Byblos

Բիզնես

USD BUY - 384.00+0.50 USD SELL - 387.00-0.50
EUR BUY - 411.00+0.00 EUR SELL - 418.00+1.00
OIL:  BRENT - 76.95+1.21 WTI - 72.87+1.55
COMEX:  GOLD - 1946.10-0.13 SILVER - 23.45+1.87
COMEX:  PLATINUM - 1029.10-0.56
LME:  ALUMINIUM - 2237.50+0.29 COPPER - 8135.00+2.17
LME:  NICKEL - 21162.00-0.31 TIN - 24846.00+0.97
LME:  LEAD - 2078.50+0.22 ZINC - 2343.50+3.15
FOREX:  USD/JPY - 140.62+0.61 EUR/GBP - 1.0724-0.11
FOREX:  EUR/USD - 1.0724-0.11 GBP/USD - 1.2343+0.08
STOCKS RUS:  RTSI - 1055.63+1.46
STOCKS US: DOW JONES - 33093.34+1.00 NASDAQ - 12975.69+2.19
STOCKS US: S&P 500 - 4205.45+1.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 30916.31+0.37 TOPIX - 2145.84-0.01
STOCKS CHINA:  HANG SENG - 18746.92+0.00 SSEC - 3212.50+0.35
STOCKS EUR:  FTSE100 - 7627.20+0.74 CAC40 - 7319.18+1.24
STOCKS EUR:  DAX - 15983.97+1.20
26/05/2023  CBA:  USD - 386.52+0.12 GBP - 478.40+0.81
26/05/2023  CBA:  EURO - 415.24+0.90
26/05/2023  CBA:  GOLD - 24210.72-258.33 SILVER - 285.88-5.01
Մայիս, 2023
May 2023
M T W T F S S
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  
Byblos
Ռոստելեկոմ. Ֆրանսիական TV5 հեռուստաալիքը այսուհետ հասանելի է բոլոր բաժանորդների համար
02/03/2018 14:28
Կիսվել

Ռոստելեկոմ. Ֆրանսիական TV5 հեռուստաալիքը այսուհետ հասանելի է բոլոր բաժանորդների համար

 

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը այցելեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գրասենյակ

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը հյուրընկալվել էր «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխամասային գրասենյակում։

Այցի շրջանակներում ընկերության գլխավոր տնօրենի՝ Հայկ Ֆարամազյանի հետ քննարկվեցին Հայաստանում ֆրանսերեն լեզվի և ֆրանսալեզու տեղեկատվական աղբյուրների տարածման կարևորությունն ու այս ուղղությամբ իրականացվող միջոցառումները։ Մասնավորապես, քննարկվեցին «Ռոստելեկոմ»-ի հայաստանյան հեռուստատեսային ծառայություններում ֆրանսալեզու հեռուստաալիքների հեռարձակման կարևորությունն ու հանրության համար ֆրանսերեն լեզվով ֆիլմերի հասանելիության ապահովումը։

«TV5 հեռուստաալիքը անհատներին կամ հյուրանոցներին առաջարկվող իր հիմնական փաթեթներում ներառելու մասին «Ռոստելեկոմ»-ի որոշումից հետո ցանկացա այցելել ընկերության գրասենյակ: Այն համապատասխանում է 2012 թվականին Հայաստանի կողմից ստորագրված Լեզվաբանական պակտով նախատեսված TV5 -ի հեռարձակումը համընդհանուր դարձնելու գաղափարին: TV5-ը հեռարձակում է հաղորդումներ և նորություններ ողջ ֆրանկոֆոն աշխարհից և հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության և նրա անդամ երկրների հեռուստաօպերատորը: Այս առումով TV5-ը նաև հայկական ալիք է և լայնորեն կլուսաբանի հոկտեմբերին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Շնորհակալություն ենք հայտնում «Ռոստելեկոմ»-ին իր նախաձեռնության համար և ողջունում այս քայլը, որն ուղղված է Հայաստանում TV5-ի ընդհանուր, անվճար և տևական հեռարձակմանը» ,-նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը։

 

«Որպես հայկական ընկերություն մենք շատ ենք կարևորում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում և մեր աջակցությունն ենք հայտնում ներառելով ֆրանսալեզու հեռուստաալիքներ՝ այդ թվում նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության պաշտոնական հեռուստաալիքը՝ TV5Monde մեր ցանկում։ Շատ կարևոր է նաև, որ փետրվար ամսից այն հասանելի է «Ռոստելեկոմ»-ի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին։ Օտարալեզու հեռուստաալիքների հեռարձակումը մեր ծառայությունների շրջանակներում մեծապես նպաստում է հանրության իրազեկվածության ու կրթվածության բարձրացմանը։ Հաշվի առնելով մեծ պահանջարկը՝ 2013թ.-ից առ այսօր ցանկում ընդգրկել ենք France 24, իսկ 2017թկեսերից՝ նաև TV5Monde ֆրանսալեզու հեռուստաալիքները։ Սմարթ հեռուստատեսության միջոցով մեր բաժանորդները բացի հայերեն լեզվից հնարավորություն ունեն դիտելու հեռուստաալիքներ ևս ութ լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լեհերեն, արաբերեն, իտալերեն, թուրքերեն։ Այս ամենն իրականացվել է հաշվի առնելով մեր բաժանորդների պահանջներն ու առաջարկությունները, և մենք շարունակելու ենք պարբերաբար թարմացնել ու լրացնել այս ցանկը»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ռոստելեկոմ. Ֆրանսիական TV5 հեռուստաալիքը այսուհետ հասանելի է բոլոր բաժանորդների համար

