Բիզնես

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Philip Morris ընկերության հեղափոխական առաջարկը՝ ծխախոտի տաքացման IQOS համակարգ
28/02/2018 18:12
Կիսվել

Philip Morris ընկերության հեղափոխական առաջարկը՝ ծխախոտի տաքացման IQOS համակարգ

Ծխել, թե չծխել՝ այս է խնդիրը: 2003 թվականի մայիսի 21-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ծխախոտի դեմ պայքարի վերաբերյալ օրենք ընդունեց, որի կետերից էր նաև հասարակական վայրերում ծխելու արգելքը: Եվրոպական, ռուսական, ամերիկյան բազմաթիվ երկրներում այսօր, իսկապես, անհնար է ազատ ծխել հանրային վայրերում՝ փողոցներում, լողափներում, այգիներում, սրճարաններում, հյուրանոցներում, տարբեր կառույցների ներսում:

Ռեստորաններում, օդանավակայաններում, այլ հաստատություններում կամ փողոցներում ծխողների համար հատուկ առանձնացրած տարածքներ կան, մի շարք երկրներում ծխող օրինազանցները պարտավոր են տուգանք վճարել:

«Ահ, ինչ լավ է» հիացմունքով պնդում են չծխողներն ու ասում, որ չեն ցանկանում պասիվ ծխողի դերում լինել, իսկ ծխողները շարունակում են պայքարել, նաև վիրավորվել, որ մի շարք երկրներում նրանց սկսել են դասել որպես փոքրամասնություն՝ անտեսելով սեփական կամքը դրսևորելու ազատությունն ու որոշում ընդունելու իրավունքը:

Philip Morris ընկերության հեղափոխական առաջարկը՝ ծխախոտի տաքացման IQOS համակարգ

Այնուամենայնիվ, ծխել, թե չծխել՝ այս է հավերժական խնդիրը: Երկու կողմերին «հաշտեցնելու» ու ընդհանուր հայտարարի գալու հեղափոխական առաջարկ ունի Philip Morris ընկերությունը, որը վերջերս սպառողին է առաջարկել իր ծխախոտի տաքացման IQOS համակարգը: Եթե դեռ չեք լսել այս համակարգի մասին, վստահաբար շուտով կտեսնեք ծխախոտի կարճ հատիկները՝ սթիքերը, որ օգտագործելուց առաջ տեղադրվում են բռնիչում:

Այսպպիսով՝ ինչո՞վ է տարբերվում ընկերության առաջարկած համակարգն ու ինչու՞ է այն հասցրել հեղափոխական արտադրանք համարվել՝ ընդունվելով մոտ 38 երկրներում և փոխարինելով ծխախոտը մոտ 4,7 միլիոն մարդկանց համար: 420 գիտնականներ ու ոլորտի մասնագետներ աշխատել են ստեղծել ծխախոտի այլընտրանք, որ կնվազեցնի առողջության վրա ունեցած վնասակար ազդեծությունը:

Տաքացման համակարգը երեք հիմնական բաղադրիչ ունի՝ ծխախոտային հատիկը (սթիքը), բռնիչն ու լիցքավորիչը: Համակարգի օգնությամբ գլանակում եղած թութունը տաքանում է մինչև 350°C ու չի այրվում, այն դեպքում, երբ հասարակ ծխախոտի ջերմաստիճանը այրվելիս հասնում է մինչև 800: Պահպանելով իսկական ծխախոտի համը՝ IQOS-ի օգտագործման ընթացքում ծխի փոխարեն առաջանում է գոլորշի, որը հագեցնում է նիկոտինի քաղցը, չի արտադրում ծուխ և, իհարկե, մոխիր: Իսկ դա նշանակում է, որ IQOS-ը չի «նյարդայնացնի» չծխողներին, չի թողնի տհաճ հոտ մատների, մազերի, հագուստի վրա:

Բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում, կամ դեռևս պատրաստ չեն թողնել ծխելը, կարող են փորձ արկել IQOS համակարգը, որպես նորարական այլընտրանք:

Philip Morris ընկերության հեղափոխական առաջարկը՝ ծխախոտի տաքացման IQOS համակարգ

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75