Բիզնես

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Աշխարհի ամենահարուստ մարդը․ Ջեֆ Բեզոսի հաջողության պատմությունը
25/09/2018 16:50
Կիսվել

Աշխարհի ամենահարուստ մարդը․ Ջեֆ Բեզոսի հաջողության պատմությունը

Երեսուն տարեկանում Ջեֆ Բեզոսը թողեց աշխատանքը Ուոլ Սթրիթում, որպեսզի զբաղվի գրքերի վաճառքով։ Այսօր նա աշխարհի ամենահարուստ մարդկանցից է և մեդիամագնատ, ով սպառնում է Դոնալդ Թրամփին տիեզերք ուղարկել։

Դժվար չէ մեծ հարստություն վաստակել, ավելի դժվար է այն պահպանել և ավելացնել։ Ներդրողները և վերլուծաբանները Ֆորբսին պատմել են, թե ինչպե՞ս են աշխարհի ամենահարուստ մարդիկ հաջողության հասել և ինչո՞վ են տարբերվում նրանց ներդրումային ռազմավարությունն ու բիզնես վարելու մոտեցումները։ Առաջին պատմության հերոսը աշխարհի ամենահարուստ մարդն է՝ Ջեֆ Բեզոսը։

Երբևէ լսե՞լ եք Relentless ընկերության անունը։ Հետաքրքիր է՝ ինչո՞վ կարող է զբաղվել կազմակերպությունը, որի անունը թարգմանվում է «անողոք»։ Կզարմանաք, բայց դուք գիտեք այս ընկերությունը։ Ինտերնետում պարզապես հավաքեք relentless.com հասցեն և կհայտնվեք մի կայքում, որի անունը դժվար թե լսած չլինեք։ Այն հիմնադրել է Ջեֆ Բեզոսը, ով աշխարհի ամենահարուստ մարդն է։ Իհարկե, խոսքը Ամազոնի մասին է։

Բեզոսը ծնվել է 1964 թ․ Նյու Մեքսիկո նահանգում։ Այդ ժամանակ նրա մայրն ընդամենը 17 տարեկան էր։ Նա 4 տարի հետո բաժանվել է հորից և անմիջապես ամուսնացել Մայք Բեզոսի հետ։ Վերջինս որդեգրել է փոքրիկ Ջեֆրիին և տվել իր ազգանունը։

Դպրոցում Բեզոսը գերազանցիկ էր, որն ավարտելուց հետո ընդունվեց Փրինսթոնի համալսարան։ Սկզբում նրան հետաքրքրում էր ֆիզիկան, բայց շուտով նա տարվեց ինֆորմատիկայով և ինժեներիայով։ Համալսարանն ավարտելուց հետո Բեզոսը սկսեց աշխատել Ուոլ Սթրիթում և ինչ-որ պահի հայտնվեց D.E.Shaw հեջ-ֆոնդում։ Այստեղ Բեզոսը հանդիպեց իր ապագա կնոջը, որը նույնպես Փրինսթոնն էր ավարտել։ Բեզոսի կնոջ սիրած գրքերից մեկը Կաձուո Իստիգուրոյի «Մնացած օրն» է, որն այսօր խորհուրդ է տրվում կարդալ Ամազոնի բոլոր թոփ-մենեջերներին։

30 տարեկանում Ջեֆը ազատվեց աշխատանքից և տեղափոխվեց Սիեթլ, Վաշինգտոն նահանգ, որտեղ որոշեց սկսել իր բիզնեսը։ 2010 թ․ Փրինսթոնի ուսանողների առջև ելույթ ունենալիս Բեզոսը հիշեց, թե ինչպես է մոտեցել իր վերադասին և ասել, որ ուզում է հիմնել գրախանութ։ Վերադասը հրավիրել է Բեզոսին Կենտրոնական պուրակում քայլելու, ուշադիր լսել նրան և ասել, որ հիանալի գաղափար է, սակայն լավ կլիներ այնպիսի մեկն ունենար այդ միտքը, ով Ջեֆի լավ աշխատանքից չուներ։

Այդ տրամաբանությանը Բեզոսը չէր կարող չհամաձայնել, ուստի խնդրեց 48 ժամ՝ մտածելու համար, որից հետո դուրս եկավ աշխատանքից։ Փրինսթոնի ուսանողներին Բեզոսն ասաց, որ երբեք չի զղջա այն բանի համար, որ գրախանութից ոչինչ դուրս չեկավ, սակայն չէր ների իրեն, եթե փորձած չլիներ։

