Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ՀԶՀ. «Նոյ» թաղամասի ճարտարապետական նախագծերը
28/11/2017 13:18
Կիսվել

ՀԶՀ. «Նոյ» թաղամասի ճարտարապետական նախագծերը

Հայաստանի զարգացման հիմնադրամը աշխարհի 4 առաջատար ընկերություններից ստացել է «Նոյ» ազգագրական թաղամասի ճարտարապետական և բիզնես պլանավորման նախագծերը և ներկայացնում է մասնագետների քննարկմանը։ 4 նախագծերի էլեկտրոնային տարբերակները և հարցաթերթիկը հասանելի են հետևյալ հղումով՝ http://bit.ly/2AacYFw ։ Ազգագրագետների, ճարտարապետների, տուրիզմի մասնագետների ու հանրության այլ անդամների ուղարկած կարծիքները խմբավորելուց, մշակելուց հետո կներկայացվեն ներդրողներին և կընտրվի հաղթող ընկերությունը։ 

ՀԶՀ հայտարարած մրցույթին մասնակցել և աշխատանք են ներկայացրել ամերիկյան «AECOM» (http://www.aecom.com/about-aecom/), բրիտանական «ARUP» (https://www.arup.com/), լիբանանյան «ERGA» (https://www.erga.com/) և ամերիկյան «SWA» (http://www.swagroup.com/) ընկերությունները, որոնք զբոսաշրջային ուղղությունների ծրագրման 30-60 տարվա հաջող փորձ ունեն աշխարհով մեկ։

Հայաստանի զարգացման հիմնադրամը մրցույթի մասնակիցների առջև խնդիր էր դրել ստեղծել Հայաստանի տարբեր տարածաշրջանների ճարտարապետական, խոհանոցային, արվեստի, արհեստների լավագույն մշակույթը, սովորույթներն ու ավանդույթները ներկայացնող թաղամասի հայեցակարգ։

«Մասշտաբային ներդրումային ծրագրով Երևանում կառուցվելիք թաղամասը կմեծացնի Հայաստանի զբոսաշրջային բազմազանությունն ու գրավչությունը։ Ծրագրի բիզնես տրամաբանությամբ, Երևան այցելող զբոսաշրջիկը թաղամասում, որպես այցեքարտ, ծանոթանալով, ասենք, Գորիսի կամ Լոռվա կոլորիտին, կշահագրգռվի այցելել նաև մարզեր ու ավելին տեսնել»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։
Նախնական գնահատմամբ շուրջ 150 միլիոն դոլարի ներդրումով թաղամասի կառուցման ծրագրի մասին հայտարարել է վարչապետ, ՀԶՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Կարապետյանը։

Լավագույն նախագծի ընտրությունից հետո հաղթող ընկերությունը փետրվարին կներկայացնի թաղամասի մաստեր պլանը, շինարարությունը նախատեսվում է սկսել գարնանը։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58