Բիզնես

USD BUY - 362.50-0.50 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 421.00-1.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Data օրական» կանխավճարային փաթեթը
08/06/2018 13:30
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Data օրական» կանխավճարային փաթեթը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է օրական 1 ԳԲ գերարագ ինտերնետ առաջարկող «Data օրական» կանխավճարային փաթեթը:  Այն թույլ է տալիս ինտերնետը միացնել միայն այն օրերին, երբ անհրաժեշտ է՝ այսպիսով վերահսկելով ինտերնետի օրական ծախսերը:
Ծառայությունն ակտիվացնելու համար բավական է պարզապես միացնել մոդեմի կամ պլանշետի ինտերնետը:
1 ԳԲ գերարագ ինտերնետի oրական ակտիվացման գինը 200 դրամ է: Ծառայության ակտիվացման գումարը գանձվում է փաթեթն ակտիվացնելու պահին:
«Ամռան ամիսները զբոսաշրջության ակտիվ ժամանակահատված են Հայաստանի համար, և «Data օրական» ծառայությունը ստեղծվել է՝ հաշվի առնելով թե՛ Հայաստան այցելող զբոսաշրջիկների, և թե՛ շրջագայող մեր հայրենակիցների հաղորդակցության կարիքները: Այսինքն ճամփորդելիս՝ կարող եք ձեզ հետ վերցնել մոդեմը կամ պլանշետը և «Data օրական» կանխավճարային փաթեթի շնորհիվ օգտվել բարձր արագությամբ ինտերնետից, ե՞րբ և որտե՞ղ ցանկանում եք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի դեպ, կարելի է նաև ստանալ 6 ամսվա ընթացքում սպառելու հնարավորությամբ 10 000 ՄԲ ինտերնետ փաթեթ՝ առաջարկվող մոդեմներից որևէ մեկը գնելու դեպքում: 10 000 ՄԲ փաթեթը ներառող մոդեմի գինն ընդամենը 12 000 դրամ է: Այս տարբերակը նախընտրելու դեպքում նախ սպառվում է 10 000 ՄԲ փաթեթը, իսկ այնուհետև կարելի է ակտիվացնել օրական 1 ԳԲ փաթեթը:
Քարտի տրամադրման պայմաններ
Քարտ՝ 1000 դրամ
Քարտի վավերականության ժամկետ՝ 195 օր
Քարտը ներառում է 1000 դրամի սկզբնական հաշվեկշիռ
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Օպերատորի նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք Ֆեյսբուքյան էջին` https://www.facebook.com/MTSArmenia:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6