Թե ինչ եղավ հետո, հայտնի է։ Բեզոսն առաջին անգամ սկսեց օգտագործել տվյալների հավաքածու՝ գրքերի վաճառքի համար։ Մինչ այդ որևէ գրախանութ կամ հրատարակիչ չէր պահել տեղեկություն այն մասին, թե ովքեր են իրենց հաճախորդները։ Նրանք առաջնորդվում էին այն տեղեկությամբ, թե որ գրքերն են ավելի շատ վաճառվում։

Բեզոսի ձգտումները ավելի հեռուն գնացին, գրքի հաճախորդների տվյալները իմանալը հնարավորություն տվեց հաճախորդներ ներգրավելու Ամազոնում և շուտով բացի գրքից, ամեն ինչ հնարավոր դարձավ գնել այնտեղից։

Ամազոնը մեկ այլ առավելություն էլ ուներ, այստեղ գրքերը վաճառում էին ավելի էժան, քան մրցակից կազմակերպություններում։ Որտե՞ղ է հաջողության գաղտնիքը։

Վաճառքն ամբողջությամբ իրականացվում էր ինտերնետի միջոցով և ըստ օրենքի՝ եթե վաճառողը ֆիզիկապես ներկա չէր տվյալ նահանգում, ապա այդ նահանգից առևտուր կատարողը չէր հարկվում։ Այսպիսով, մարդիկ, ովքեր Վաշինգտոնից դուրս էին ապրում, հարկեր չէին վճարում իրենց գնումների համար։ Այս օրենքը վերջերս է չեղյալ հայտարարվել։  Ընդհանրապես, Ամազոնը սկզբնական շրջանում շատ գաղտնի կազմակերպություն էր, ոչ ոք չգիտեր, թե քանի աշխատակից կա այնտեղ և որտեղ են գտնվում դրա պահեստները։ Ժամանակի ընթացքում ընկերությունը և Բեզոսը ավելի հանրային դարձան։

Անցյալ տարի Ամազոնը գնել է 13,7 մլրդ դոլար արժողությամբ արտադրական ցանց՝ Whole Foods-ում՝ մուտք գործելով սննդի մանրածախ շուկա։ Ընկերության համար, որի բիզնեսը հիմնված է հաճախորդների վարքագծի վերլուծության վրա, սննդի նախասիրությունների վերաբերյալ տվյալները հատուկ տեղ ունեն: Առաջին բանը, որ Whole Foods-ի խանութներում կատարվեց Ամազոնի մաս դառնալուց հետո, ավոկադոյի գնի նվազեցումն էր։ Այլ ապրանքների վրա որևէ զեղչ չի արվել, իսկ Whole Foods-ի գները ավելի բարձր են, քան այլ խանութներում։ Այնուամենայնիվ, այս գործողությունը շատ մեծ հաջողություն բերեց և լրջորեն ավելացրեց գնորդների թիվը։

Երբ Amazon-ի կապիտալիզացիան հասավ մոտ 1 տրլն դոլարի, Ջեֆ Բեզոսն ավելի հանրային դարձավ։ Բեզոսը գնեց նաև Washington Post թերթը, ինչը խմբագրելու և Դոնալդ Թրամփին անդրադառնալու համար հաճախակի է քննադատության ենթարկվում։

Բեզոսն իր թվիթերյան էջում խոստացել է Թրամփի համար Blue Origin հրթիռներից մեկում տեղ ամրագրել։ Նա գրառման մեջ հավելել է հեշթեգ #SendDonaldtospace (Դոնալդին տիեզերք ուղարկել):

Blue Origin-ին Բեզոսը շատ լուրջ է վերաբերվում և որպեսզի չշեղվի տիեզերական նախագծերից, նա նույնիսկ այլ մարդկանց է վստահել Ամազոնի մանրածախ նախագծերը, ամպային ծառայությունները և այդ նախագծերի կառավարումը։

Վերջին՝ Amazon Web Services-ն այժմ Ամազոնի ամենաշահութաբեր հատվածն է։ Այնպես որ, եթե կարծում եք, որ 1 տրլն դոլար կապիտալիզացիան և մեկ բաժնետոմսի համար 2000 դոլարը այն հնարավորն է, ինչ արվել է, մտածե՛ք հետևյալի մասին․ Ամազոնը Netflix, Snapchat, Dropbox և այլ արագ զարգացող ընկերությունների և ստարտափերի համար ապահովում է տվյալների ամպային պահպանություն և զբաղվում է տարատեսակ իրերի վաճառքով։ 

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85