
Լոռու մարզում 62 մլն դոլար ներդրում և 1,500 նոր աշխատատեղի ստեղծում ենթադրող լեռնահադուկային գոտու կառուցման նախագիծը չեղյալ է համարվել
«Իրատեսի» տեղեկություններով՝ արտասահմանցի ներդրողները Լոռու մարզի Անտառաշեն գյուղում զբոսաշրջային հանգստի գոտի կառուցելու ծրագիրը չեղյալ են համարել: Ենթակառուցվածքների ծրագիրը, որ նախատեսում էր հյուրանոցների կառուցում և ճոպանուղու գործարկում, առկախվել է Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխությունների պատճառով:
«Ծրագրին կանդրադառնանք մեկ-երկու տարի անց՝ նոր ընտրություններից ու նոր կառավարության ձևավորումից հետո»,- ասել են արտասահմանցիները:
Նշենք, որ եթե իրագործվեր ծրագիրն ու ճոպանուղին շահագործվեր, ապա զբոսաշրջիկները ճոպանուղու ամենավերին կետից կարող էին տեսնել Թբիլիսին, Կազբեկը, Արարատն ու Արագածը», – գրում է Իրատես պարբերականը:
Մանրամասներ ներդրումային ծրագրի մասին.
2. Լոռու մարզում կառուցվող համաշխարհային մակարդակի լեռնադահուկային հանգստի գոտին կունենա 12 ճոպանուղի