Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Beeline. համագործակցության 10 տարի՝ Թել-Սելի հետ
27/09/2017 18:11
Կիսվել

Beeline. համագործակցության 10 տարի՝ Թել-Սելի հետ

Beeline-ը և «Թել-Սել»-ը  10 տարի առաջ հիմնեցին Հայաստանի համար բացարձակ նոր տեսակ գործակցություն, որի շնորհիվ հնարավոր դարձավ բջջային կապի ծառայության դիմաց վճարումներ կատարել ինքնասպասարկման տերմինալների միջոցով։ Դա ապահովեց հաճախորդների հարմարավետությունն ու վճարումների իրականացման մատչելիությունը։

«10 տարում հայաստանյան բիզնես միջավայրն ու էլեկտրոնային վճարումների շուկան զարգացման տարբեր փուլեր են անցել, հաղթահարել են բազում բարդություններ, արձանագրել անկումներ ու վերելքներ: Այս ընթացքում Beeline-ի հետ մեր համագործակցությունը մնացել է ամուր հիմքերի վրա՝ շնորհիվ ճիշտ կառավարման, բիզնես կուլտուրայի և մեր ծառայություններից օգտվողների նկատմամբ միանման վերաբերմունքի: Մեր հաճախորդները խիստ պահանջկոտ են՝ ծառայությունների որակի առումով, և մեր հաջողություններն ու անխախտ գործընկերությունը պայմանավորված են պահանջարկը որակով բավարարելու, հաճախորդների հավատարմությունը ամրապնդելու և հաճախորդների բազան էապես ընդլայնելու մեր կարողունակությամբ։ Telcell-ի և Beeline-ի համագործակցությունը  իրավամբ կարելի է կոչել ժողովրդական»,- ասում է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:

«Մեր առաջնային նպատակներից է մեր բաժանորդների հարմարավետության ապահովումը և այդ հարցում «Թել-Սել» ընկերության հետ համագործակցության նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել։ Մենք շնորհակալ ենք մեր գործընկերոջը արդյունավետ և երկարատև համագործակցության համար և միշտ ուրախ ենք մեր հաճախորդներին առաջադեմ և հարմարավետ ծառայություններ մատուցելու ամեն հնարավորության համար», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Նշենք, որ Telcell տերմինալով առաջին վճարումը Beeline-ի բջջային ծառայության դիմաց կատարվեց 2007թ. սեպտեմբերի 8-ին: Այնուհետ ընդլայնելով համագործակցությունը՝ ընկերությունները հաճախորդներին հնարավորություն տվեցին տերմինալներով վճարել նաև Beeline-ի մյուս ծառայությունների համար:

———–

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98