«Ռոստելեկոմ» Սմարթ հեռուստատեսություն

«Ռոստելեկոմ»-ի Սմարթ հեռուստատեսությունը նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայություն է, որը հնարավորություն է ընձեռում յուրաքանչոյւրին վայելելու տեխնոլոգիական նորույթներն ու լուծումները։

Հեռուստատեսության ծառայության բաժանորդները հնարավորություն ունեն դիտելու լավագույն ու բազմաժանր SD և HD շուրջ 170 հեռուստաալիքներ ամենատարբեր լեզուներով՝ Հայերեն (19), Ռուսերեն (126), Անգլերեն (56), Ֆրանսերեն (2), Գերմաներեն (1), Լեհերեն (1), Թուրքերեն (2), Իտալերեն (1), Արաբերեն (1):

«Ռոստելեկոմ»-ի Սմարթ հեռուստատեսության միջոցով բաժանորդը կարող է՝

Իրականացնել ծնողական վերահսկողություն՝ ըստ հեռուստաալիքի, ֆիլմերի, տարիքային սահմանափակում,

Օգտվել բազմաժանր ֆիլմադարանից (VOD, Video on Demand),

Բաժանորդագրվել ֆիլմերի փաթեթի (SVOD), որակյալ սերիալների,

Դիտել նախկինում ցուցադրված հաղորդումները (TVOD, TV on Demand),

Դադար տալ հաղորդումների հեռուստադիտման ժամանակ (TSTV, Time-Shift TV),

Ստանալ տեղեկատվություն նախկին, ներկա և ցուցադրվելիք հաղորդումների էլեկտրոնային ծրագրի մասին (EPG, Electronic Program Guide),

Ընթերցել նորություններ անմիջապես հեռուստացույցի էկրանից,

Օգտվել YouTube հավելվածից,

ՈՒնկնդրել Ռադիո հավելվածը,

Դիտել USB հիշողության սարքերի բովանդակությունը՝ տեսանյութեր, երաժշտություն, նկարներ,

Միացնել USB լարային կամ անլար մկնիկ և ստեղնաշար,

Դիտումը շարունակել այլ սարքավորման միջոցով. Multiscreen – դիտումը iOS հեռախոսների և պլանշետների միջոցով շարունակելու հնարավորություն

Մի քանի հեռուստացույց միացնել նույն փաթեթի շրջանակներում. Multiroom,

Դիտել Детский Rutube (հավելված հատուկ երեխաների համար, մուլտֆիլմեր, մանկական հաղորդումներ, մկնիկով կամ հատուկ հեռակառավարման վահանակով):

Ծառայությունը մատուցվում է «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ։

———–

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը տոնվում է ամեն տարի մարտի 20-ին` ի նշանավորումն 1970թ. մարտի 20-ին Նիամեյում ստորագրած համաձայնագրի: Այս ամսաթվի շրջակայքում, Ֆրանսիայում, Հայաստանում և ողջ աշխարհում կազմակերպվում են ֆրանկոֆոնիայի շաբաթներ՝ նշելու ֆրանսերեն լեզվի և ֆրանկոֆոն մշակույթների տոնը մշակութային և լեզվաբանական միջոցառումների միջոցով: 2018 թվականի հոկտեմբերին Հայաստանը կհյուընկալի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների և կառավարությունների 17-րդ գագաթնաժողովը: Ֆրանսիական և ֆրանկոֆոն մշակույթները հայ հանրության շրջանում տարածելու և խթանելու նպատակով, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը տեղական մշակութային հաստատությունների հետ գործընկերությամբ, ողջ տարվա ընթացքում ներկայացնելու է հարուստ և բազմազան ծրագիր՝ երաժշտություն, կինո, լուսանկարչություն, թատրոն, ցուցահանդեսներ, գաստրոնոմիա, գրքարվեստ, համաժողովներ և այլն։ շխարհում հաշվվում է 274 միլիոն ֆրանսախոս, որոնց 60 % -ի տարիքը չի անցնում 30-ը: Սա խոսում է լեզվի համապարփակության արդիականության մասին: Բացի լեզու լինելուց, ինչը նրա հիմնաքարն է, ֆրանկոֆոնիան քաղաքական և տնտեսական տարածք է, 84 անդամ և դիտորդ պետություններից և կառավարությունների համար, որոնք կիսում են հետևյալ ընդհանուր արժեքները. համերաշխությունն ի նպաստ զարգացման, հարգանք մշակութային բազմազանության հանդեպ, իրավունքի գերակայություն, խաղաղություն և ժողովրդավարություն:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև վաճառակետեր:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

