Բիզնես

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00-1.00
EUR BUY - 417.00+1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 76.05+2.04 WTI - 71.69+1.98
COMEX:  GOLD - 2760.80+0.81 SILVER - 33.88+0.80
COMEX:  PLATINUM - 1034.90+1.32
LME:  ALUMINIUM - 2677.50+1.04 COPPER - 9602.50+1.00
LME:  NICKEL - 16167.00-0.79 TIN - 31325.00+0.61
LME:  LEAD - 2046.00-1.37 ZINC - 3102.00-2.28
FOREX:  USD/JPY - 152.3+0.37 EUR/GBP - 1.0793-0.26
FOREX:  EUR/USD - 1.0793-0.26 GBP/USD - 1.2959-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42114.40-0.61 NASDAQ - 18518.61+0.56
STOCKS US: S&P 500 - 5808.12-0.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 37913.92-0.60 TOPIX - 2618.32-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 20590.15+0.49 SSEC - 3299.70+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8248.84-0.25 CAC40 - 7497.54-0.08
STOCKS EUR:  DAX - 19463.59+0.11
25/10/2024  CBA:  USD - 387.25+0.11 GBP - 502.92+0.72
25/10/2024  CBA:  EURO - 419.20+1.13
25/10/2024  CBA:  GOLD - 34014.43-45.72 SILVER - 424.99-4.55
Ucom-ի աջակցությամբ կայացել է DigiCode 2018 մրցույթը
31/05/2018 15:17
Կիսվել

Ucom-ի աջակցությամբ կայացել է DigiCode 2018 մրցույթը

Կայացել է ԴիջիԿոդ մրցույթը. հայտնի են հաղթողների անունները

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և անդամ ընկերությունների տարիների ներդրումների արդյունքը երկար սպասեցնել չի տալիս: Մայիսի 30-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանում կայացավ դպրոցականների կողմից ամենասպասված ԴիջիԿոդ պատանեկան ծրագրավորման ամենամյա մրցույթը: Այս մրցույթին մասնակցել են ՀՀ գրեթե բոլոր մարզերի դպրոցականները` արտացոլելով տեղեկատվական տեխնոլոգիաների համայնքային զարգացումն ու պոտենցիալը:

Ucom ընկերությունը, մշտապես աջակցելով կրթական նորարարական ծրագրերին, հանդիսանում է ԴիջիԿոդ մրցույթի գլխավոր հովանավորը: Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը նշում է. «Մենք առանց երկմտելու ստանձնել ենք ԴիջիԿոդ մրցույթի հովանավորությունը, քանի որ այն նպատակ ունի խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի: Հուսանք, որ այս տաղանդավոր պատանիները կզարգացնեն իրենց ստեղծագործական ունակությունները և կդառնան Հայաստանի վաղվա օրն ակտիվ կերտող կարևորագույն ու խիստ պահանջված մասնագետներ ՏՀՏ ոլորտում»:

Ucom-ի աջակցությամբ կայացել է DigiCode 2018 մրցույթը

Վորլդ Վիժն Հայաստանի մեծապես կարևորում է ինժեներական լաբորատորիաների աշխատանքը Հայաստանի համայնքներում: «Վորլդ Վիժնի նպատակն է աջակցել դպրոցականներին՝ ձեռք բերելու պահանջարկ ունեցող մասնագիտություն: Իսկ նմանատիպ մրցաշարերը մեծ հետաքրքրություն են առաջացնում ոլորտի հանդեպ՝ հատկապես նման խմբակներ չհաճախող երեխաների և երիտասարդների շրջանում», – նշում է կազմակերպության Երիտասարդական ծրագրերի ղեկավար Լիանա Սարգսյանը:

ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «ԴիջիԿոդը շատ լավ առիթ է ստեղծագործական տաղանդները բացահայտելու եւ մյուս կողմից դպրոցականների համար մրցակցային պայմաններ ապահովելու համար»: Կ. Վարդանյանը, դիմելով դպրոցականներին, նշեց, որ ապագայում նրանք կմրցեն միջազգային շուկայում, բայց այս դեպքում արդեն թիմերով ու ձեռնարկություններով, ուստի խորհուրդ տվեց պատանիներին, որպեսզի նրանք ընկերներով հաճախակի աշխատեն, փորձ ձեռք բերեն ու պրոյեկտներ ստեղծեն:

