395.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 415.00-1.00
OIL:  BRENT - 72.77-0.55 WTI - 68.77-0.41
COMEX:  GOLD - 2918.70-0.41 SILVER - 32.03-0.25
COMEX:  PLATINUM - 969.50-0.52
LME:  ALUMINIUM - 2632.50-0.23 COPPER - 9460.00+0.62
LME:  NICKEL - 15580.00+1.59 TIN - 32404.00-1.13
LME:  LEAD - 2010.50+0.90 ZINC - 2812.00+0.02
FOREX:  USD/JPY - 149.23-0.14 EUR/GBP - 1.0467-0.32
FOREX:  EUR/USD - 1.0467-0.32 GBP/USD - 1.2654+0.08
STOCKS RUS:  RTSI - 1144.79+0.00
STOCKS US: DOW JONES - 43433.12-0.43 NASDAQ - 19075.26+0.26
STOCKS US: S&P 500 - 5956.06+0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 38142.37-0.25 TOPIX - 2716.40-0.30
STOCKS CHINA:  HANG SENG - 23787.93+3.27 SSEC - 3380.21+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 8731.46+0.72 CAC40 - 8143.92+1.15
STOCKS EUR:  DAX - 22794.11+1.71
26/02/2025  CBA:  USD - 393.51-0.04 GBP - 497.59+0.65
26/02/2025  CBA:  EURO - 413.07+0.91
26/02/2025  CBA:  GOLD - 37110.00+13.00 SILVER - 406.69-4.66
Ռոստելեկոմը ճանաչվեց ինտերնետ ծառայություններ լավագույն որակ տրամադրող պրովայդեր
26/09/2017 14:43
Կիսվել

Ռոստելեկոմը ճանաչվեց ինտերնետ ծառայություններ լավագույն որակ տրամադրող պրովայդեր

Հուլիս ամսին «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի կողմից Երևանում և ՀՀ մարզերում իրականացվեցին հարցումներ հեռահաղորդակցության ոլորտում տրամադրվող  ծառայությունների և սպասարկման վերաբերյալ։ Ըստ հարցման արդյունքների «Ռոստելեկոմը» գրանցել է ամենաբարձր ցուցանիշները որպես՝

–    Ինտերնետ ծառայությունների լավագույն որակ տրամադրող պրովայդեր,

–    Ինտերնետ ծառայություններ տրամադրող ամենաբարձր NPS գրանցած պրովայդեր,

–    Հեռուստատեսության ծառայություններ տրամադրող ամենաբարձր NPS գրանցած պրովայդեր։

«Լինելով առաջատար օպերատոր, մշտապես ներդրումներ իրականացնելով նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառման ուղղությամբ՝ մենք ունենք մեկ նպատակ՝ տրամադրել բարձրակարգ ծառայություններ և սպասարկում մեր բոլոր բաժանորդներին։ Նմանօրինակ հարցումները օբյեկտիվորեն ցույց են տալիս շուկայում և դաշտում առկա իրական պատկերը, ինչը շատ գովելի է։ Մարքեթինգային հետազոտությունները ընկերություններին հնարավորություն են տալիս պատկերացնելու շուկան, մարտահրավերներն ու զարգացումները՝ միևնույն ժամանակ հնարավորություն տալով պլանավորել հետագա ռազմավարական կառավարումը։ Հպարտ և ուրախ եմ մեր թիմի և ընկերության համար։ Կարծում եմ՝ սա մեր աշխատանքի լավագույն գնահատականն է և ուղենիշը»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հարցումների արդյունքում «Ռոստելեկոմ»-ի գրանցած առաջատար դիրքը վկայում է ընկերության բաժանորդների լոյալության բարձր մակարդակի մասին և, որ նրանք, առանց վարանելու, կառաջարկեն և խորհուրդ կտան օգտվել պրովայդերի և Ինտերնետ, և հեռուստատեսության ծառայություններից։

NPS (Net Promoter Score) գործակիցը սպառողական լոյալության գործակից է, որը հաշվարկվում է հետևյալ հարցի հիման վրա՝ Ինչ հավանականությամբ խորհուրդ կտայիք Ձեր ընկերոջը օգտվել Ձեր Ինտերնետ/Հեռուստատեսության պրովայդերի ծառայություններից: (Գնահատվում է 0-10 բալային համակարգով, որտեղ 0-ն ամենաանհավանական տարբերակն է, իսկ 10-ը՝ ամենահավանականը):

