Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
Հայաստանյան որոշ բանկեր տուժել են կիբերհարձակումից
01/11/2017 21:06
Կիսվել

Հայաստանյան որոշ բանկեր տուժել են կիբերհարձակումից

Հակավիրուսային «Կասպերսկի լաբորատորիա»-ն հայտնել է բանկերի դեմ նոր թիրախային կիբեռգրոհի մասին: «Արմենպրես»-ի հետ զրույցում Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ կիբեռգրոհի արդյունքում տուժել են նաեւ հայկական բանկերը: «Բանկային համակարգի վրա բավականին մեծ հարձակում է տեղի ունեցել, որի թիրախում հիմնականում ռուսական բանկերն են հայտնվել, բայց գրոհից անմասն չեն մնացել նաեւ հայկական եւ մալազիական բանկերը»,-ասաց նա:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով` հասցված վնասների մասին դեռեւս տեղեկատվություն չկա: «Հայաստանում բիզնեսները լուռ են մնում նման հարձակումների դեպքում եւ հետեւաբար դժվար թե մենք լսենք ինչ-որ մի հայտարարություն այս մասին մեր բանկերի կողմից»,-ասաց փորձագետը, նշելով, որ հարձակումն ավելի շատ անդրադարձել է բանկային քարտային պրոցեսինգի վրա: «Հետքերը թույլ են տալիս կասկածել մի բավականին հայտնի կիբեռհանցավոր խմբավորման վրա, որն արդեն տարիներ շարունակ բանկերի դեմ նմանատիպ գործողություններ է իրականացնում: Կիբեռհանցագործները բանկոմատներից գումար տանելու հնարավորություն են ստացել` միջինում մեկ հարձակումից կարողանում են մոտ կես միլիոն դոլար տանել»,-հավելեց Մարտիրոսյանը:

Կիբեռհանցագործները վարակումն իրականացրել են թիրախային ֆիշինգային նամակների միջոցով, որոնք վնասակար հավելվածներ ունեն: Արդեն վարակված հաստատություններում հանցագործները հաղորդագրություններ են ուղարկել իրական աշխատակիցների անունից՝ դրանով իսկ զերծ մնալով կասկածներից:

Սամվել Մարտիրոսյանը փաստեց, որ նմանատիպ հարձակումները բավական բարդ են թե իրականացման եւ թե բացահայտման տեսանկյունից: Դրանք շատ դեպքերում բացահայտվում են գրոհն ավարտվելուց հետո:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14