Բիզնես

USD BUY - 365.00+0.00 USD SELL - 368.00+0.50
EUR BUY - 415.00-2.00 EUR SELL - 421.00-1.00
OIL:  BRENT - 75.22-1.88 WTI - 71.41-1.35
COMEX:  GOLD - 4104.10-0.44 SILVER - 59.81-0.27
COMEX:  PLATINUM - 1629.00-0.92
LME:  ALUMINIUM - 3139.50+0.77 COPPER - 13484.50+0.60
LME:  NICKEL - 16741.00+1.94 TIN - 53125.00+0.11
LME:  LEAD - 1896.50+0.88 ZINC - 3616.00+0.70
FOREX:  USD/JPY - 161.64+0.17 EUR/GBP - 1.1409-0.39
FOREX:  EUR/USD - 1.1409-0.39 GBP/USD - 1.3405-0.28
STOCKS RUS:  RTSI - 881.67-2.82
STOCKS US: DOW JONES - 52637.01+0.29 NASDAQ - 26281.61+0.29
STOCKS US: S&P 500 - 7575.39+0.42
STOCKS JAPAN:  NIKKEI - 68557.73+1.20 TOPIX - 4036.08+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24175.12+0.60 SSEC - 3996.16-1.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.29+0.24 CAC40 - 8338.97+0.15
STOCKS EUR:  DAX - 25067.09-0.20
10/07/2026  CBA:  USD - 367.38+0.26 GBP - 493.58+1.97
10/07/2026  CBA:  EURO - 420.03+0.71
10/07/2026  CBA:  GOLD - 48783+789 SILVER - 694.87+5.33
Beeline-ի աշխատակիցները կմասնակցեն Համաշխարհային մաքրության օրվա աշխատանքներին
13/09/2018 16:45
Կիսվել

Beeline-ի աշխատակիցները կմասնակցեն Համաշխարհային մաքրության օրվա աշխատանքներին

Հայաստանում Beeline-ն իր աշխատակիցների թիմով կմասնակցի Համաշխարհային մաքրության օրվան (World Cleanup Day)։

Սեպտեմբերի 15-ին Համաշխարհային մաքրության օրվա շրջանակներում Հայաստանի բնակիչները միավորվելու են՝ իրենց երկիրն աղբից ազատելու համար։ Այս միջազգային շարժմանը մասնակցում է 150 երկիր։

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի ղեկավարությամբ ընկերության թիմը կապահովի Մանկական երկաթուղու տարածքի մաքրությունը։

«Կանաչ տեխնոլոգիաները մեր աշխատանքում միշտ կարևոր տեղ են զբաղեցրել և մենք ձգտում ենք օգտագործել ժամանակակից բոլոր հնարավորությունները՝ բնության մասին հոգ տանելու համար։ Այսօր մենք որոշել ենք միանալ այս հիանալի շարժմանը և մաքրել մի վայր, ուր գալիս են զբոսնելու մեր փոքրիկները, իսկ նրանք միշտ պետք է ապրեն և մեծանան մաքուր միջավայրում։ Մենք իսկապես ուրախ ենք մեր ներդրումն ունենալ մաքուր և բարեկեցիկ Հայաստան ունենալու և բնապահպանական կարևոր կանոնները տարածելու գործում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հայաստանում World Cleanup Day-ը նախաձեռնել է IDeA հիմնադրամի կամավորների մի խումբ։ Ամբողջ երկրում շարժմանը պաշտոնապես միացել է 10,000 հոգի և ավելի քան 150 գործընկեր կազմակերպություն՝ ընկերություններ, հիմնադրամներ և պետական կառույցներ։

Նշենք, որ Հայաստանում Beeline-ը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում բնապահպանական խնդիրները և ձգտում է իր առօրյա աշխատանքում հնարավորինս կիրառել կանաչ տեխնոլոգիաներ։  Մասնավորապես, ընկերությունը նախապատվություն է տալիս էներգաարդյունավետության բարձր դաս ունեցող սարքավորումներին և Open Space տարածքներում կիրառում է տարանջատված աղբամաններ՝ թղթի, պլաստիկի ու ապակու համար։

10/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.38
+0.26
Եվրո (EUR)
420.03
+0.71
Ռուբլի (RUR)
4.7873
-0.0343
Լարի (GEL)
139.47
+0.09
48783
+789
Արծաթ
694.87
+5.33