«Հեռահաղորդակցության ոլորտը հանդիսանում է ամենադինամիկ և արագ զարգացող ճյուղերից, հետևաբար ծառայությունների որակի ու սպասարկման մոնիտորինգը շատ կարևոր են։ Դա է պատճառներից մեկը, որ մենք իրականացրեցինք հետազոտություն՝ պարզելու, թե Երևանում և մարզերում որ ընկերության ու ծառայությունների նկատմամբ է հայ բաժանորդը գոհունակություն ցուցաբերում»,-նշեց «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը։

«Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան պարբերաբար անդրադառնում է դինամիկ զարգացող ոլորտներին՝ անցկացնելով և ընկերությունների, և ընկերությունների կողմից իրականացված հետազոտությունների փորձաքննություն: Կարևորելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը Հայաստանում մենք մշտապես խրախուսում ենք ընկերությունների կողմից բարձր որակական չափանիշների մատուցվող ծառայությունները և արդյունավետ մարքեթինգային ռազմավարությունների կիրառումը: Փաստելով «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի կողմից իրականացված հարցումների տվյալները` մենք այսօր ուրախ ենք «Ռոստելեկոմ» ընկերությանը հանձնել այս պատվոգիրը, ըստ որի ընկերությունը հանդիսանում է լավագույն ինտերնետ ծառայությունների որակ ապահովող ընկերություն, ինչպես նաև որպես ինտերնետ և հեռուստատեսային ծառայություններ տրամադրող ընկերություն գրանցել է լոյալ բաժանորդների ամենաբարձր ցուցանիշը»,- նշեց Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը: 

Հեռահաղորդակցության ծառայությունների վերաբերյալ հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով: Հարցվողների քանակը կազմել է 1104, հետազոտության ընտրանքային սխալը՝ ±3%: Հետազոտության իրականացվել է 05.07.2017-15.07.2017 ժամանակահատվածում:

Հետազոտության բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 33%, մարզերում` 67%: Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով:

————————–

Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան ստեղծվել է 2002թ.-ին մի խումբ մարքեթինգային փորձագետների կողմից, որոնց հիմնական նպատակն է եղել Հայաստանում մարքեթինգի ինստիտուտի զարգացումը մարքեթինգային հաղորդակցությունների միջոցով: 2002թ.-ից ի վեր Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան իրականացրել է շուրջ 800 սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտական և խորհրդատվական ծրագրեր: Համագործակցության աշխարհագրությունը ներառում է Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան, Վրաստանը, Ավստրիան, Թուրքիան, Գերմանիան և այլ երկրներ: Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան հանդիսանում է Եվրասիական մոնիտոր խմբի լիիրավ անդամ, ինչպես նաև Հայաստանում ESOMAR-ի անդամ և ESOMAR-ի չափանիշներին հետևող և կիրառող հայաստանյան միակ կազմակերպությունը, համագործակցել է Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների և դեսպանատների հետ (IFC, ԱՄՆ դեսպանատուն, Եվրասիա հիմնադրամ, Համաշխարհային բանկ, USAID, UNDP կազմակերպությունները), որոնց համար նույնպես իրականացրել է տարբեր հետազոտական ծրագրեր: Սենսեյ մարքեթինգի ակադեմիան ստեղծվել է 2011 թվականից:  Սենսեյ Մարքեթինգի Ակադեմիան իրականացնում է կարճաժամկետ, երկարաժամկետ և միջազգային թրեյնինգներ և հետազոտական ծրագրեր տարբեր ոլորտներում: Նիդեռլանդների Մարքեթինգի Ինստիտուտի (NIMA) (www.nima.nl) և Նիդեռլանդների Ուսումնական կենտրոնի (ETCN) (www.etcn.nl) հետ համագործակցության շրջանակներում Սենսեյ մարքեթինգի ակադեմիան Հայաստանում իրականացնում է թրեյնինգային ծրագրեր` որակավորված NIMA-ի և Մարքեթինգի Եվրոպական Կոնֆեդերացիայի (www.emc.be) կողմից: Դասընթացների առաջին հավաքագրումը եղել է 2007 թվականի հոկտեմբերին: Ծրագրին մասնակցել է մասնագետ տարբեր ոլորտներից, ինչպիսիք են բանկային համակարգը, փոքր և միջին բիզնեսը, հյուրանոցային համակարգը, մասնավոր հատվածը:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև  վաճառակետեր:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

26/02/2025
դրամ
Դոլար (USD)
393.51
-0.04
Եվրո (EUR)
413.07
+0.91
Ռուբլի (RUR)
4.60
+0.03
Լարի (GEL)
139.99
-0.06
37110.00
+13.00
Արծաթ
406.69
-4.66