Բիզնես

USD BUY - 387.00+1.00 USD SELL - 391.00+0.50
EUR BUY - 414.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 82.82-0.90 WTI - 78.09-0.79
COMEX:  GOLD - 2324.50-0.38 SILVER - 27.59-0.14
COMEX:  PLATINUM - 987.60+1.58
LME:  ALUMINIUM - 2569.50+0.71 COPPER - 10029.50+1.21
LME:  NICKEL - 19256.00+0.10 TIN - 32593.00+1.91
LME:  LEAD - 2243.50+1.29 ZINC - 2960.00+1.96
FOREX:  USD/JPY - 155.16+0.45 EUR/GBP - 1.0741-0.25
FOREX:  EUR/USD - 1.0741-0.25 GBP/USD - 1.2481-0.59
STOCKS RUS:  RTSI - 1185.00-0.10
STOCKS US: DOW JONES - 38884.26+0.08 NASDAQ - 16332.56-0.10
STOCKS US: S&P 500 - 5187.70+0.13
STOCKS JAPAN:  NIKKEI - 38202.37-1.63 TOPIX - 2706.43-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 18313.86-0.90 SSEC - 3128.48-0.61
STOCKS EUR:  FTSE100 - 8313.67+1.22 CAC40 - 8075.68+0.99
STOCKS EUR:  DAX - 18430.05+1.40
08/05/2024  CBA:  USD - 388.01+0.28 GBP - 484.90-1.43
08/05/2024  CBA:  EURO - 417.11-0.44
08/05/2024  CBA:  GOLD - 28936.57+334.40 SILVER - 340.06+9.72
Beeline Smart 8 սմարթֆոնը կարելի է գնել ապառիկ
13/10/2017 12:54
Կիսվել

Beeline Smart 8 սմարթֆոնը կարելի է գնել ապառիկ

Beeline-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակներում արդեն հնարավոր է ապառիկով գնել Beeline Smart 8 բրենդավորված սմարթֆոնը:

Հեռախոսի արժեքը 24 հազար դրամ է, և այն կարելի է ձեռք բերել նաև ապառիկով՝ Յունիբանկի հետ բացառիկ պայմանագրի շրջանակում։ Այդ դեպքում հաճախորդը մեկ տարվա ընթացքում ամսական կվճարի ընդամենը 2000 դրամ սմարթֆոնի գումար և բանկի վճարներ։ Բացի այդ, բոլոր գնորդները հեռախոսի հետ ստանալու են «Սմարթ 1500» սակագնային փաթեթից մեկ ամիս անվճար օգտվելու հնարավորություն։

Beeline Smart 8 սմարթֆոնը կարելի է գնել ապառիկ

«Ինչպես գիտեք, Beeline-ն անում է ամեն ինչ, հաճախորդներին հասանելի և պարզ առաջարկներ տրամադրելու համար։ Մենք հավատացած ենք, որ 21-րդ դարում յուրաքանչյուր ոք իրավունք ունի օգտվել ինտերնետից և դրա առավելություններից, և սա ևս մեկ քայլ էր այդ նպատակին հասնելու ուղղությամբ։ Վստահ եմ, որ այս առաջարկը դուր կգա մեր բաժանորդներին և նրանց կյանքը կդարձնի ավելի լավը», – ասել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Smart 8 սմարթֆոնը բյուջետային մոդել է, ունի  4 միջուկային պրոցեսոր, աշխատում է Android 6.0. օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնն ունի 2 տեսախցիկ, երկու SIM-քարտի հնարավորություն և աշխատում է 2G և 3G ցանցերում։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում: 

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «Վեոն» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան  235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

08/05/2024
դրամ
Դոլար (USD)
388.01
+0.28
Եվրո (EUR)
417.11
-0.44
Ռուբլի (RUR)
4.21
-0.05
Լարի (GEL)
144.79
+0.09
28936.57
+334.40
Արծաթ
340.06
+9.72