Ռոստելեկոմ. Ֆրանսիական TV5 հեռուստաալիքը այսուհետ հասանելի է բոլոր բաժանորդների համար

Team Telecom
IDBank
Byblos
Արտարժույթ
10:30 27/05 Առք Վաճառք
AMD / USD 385.00 387.00
AMD / EUR 412.00 419.00
AMD / RUR 4.79 4.85
դոլար
դոլար
ԿԲ. Դրամի Փոխարժեքներ
26/05/2023
դրամ
Դոլար (USD)
386.52
+0.12
Եվրո (EUR)
415.24
+0.90
Ռուբլի (RUR)
4.83
+0.00
Ֆունտ (GBP)
478.40
+0.81
Ֆրանկ (CHF)
427.95
+1.46
Լարի (GEL)
149.78
+0.30
Դիրհամ (AED)
105.26
+0.04
Ռիալ 100 (IRR)
0.92
+0.00
Ռուփի (INR)
4.67
+0.00
Յուան (CNY)
54.62
-0.17
Յեն (JPY)
27.65
-0.03
Տենգե 10 (KZT)
8.69
+0.02
Սոմ (KGS)
4.41
+0.00
Բ. Ռուբլի (BYN)
132.03
+0.14
ԿԲ Մետաղներ
26/05/2023
դրամ / գրամ
24210.72
-258.33
Արծաթ
285.88
-5.01
Կրիպտոարժույթներ
10:30 27/05
BTC/AMD
10,327,780
+1.33%
BTC/USD
26719.91
+1.30%
ETH/USD
1829.23
+1.26%
BCH/USD
113.22
+0.66%
BIT/USD
0.516057
+0.50%
XRP/USD
0.473909
+2.78%
LTC/USD
88.17
+1.97%
BNB/USD
306.42
+1.35%
DOGE/USD
0.071483
+1.21%
ETH/BTC
0.068442607
-0.07%
BCH/BTC
0.004236111
-0.66%
BIT/BTC
0.004236111
-0.81%
XRP/BTC
0.000017732
+1.44%
LTC/BTC
0.003299081
+0.64%
BNB/BTC
0.011464969
+0.03%
DOGE/BTC
0.000002675
-0.11%
Ոսկու հարգեր
26/05/2023
դրամ
999 հարգ
24k
24,210.72
958 հարգ
23k
23,201.94
916 հարգ
22k
22,193.16
720 հարգ
18k
18,158.04
625 հարգ
15k
15,131.70
585 հարգ
14k
14,122.92
500 հարգ
12k
12,105.36
417 հարգ
10k
10,087.80
375 հարգ
9k
9,079.02
FOREX
10:56 27/05
EUR/USD
1.0724
-0.11%
GBP/USD
1.2343
+0.08%
USD/JPY
140.62
+0.61%
EUR/GBP
0.8686
-0.22%
Նավթ
10:56 27/05
դոլար / բարել
Brent
76.95
+1.21%
Light Sweet
72.87
+1.55%
COMEX
10:56 27/05
$ / տր. ունց.
Ոսկի
1946.10
-0.13%
Արծաթ
23.45
+1.87%
Պլատին
1029.10
-0.56%
LME / 3M
10:56 27/05
դոլար / տոննա
Ալյումին
2237.50
+0.29%
Պղինձ
8135.00
+2.17%
Նիկել
21162.00
-0.31%
Անագ
24846.00
+0.97%
Կապար
2078.50
+0.22%
Ցինկ
2343.50
+3.15%
Մոլիբդեն
47289.10
+0.14%
Կոբալտ
29525.00
-2.17%
Ինդեքսներ
10:56 27/05
կետ
Dow Jones
33093.34
+1.00%
S&P 500
4205.45
+1.30%
NASDAQ
12975.69
+2.19%
FTSE
7627.20
+0.74%
CAC 40
7319.18
+1.24%
DAX
15983.97
+1.20%
RTSI
1055.63
+1.46%
Nikkei
30916.31
+0.37%
Topix
2145.84
-0.01%
Hang Seng
18746.92
+0.00%
SSEC
3212.50
+0.35%
ԿԲ Տոկոսադրույքներ
26/05/2023
Վերաֆին. տոկ.
10.75
+0.00%
Լոմբ. ռեպո
12.25
+0.00%
Միջ. ներգր.
9.25
+0.00%
Մակրոտնտեսական
03/2023
ՏԱՑ
+12.2%
ԱԱԾ 3
556.5
+3.6%
Արտահանում 1
1,664.8
+130.0%
Ներմուծում 1
2,583.3
+89.1%
ՍԳԻ
+7.20%
Աշխատ. 2
261,495
+22.9%
Առևտուր 3
1,007.9
+21.0%
Գյուղատնտ. 3,4
88.7
+1.4%
Ծառայ. 3
675.20
+22.9%
Շին. 3
64,8
+15.6%
1 - մլրդ դոլար, 2 - դրամ, 3 - մլրդ դրամ, 4 - եռամսյակային