Forbes. Ռուբեն Վարդանյանը՝ ապագայի մասնագետների մասին
Ռուսաստանցի գործարար Ռուբեն Վարդանյանը, ով Forbes ամսագրի կողմից ընդգրկված է լավագույն գործարարների ցուցակում և «Սկոլկովո» բիզնես դպրոցի հիմնադիրներից մեկն է, պատմել է, թե ինչպիսին է տեսնում ապագայի մասնագետներին․ «Կարծում եմ՝ 21-րդ դարում պետք է լինել տարբեր մասնագիտությունների հանգույցում, դա այն է, ինչ ապագայում լինելու է, մարդիկ հաջողության են հասնելու հենց նրա հաշվին, որ համադրելու են անհամադրելին՝ մարկետինգը, ֆինանսները, ծրագրավորումը»,-ասել է նա։
Նրա համոզմամբ՝ վստահությունը, որ ժամանակակից մարդն ամբողջ կյանքում կմնա նույն ոլորտում, պատրանք է․ «Ձեռնարկատերը փոփոխությունների դինամիկան բացատրում է պարզ օրինակով․ մի քանի կգ կշռող տեսախցիկները տարիների ընթացքում դարձել են հարմարավետ ֆոտոխցիկներ՝ տեսանկարահանման ֆունկցիաներով, պրոֆեսիոնալ լույսով և ձայնով»,-հավելել է նա։