Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
2018թ.-ին ՀԱՀ-ում մեկնարկում է տվյալագիտության ֆակուլտետի բակալավրի աստիճանը
20/12/2017 20:04
Կիսվել

2018թ.-ին ՀԱՀ-ում մեկնարկում է տվյալագիտության ֆակուլտետի բակալավրի աստիճանը

Հայաստանի ամերիկյան համալսարանում 2018 թվականի սեպտեմբեր ամսից մեկնարկելու է տվյալագիտության ֆակուլտետի բակալավրի աստիճանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այն եզակի նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ տարածաշրջանում:

ՀԱՀ-ի բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դասախոս Արթուր Խալաթյանը նշեց, որ տվյալագիտությունը Հայաստանի համար շատ մեծ զարգացում կարող է ապահովել և կարևոր դերակատարություն ունենալ:

«Աշխարհում վերջին տարիներին բոլոր ոլորտներում ավտոմատացում է տեղի ունեցել և այդ բոլոր ծրագրերը գեներացվում են ահռելի թվով տվյալների, հետևաբար տվյալագիտությունը կիրառվում է տարբեր մեծ ու փոքր կազմակերպություններում ` տվյալները օգտագործելու, տարբեր որոշումներ կայացնելու և որոշ կանխատեսումներ անելու համար»,- ասաց Խալաթյանը:

Որոշ փորձագետների կանխատեսումների համաձայն` աշխատաշուկայում տվյալագիտության ոլորտում 500 հազար մասնագետի պահանջարկ է լինելու:

«Խոշորագույն կազմակերպությունները, ինչպիսիք են Google-ը, Amazon-ը, Facebook-ը և IBM-ը, հսկայական միջոցներ են ներդնում տվյալագիտության ոլորտում առաջատար դիրքեր գրավելու համար»,- նշեց Խալաթյանը:

Ucom ընկերության ներկայացուցիչ Աշոտ Բարսեղյանի խոսքով` Ucom ընկերությունում ահռելի քանակությամբ տեղեկություն է կուտակված, և իրենց ընկերությունը տվյալագիտության ոլորտում մասնագետների կարիք ունի:

«Սա մի քայլ է, որը մի նոր որակի է բարձրացնելու բաժանորդի հետ կապը: Հայաստանում մասնագիտությունը ոչ միայն մեր ընկերությանն է հարկավոր, այլ նաև մյուս ընկերություններին, քանի որ աշխարհում չկա տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող որևէ կազմակերպություն, որին տվյալագիտությունը անհրաժեշտ չլինի», – նշեց Բարսեղյանը:

Բակալավրիական կրթությունը ավարտելուց հետո ուսանողները կտիրապետեն հսկայածավալ տվյալները կառավարելու հմտությունների:

Տվյալագիտության բակալավրի աստիճանը միջգիտակարգային է, որն իր մեջ ներառում է վիճակագրական մոդելավորման, մեքենայաուսուցման և հաշվիչ գիտությունների հիմնական դրույթները:

Տեղեկատվական տեխնոլոգիաների հեղափոխությունը բերեց նրան, որ աշխարհում ստեղծվում են ահռելի քանակությամբ տվյալներ: Ըստ գիտնականների` այսօր մի քանի տարում ստեղծվում է ավելի շատ տեղեկատվություն, քան մինչ այս երբևէ ստեղծվել է:Այս ամենի արդյունքում ի հայտ են գալիս տվյալների կառավարման նոր գործիքներ, և տվյալները դառնում են տնտեսական գործունեության կարևորագույն ռեսուսներից մեկը:

Տվյալագիտությունը կիրառվում է ֆինանսական և բանկային ոլորտներում և էլեկտրոնային կառավարման համակարգերում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69