Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Ucom. ավելի հզոր Wi-Fi՝ ֆիքսված կապի բաժանորդների համար
07/06/2018 11:44
Կիսվել

Ucom. ավելի հզոր Wi-Fi՝ ֆիքսված կապի բաժանորդների համար

Ucom-ի ֆիքսված ինտերնետի՝ U!Net-ի այն բաժանորդները, ովքեր ցանկանում են օգտվել ավելի հզոր Wi-Fi կապից տանը, գրասենյակում, ամառանոցում և այլուր, արդեն ունեն այդ հնարավորությունը։ Ամսական ընդամենը 1500 դրամով այն բաժանորդները, ովքեր կմիանան Premium Wi-Fi ծառայությանը, ձեռք կբերեն Ամերիկյան Calix  ընկերության նորագույն GigaCenter կամ Ubiquiti ընկերության UniFi AP Long Range մոդեմներից մեկը։ Մոդեմներից մեկն ապահովում է մինչև 2,5 անգամ ավելի հզոր Wi-Fi և ավելի արդյունավետ ծածկույթ, միաժամանակ հնարավորություն ընձեռելով միացնել ինտերնետին ավելի մեծ քանակությամբ սարքեր, մյուսն ապահովում է ավելի մեծ շառավղով ծածկույթ։

«Calix-ի այս նորագույն մոդեմն, օրինակ, օժտված է կրիչների ագրեգացման հնարավորությամբ, որը Wi-Fi ցանցին թույլ է տալիս աշխատել ոչ միայն 2,4 ԳՀց հաճախականության վրա, որտեղ անլար ազդանշանն առավել խոցելի է ու խոտանների ենթակա, այլ նաև 5,8 ԳՀց հաճախականության վրա, որն անհամեմատ պակաս ծանրաբեռնված է, արդյունավետ է  և կարող է մինչև 600 Մբ/վրկ արագությամբ ինտերնետ տրամադրել թվով ավելի շատ սարքերի։ Այն բաժանորդներին, ովքեր ունեն մեծ տարածքի վրա Wi-Fi ծածկույթ ապահովելու անհրաժեշտություն, առաջարկում ենք Unifi AP Long Range մոդելը», – նշեց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Հավելենք, որ կրիչների ագրեգացման տեխնոլոգիան Հայաստանում առաջին անգամ ներդրվեց 2 տարի առաջ, երբ Ucom-ը գործարկեց շարժական 4G+ ցանցը։ Դրա շնորհիվ ծառայությունը մատուցվում է առավել սահուն ու որակյալ կերպով։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41