Բիզնես

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Ռոստելեկոմի շնորհիվ ՏՀՏ ծրագրային լուծումներն այսուհետ կկիրառվեն ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ
11/05/2018 17:38
Կիսվել

Ռոստելեկոմի շնորհիվ ՏՀՏ ծրագրային լուծումներն այսուհետ կկիրառվեն ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ

Մայիսի 11-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» և «Ռոստելեկոմ» Հայաստանի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր, որը նպատակ ուներ բարձրացնելու փորձաքննությունների ճշգրտության ու օբյեկտիվության մակարդակը տեխնոլոգիական ու ծրագրային նորագույն լուծումներով համալրելու միջոցով։

Հուշագրով կողմերը նախատեսում են համագործակցել «PC Crash» համակարգչային ծրագրի և «VZM 300» դեսելեռոմետր սարքի ձեռքբերման և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում տվյալ տեսակի հետազոտություններ իրականացնելու հնարավորությունների ներդրման հարցում, ինչը հնարավարություն կտա Հայաստանում իրականացնելու անկախ փորձաքննություններ ողջ աշխարհում լայնորեն կիրառվող և ժամանակակից լուծումների միջոցով։ ՀՀ-ում որևէ պետական փորձագիտական կազմակերպությունում ներդրված չեն և չեն իրականացվում նման ծրագրի և սարքի կիրառմամբ հետազոտություններ։

Ռոստելեկոմի շնորհիվ ՏՀՏ ծրագրային լուծումներն այսուհետ կկիրառվեն ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ

«Նորագույն տեխնոլոգիաների կիրառումն ամենատարբեր բնագավառներում արդեն իսկ ապացուցել է իր արդյունավետությունը, աշխատանքի օբյեկտիվության ու ճշգրտության բարձրացումը։ Զարգացած երկրներում բազմաթիվ ծրագրեր են մշակվում, որոնք նպաստում են քննիչների ու մասնագետների աշխատանքի որակի բարձրացմանը, օժանդակում են բնակչությանը տրամադրվող բարձրակարգ ծառայությունների մատուցմանը։ Ուրախ ենք մասը կազմելու և մեր ներդրումն ունենալու Հայաստանում հանրության համար մեծ կարևորություն ունեցող այս նախագծի իրականցման գործում։ «Ռոստելեկոմ»-ի և «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի համագործակցությունն այսօր մեկ նպատակ ունի՝ նպաստելու ճանապարհատրանսպորտային պատահարների իրական ու օբյեկտիվ պատկերի ստացմանը, ինչը ոչ միայն վարորդների, այլ նաև հասարակության յուրաքանչյուր անդամի անվտանգության ու վստահության երաշխիքն է»,- հանդիպման ընթացքում նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով Դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի /ENFSI/ լիիրավ անդամ, ուսումնասիրել է եվրոպական երկրների փորձը  ճանապարհատրանսպորտային պատահարների հանգամանքների, տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և դատաավտոտեխնիկական փորձաքննությունների իրականացման ընթացքում կիրառվող արդի տեխնոլոգիաները և նորագույն գիտագործնական մեթոդները։ Արդյունքում պարզ է դարձել, որ «PC Crash» համակարգչային ծրագրի և «VZM 300» դեսելեռոմետր սարքի կիրառումը տվյալ բնագավառի արդի լավագույն լուծումներից են:

Ռոստելեկոմի շնորհիվ ՏՀՏ ծրագրային լուծումներն այսուհետ կկիրառվեն ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ

«ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից նորագույն մեթոդների ներդրումը և նորարարական լուծումների կիրառումը, աշխատանքների արդիականացումը կարևոր խնդիրներից է կազմակերպության  և առհասարակ մեր հանրապետությունում փորձագիտական հնարավորությունների ընդլայնման և զարգացման հարցում։ Այդ առումով խիստ կարևորվում է նման համագործակցության հնարավորությունը, մասնավորապես բարձր գնահատելով «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի կողմից ի դեմս պարոն Ֆարամազյանի, համագործակցության շրջանակներում  «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում հետազոտությունների արդի հնարավորությունների ներդրման հարցում աջակցությունը։ Միջազգային պրակտիկայում ընդունված փորձագիտական մեթոդների և մեթոդիկաների ձեռքբերման և դրանց ներդրման ուղղությամբ կատարվող աշխատանքները մեծապես նպաստում են իրականացվող փորձաքննությունների որակի շարունակական բարելավմանը և արդյունքների հավաստիության բարձրացմանը»,-նշեց ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն Արգամ Հովսեփյանը։

«PC Crash» համակարգչային ծրագիրը օբյեկտիվ և անկախ հետազոտություն իրականացնելու հնարավորություն է տալիս, ինչը մաթեմատիկական մոդելավորման և 3D պատկերների միջոցով թույլ է տալիս ստանալ օբյեկտիվ տեղեկատվություն ճանապարհատրանսպորտային պատահարին նախորդող և բուն ընթացքում իրադրության  զարգացման՝ վթարի մեխանիզմի վերաբերյալ, իսկ «VZM 300» դեսելեռոմետր սարքը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վայրում դատական փորձաքննություններ իրականացնելիս հետազոտելու և պարզելու տրանսպորտային միջոցի արգելակման ուղու երկարությունը՝ հնարավորություն տալով ստանալու օբյեկտիվ տեղեկություն անցած տարածության վերաբերյալ, ինչպես նաև իրականացնելու տրանսպորտային միջոցի արգելակման փորձարկում, մասնավորապես՝ նաև դանդաղեցման գրանցում և արգելակման հետքի չափում: Այն հնարավորություն կտա նաև գիտական ուղղություններով նոր հետազոտությունների իրականացման համար, առաջնորդվելով ոչ թե անցյալ դարի 80-ական թվականների մեթոդներով, այլ՝ արգելակման տարածության չափսի վերաբերյալ հնարավորինս ստույգ պատկերացում կազմելու ժամանակակից հետազոտության մեթոդի կիրառմամբ:

«Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը հանդիսանում է առաջատար և խոշորագույն փորձագիտական կառույց, որտեղ իրականացվում են փորձագիտական բնագավառի գիտական հետազոտություններ, ինչպես նաև տարաբնույթ փորձաքննություններ շուրջ 28 ուղղություններով և շուրջ 128 ենթատեսակներով։

Հուշագրի ստորագրումից հետո հյուրերը շրջայց կատարեցին կառույցի մասնաշենքերում, այցելեցին ֆիզիկատեխնիկական հետազոտությունների, քիմիական, ֆոտոտեխնիկական, դիմանկարային, տեսա- և աուդիոձայնագրական, համակարգչատեխնիկական, ձեռագրաբանական, հեղինակային և փաստաթղթաբանական, ձգաբանական, էկոլոգիական, դատաբժշկական, մշակութային, հողագիտական և կենսաբանական, տոքսիկոլոգիական (թունաբանական) փորձագիտական բաժիններ, ծանոթացան իրականացվող հիմնական աշխատանքներին։

———–

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս: «Ռոստելեկոմ»-ի ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմ»-ի ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ, ինչպես նաև  վաճառակետեր:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88