Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Breedge՝ ուսանողների համար աշխատանք ապահովող նորարարական ստարտափ
03/07/2018 14:30
Կիսվել

Breedge՝ ուսանողների համար աշխատանք ապահովող նորարարական ստարտափ

Հունիսի 29-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ ԵՄ աջակցությամբ իրականացվող Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) եզրափակիչ փուլը։ Եզրափակիչ փուլ դուրս էր եկել 14 թիմ։ Թիմերի ոլորտային հետաքրքրությունները բազմազան էին։ Յուրաքանչյուր ստարտափ յուրահատուկ և տարատեսակ տեխնոլոգիական լուծումներ էր առաջարկում տարբեր խմբերի և տարիքի մարդկանց համար։

«Բիզնես 24»-ը զրուցել է մի քանիսի հետ և պարբերաբար կներկայացնի ստարտափների գործունեության մասին պատմող շարք։

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում մի խումբ երիտասարդների, ովքեր որոշել են աջակցել իրենց պես ուսանողներին։ Խոսելու ենք ուսանողների համար ստեղծված «Breedge» կայքի առանձնահատկությունների մասին։ Մեր զրուցակիցն է՝ ընկերության գլխավոր UX / UI դիզայներ և իրավախորհրդատու Դավիթ Թամրազյանը։

Breedge՝ ուսանողների համար աշխատանք ապահովող նորարարական ստարտափ

-Կխնդրեմ հակիրճ ներկայացնել Ձեր ընկերության հիմնական գործունությունը և թիրախային խումբը։

-«Breedge»՝ հարթակ է, որը ուսանողների և գործատուների միջև հանդիսանում է կապող օղակ։ Մենք ներկայացնում ենք որոշակի գործիքներ, որոնց շնորհիվ ուսանողները մեր կայքում հնարավորություն ունեն փնտրել ու գտնել իրենց համար նախընտրելի աշխատանքը։

– Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել այս հարթակը։ Որպես ուսանող՝ երբևէ ունեցե՞լ եք աշխատանք գտնելու հետ կապված խնդիրներ։

– Ուսանողին աշխատանք ապահովող հարթակի գաղափարը ծնվել է քննարկման արդյուքնում։ 2017 թվականին Ամերիկյան և Հայ-Ռուսական համալսարանի ուսանողների միջև տեղի ունեցավ արդյունավետ քննարկում, որի ընթացքում պարզ դարձավ շատ ու շատ խնդիրներ, որոնց բախվում է ուսանողը։ Այդ խնդիրներից մեկը՝ աշխատանք փնտրելու գործընթացն է։ Եվ հենց այս հանդիպումը ստիպեց մեզ լրջորեն մտածել հարթակ ստեղծելու մասին։

Մինչ որևէ հարթակ ստեղծելը, մենք որոշեցինք ուսումնասիրել թե՛ աշխատաշուկան, թե՛ ուսանողական հաստատությունները՝ հասկանալու համար շուկայում առկա խնդիրները։ Հետազոտության համար մենք ծախսեցինք մոտ 6-7 ամիս։ Դրա հետ մեկտեղ նաև որոշակի դասընթացներ անցանք Ամերիկյան համալսարանի «Epic» ինկուբատորում, որը սկսնակ ստարտափներին օգնում է գաղափարից անցում կատարել դեպի բիզնես։ Բացի այդ, աշնանը հաճախեցինք  «Armenia Startup Academy», որը ստարտափներին տրամադրում է աքսելերացիոն ծրագիր։ Մենք այնտեղ ձեռք բերեցինք նեղ մասնագիտական գիտելիքներ։ Նշեմ, որ երկուսն էլ անվճար ծրագրեր են։

-Ե՞րբ եք գրանցվել որպես ընկերություն և ի՞նչ հաջողություններ եք գրանցել։

– Գրանցվել ենք 2018 թվականի հունվար-փետրվար ամիսներին, մի փոքր ուշ ստացել ենք հարկային արտոնություններից օգտվելու համար պետական հավաստագիր, որը գործում է մինչև 2020 թվականը։ Այս մի քանի ամսվա ընթացքում մեր հարթակի միջոցով 120 ուսանող գտել է աշխատանք։ Նշեմ, որ մեզ մոտ գրանցված է 1000-ից ավել ուսանող։

Breedge՝ ուսանողների համար աշխատանք ապահովող նորարարական ստարտափ

-Ներկայացրեք ձեր հարթակում և՛ ուսանողի, և՛ գործատուի գրանցման գործընթացը։

-Ուսանողները մեզ մոտ գրանցվում են անվճար հիմունքերով։ Ուղղակի պետք է ստեղծել սեփական օգտահաշիվ, լրացնել հայտը, որն ավելի միտված է վերհանելու ուսանողի հետաքրքրությունների մասին տեղեկատվությունը, քան մասնագիտական փորձը, որն ուսանողը բնականաբար ունենալ չի կարող։ Իսկ գործատուն ուղղակի դիմում է հարթակին՝ օգտահաշիվ բացելու խնդրանքով։ Սա արդեն վճարովի ծառայություն է։

-Որո՞նք են ձեր մրցակցային առավելությունները։

– Իհարկե, Հայաստանում կան նմանատիպ կայքեր, որտեղ ներկայացված են ուսանողի համար աշխատանքի հայտարարություններ, սակայն դրանց թիվը շատ փոքր է։ Իսկ մեր հարթակը միտված է բացառապես ուսանողի համար աշխատանք ապահովելուն։

Բացի այդ, մենք մշակել ենք արհեստական բանականություն, որը հնարավորություն կտա HR մասնագետներին ավտոմատացնել ինքնակենսագրականների ընտրության գործընթացը՝ բացառելով կողմնակալ որոշումները։

Մենք նաև շատ մեծ ուշադրություն ենք դարձնում կազմակերպության մշակույթին, որը շատ կարևոր դերակատարում ունի աշխատանքային առողջ մթնոլորտ ապահովելու գործում։ Դրա համար մենք մշակել ենք թեսթ, որն արտահայտում է անձի արժեհամակարգը, այսինքն՝ աշխատանքում ի՞նչն է ամենից շատ վերջինս կարևորում։ Երկու կողմն էլ անցնում է թեստը, որը հնարավորություն կտա հետագայում բացառել հնարավոր կոնֆլիկտային իրավիճակները՝ արժեքների անհամապատասխանության պատճառով։

Breedge՝ ուսանողների համար աշխատանք ապահովող նորարարական ստարտափ

– Ձեր խորհուրդը սկսնակներին։

– Պետք է ասեմ, որ հենց ուսանողական տարիներին պետք է ինչ-որ մի բան նախաձեռնել։ Իհարկե, այս ամենը կարող է խանգարել դասապրոցեսին, սակայն հետագայում արդեն կարող է ուշ լինել։ 

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90