Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ABBYY-ի արհեստական բանականության տեխնոլոգիան թարգմանության նոր հնարավորություններ է տալիս օգտատերերին
12/06/2018 16:43
Կիսվել

ABBYY-ի արհեստական բանականության տեխնոլոգիան թարգմանության նոր հնարավորություններ է տալիս օգտատերերին

ՏՏ ոլորտի հայտնի գործարար, հայազգի Դավիթ Յանի հիմնադրած ABBYY ընկերությունն իր TextGrabber հավելվածում շատ հարմար և երկար սպասված նորամուծություն է իրականացրել։

Մենք անմիջապես դիմում ենք Google Translate-ի օգնությանը, երբ թարգմանության կարիք ենք ունենում։ Չնայած այն բանին, որ թարգմանության համար նախատեսված տեխնոլոգիական լուծումները տարեցտարի զարգանում են, այնուամենայնիվ ոլորտում առկա են դեռ բազմաթիվ մարտահրավերներ։ Պատկերացրեք, որ դուք հայտնվել եք անծանոթ քաղաքում, չունեք ինտերնետ հասանելիություն և չեք հասկանում ոչ մի ցուցանակ։ ABBYY ընկերությունը վերոնշյալ խնդրի լուծումն արդեն իսկ առաջարկել է։ Այն հանրությանն է ներկայացրել ծրագրային նոր թարմացում iOS օպերացիոն համակարգում գործող TextGrabber հավելվածի համար։  Նորամուծության հիմնական առանձնահատկությունն այն է, որ թարգմանությունը կարելի է կատարել իրական ժամանակում՝ օգտվելով սմարթֆոնի տեսախցիկից։ Դրա համար ընդամենը անհրաժեշտ է ֆիքսել տեքստը, իսկ ծրագիրն անմիջապես կթարգմանի այն, իսկ ամենակարևորն այն է, որ ծրագիրը գործում է նույնիսկ օֆլայն ռեժիմում։

Թարմացված TextGrabber-ը թույլ է տալիս ֆիքսել տեքստեր 61 լեզվով, օնլայն ռեժիմում թարգմանել 104 լեզվով, իսկ օֆլայն՝ 10։ Այս ծրագիրը ստեղծված է ABBYY արհեստական բանականություն տեխնոլոգիայով, որը թողարկվել է 2017 թվականի նոյեմբերին։

Նշենք, որ օֆլայն ռեժիմով կարելի է թարգմանել 10 լեզվով՝ անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, չինարեն, ճապոներեն և այլն։

ABBYY հայտարարել է, որ iOS-ի համար նախատեսցած TextGrabber-ի ներբեռնումն այս պահին անվճար է։ Այնուհետ ծրագրի ամբողջական տարբերակի արժեքը կլինի 2 ԱՄՆ դոլար ամսական։

Ավելի վաղ Բիզնես 24-ը տեղեկացրել էր, որ 2018 թվականին Forbes պարբերականի կողմից հրապարակված Ռուսաստանի ամենահարուստների ցուցակում Դավիդ Յանը զբաղեցրել է 7-րդ տեղը՝ 0.5 մլրդ դոլար կարողությամբ։ Նաև, վերջերս միլիարդատերը հայտնել էր իր մտահոգությունը «Այբ» կրթական հիմնադրամի շուրջ ստեղծված իրավիճակի մասին և տեղեկացրել, որ հնարավոր է վերանայի Հայաստանի կրթական ոլորտում մինչև 30 մլն դոլար ներդրումներ իրականացնելու իր ծրագրերը։ Բացի այդ, հայազգի գործարարը FAST-ի Խորհրդատվական խորհրդի անդամ է։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98