Դպրոցականներն աշխատել են Կրիա (KTurtle) և Մասաչուսեթսի (MIT) տեխնոլոգիական ինստիտուտի կողմից մշակված Scratch (Աղվես) ծրագրավորման լեզուներով: Նրանք ներկայացրել են իրենց խաղերը մասնագիտական ժյուրիի անդամներին: Ժյուրիի կազմում ընդգրված էին Արման Աթոյանը (X-Tech), Վահե Տոռոզյանը (Mindup Games), Նարեկ Թութխալյանը (Վորլդ Վիժն Հայաստան), Վարդան Մամիկոնյանը (Ucom), Արամ Քեռյանը (AUA), Սաթենիկ Մնացականյանը (Լեւիաթան), Նարեկ Աղեկյանը (Noor Games) եւ Արման Պողոսյանը (Ինստիգեյթ):

13 տարեկանից բարձր տարիքային խմբում «Լավագույն խաղ» անվանակարգում հաղթողներ ճանաչվեցին Ամիր Մեհդի Ասադին ու Րաֆֆի Բունիացյանը (Աբովյան) իրենց «Revenge for justice» խաղով եւ Միքայել Նավոյանն ու Էդուարդ Ղազարյանը ՝ (Վանաձոր) իրենց «Last hope» խաղով, իսկ 13 տարեկանից ցածր տարիքային խմբում՝ Լիանա եւ Դիանա Խաչատրյանները (Կարճաղբյուր) «R/Evolution» խաղով:

Հռիփսիմե Յուզբաշյանը (Երևանից) իր «Թիվ» խաղով հաղթեց 13 տարեկանից ցածր տարիքային խմբում «Լավագույն ինտերակտիվ անիմացիա» անվանակարգում, իսկ 13 տարեկանից բարձր տարիքային խմբում «Լավագույն ինտերակտիվ անիմացիա և սարքերի ինտեգրում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Վահագն Զարգարյանը (Արծվաբերդ) իր «Flying device» նախագծով:

Ucom-ի աջակցությամբ կայացել է DigiCode 2018 մրցույթը

Կրիա (KTurtle) ծրագրով «Լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Մասիսից Էդգար Հարությունյանի «Եռանկյան կառուցում ըստ կոորդինատների» նախագիծը:

«Լավագույն դիզայն» անվանաարգում հաղթել է Գյումրու 23 դպրոցի Արմաթի սաներ Ռազմիկ Սարգսյանի և Ստեփան Գրիգորյանի «Be like panda» խաղը:

Լավագույն ծրագրերի հեղինակներն արժանացել են պատվոգրերի ու խրախուսական մրցանակների:

ԴիջիԿոդն իրականացվում է մի կողմից՝ բացահայտելու Հայաստանի ամբողջ տարածքում ինժեներություն ուսումնասիրող տաղանդավոր դպրոցականներին, մյուս կողմից՝ խրախուսելու նրանց, որպեսզի խաղեր սպառողից վերածվեն խաղ ստեղծողի: Այս տարի ԴիջիԿոդ մրցույթին դիմել են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների 300 դպրոցականներ, եզրափակիչ փուլ են անցել նրանցից 54-ը:

ԴիջիԿոդն անցկացվում է 2015 թ-ից ԻՏՁՄ-ի կողմից: ԴիջիԿոդի գլխավոր հովանավորը Ucom ընկերությունն է, հովանավոր՝ Վորլդ Վիժն Հայաստան, գործընկեր՝ Հայաստանի Ամերիկյան համալսարան:

25/10/2024
դրամ
Դոլար (USD)
387.25
+0.11
Եվրո (EUR)
419.20
+1.13
Ռուբլի (RUR)
4.01
+0.01
Լարի (GEL)
141.79
-0.15
34014.43
-45.72
Արծաթ
424.99
-4.55