
Apple-ը վաճառքից հանել է iPhone X, iPhone SE և iPhone 6S մոդելները
Սեպտեմբերի 12-ին iPhone XS, iPhone XS Max և iPhone XR-ի անոնսից հետո Apple ընկերությունը վաճառքից հանել է այս պահին իր ամենահասանելի՝ iPhone SE և iPhone 6S, ինչպես նաև անցյալ տարվա թրենդային սմարթֆոն iPhone X մոդելները։
Հասանելիությունից բացի, iPhone SE-ն Apple-ի վերջին 4″ սմարթֆոնն է։ Այժմ ընկերության կողմից առաջարկվող ամենահարմար սմարթֆոններն են iPhone 7-ը և iPhone 8-ը՝ 4.7″ անկյունագծով։
Apple-ի պաշտոնական կայքում հասանելի են iPhone-ի հետևյալ մոդելները․
– iPhone 7
– iPhone 7 Plus
– iPhone 8
– iPhone 8 Plus
– iPhone XR
– iPhone XS
– iPhone XS Max