Բիզնես

USD BUY - 385.50-0.50 USD SELL - 388.50+0.50
EUR BUY - 420.00-2.00 EUR SELL - 425.00-1.00
OIL:  BRENT - 79.15+2.58 WTI - 75.67+2.51
COMEX:  GOLD - 2662.40+1.27 SILVER - 31.51+2.61
COMEX:  PLATINUM - 986.80+1.87
LME:  ALUMINIUM - 2541.00-1.17 COPPER - 9675.00-0.69
LME:  NICKEL - 17371.00-2.28 TIN - 32485.00-1.16
LME:  LEAD - 2062.00-1.95 ZINC - 3020.00-2.30
FOREX:  USD/JPY - 148.69-0.38 EUR/GBP - 1.0939-0.04
FOREX:  EUR/USD - 1.0939-0.04 GBP/USD - 1.3053-0.18
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42454.12-0.14 NASDAQ - 18282.05-0.05
STOCKS US: S&P 500 - 5780.05-0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 39605.80+0.57 TOPIX - 2706.20-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 21251.98+0.00 SSEC - 3217.74-2.55
STOCKS EUR:  FTSE100 - 8237.73-0.07 CAC40 - 7541.59-0.24
STOCKS EUR:  DAX - 19210.90-0.23
11/10/2024  CBA:  USD - 387.17+0.02 GBP - 505.68-1.14
11/10/2024  CBA:  EURO - 423.33-0.17
11/10/2024  CBA:  GOLD - 32724.65+228.85 SILVER - 381.77-0.17
Երևանում բացվել է Beeline Ստարտափ Ինկուբատորը
17/05/2018 17:19
Կիսվել

Երևանում բացվել է Beeline Ստարտափ Ինկուբատորը

Beeline-ը Երևանում բացել է ստարտափ ինկուբատոր։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի Beeline-ի գրասենյակի 2-րդ հարկում, որտեղ և գործելու է ինկուբատորը։

Beeline Ստարտափ Ինկուբատորի գլխավոր նպատակն է օգնել հայկական ստարտափներին առաջին քայլերն անել շուկայում։ Մասնավորապես նրանց տրամադրվելու է գրասենյակային տարածք, ինչպես նաև կազմակերպվելու են ուսումնական կուրսեր և վարպետության դասեր՝ ձեռնարկատիրության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։

«Beeline-ն այսօր շահագրգռված է Հայաստանում ստարտափների զարգացման համար բարենպաստ էկոհամակարգի ստեղծմամբ։  Մենք կարծում ենք, որ դրա համար առավել արդյունավետ միջոցը սեփական ստարտափ ինկուբատորն է, որտեղ մենք կկարողանանք հայկական ստարտափներին բազմակողմանի աջակցություն տրամադրել։ Այսօրվանից մեր ինկուբատորի ռեզիդենտների տրամադրության տակ կլինի քաղաքի կենտրոնում գտնվող գեղեցիկ և ժամանակակից գրասենյակից օգտվելու, ինչպես նաև տեղացի և միջազգային մասնագետների ղեկավարության տակ սովորելու և աշխատելու հնարավորություն։ Վստահ եմ, որ դա անկասկած կնպաստի երկրում ստարտափ էկոհամակարգի զարգացմանը», – նշեց Հայաստանում Beeline Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Այսօր մեկնարկում է Beeline Ստարտափ Ինկուբատորի առաջին ինկուբացիոն ցիկլը։ Բազմաթիվ դիմորդներից ընտրվել են լավագույն 10 ստարտափները, որոնք հաջորդ 16 շաբաթվա ընթացքում ինտենսիվ աճ կունենան, և ցիկլի ավարտին կներկայացվեն պոտենցիալ ներդրողներին։ Այսօր  Beeline Ստարտափ Ինկուբատորով մենք նոր էջ ենք բացում Հայաստանի նորարարական ձեռնարկատիրության գործում», – նշեց Beeline Ստարտափ Ինկուբատորի ղեկավար Գևորգ Պողոսյանը։

Այսօրվանից Beeline Ստարտափ Ինկուբատորում աշխատելու են 10 ստարտափներ, որոնք ընտրվել են ընկերության կողմից բաց մրցույթի ընթացքում։ Յուրաքանչյուր ստարտափ կկարողանա 4 ամսվա ընթացքում օգտվել ինկուբատորի ծառայություններից և փորձագետների խորհուրդներից։

Երևանում բացվել է Beeline Ստարտափ Ինկուբատորը

Երևանում բացվել է Beeline Ստարտափ Ինկուբատորը

Երևանում բացվել է Beeline Ստարտափ Ինկուբատորը

11/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.17
+0.02
Եվրո (EUR)
423.33
-0.17
Ռուբլի (RUR)
4.03
+0.06
Լարի (GEL)
142.05
-0.02
32724.65
+228.85
Արծաթ
381.77
-0.17