Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Երկաթե մարդը. Իլոն Մասքի հաջողության պատմությունը
13/10/2018 14:28
Կիսվել

Երկաթե մարդը. Իլոն Մասքի հաջողության պատմությունը

Իլոն Մասքը, ում քիթը համադասարանցիները մանուկ հասակում կոտրել էին, ունի երեք հավակնոտ նպատակ։ Դրանցից մեկը գործնականում նա արդեն իրականացրել է՝ ինտերնետ բանկինգը դարձնելով գրեթե ամենուր հասանելի։ Մնում է դադարեցնել գլոբալ տաքացումը և մարդկանց ուղարկել Մարս։

Ֆորբսի այս պատմության հերոսը Իլոն Մասքն է՝ մեր ժամանակների գլխավոր գյուտարարներից մեկը։

Իլոն Մասքը ծնվել է 1971 թ․, Պրետորիայում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Երբ նա տասը տարեկան էր, ծնողները բաժանվեցին։ Նրա մայրը կանադացի մոդել էր, իսկ հայրը՝ հարավաֆրիկյան ինժեներ-էլեկտրամեխանիկ։ Երեխաները (Մասքը եղբայր ու քույր ունի) հիմնականում հոր հետ Աֆրիկայում էին ապրում։ Ինչպես Washington Post-ն է հաղորդում, Մասքի հայրը խիստ էր և հաճախ երեխաներին ստիպում էր այս կամ այն բանն անել։ Օրինակ, նա ստիպում էր նրանց ժամերով լուռ նստել և լսել իր խրատները։ Ամենավատը, սակայն, սպասվում էր դպրոցում։ Համադասարանցիները ծիծաղում և ծաղրի էին ենթարկում Իլոնին, իսկ մի անգամ այնպես էին ծեծել, որ անհրաժեշտ էր քիթը հիվանդանոցում վերականգնել։ Մասքն օրեցոր ավելի ինքնամփոփ էր դառնում և նրա սիրելի իրը դարձավ համակարգիչը։ Նա ծրագրավորում սովորեց տնային Commodore VIC-20 համակարգչով և նույնիսկ ստեղծեց Blastar տիեզերական արկադային խաղը, որով աշխատեց իր առաջին 500 դոլարը։

17 տարեկանում Իլոն Մասքը մեկնեց Կանադա, որպեսզի չզորակոչվի բանակ։ Սկզբում նա ընդունվեց Օնտարիո նահանգի Հուինսի համալսարանը՝ Քինգսթոնում, իսկ երկու տարի անց տեղափոխվեց Փենսիլվանիայի համալսարան, որտեղ ստացավ ֆիզիկոսի, իսկ Ուորթոնի դպրոցում՝ տնտեսագետի բակալավրի աստիճանան։ Ավելի ուշ Մասքը նշել է, որ ֆիզիկան նրան մտածելու կառույց է տվել․ նախ՝ իրերը բերել նախնական վիճակի, հետո՝ գործել ըստ դրա։

Ավարտելուց հետո Մասքն ընդունվեց Սթենֆորդի դոկտորական ծրագիր, որպեսզի այն մի քանի օր հետո թողնի և կենտրոնանա իր ստարտափի՝ Zip2-ի վրա, որում զետեղված են քաղաքների քարտեզներ և «Դեղին էջեր» տեղեկատուն։ Երկու տարի անց Zip2-ի վաճառքը Մասքին բերեց 22 մլն դոլարի եկամուտ։

Իր կարիերայի ամենասկզբում նա իր առջև մի քանի նպատակ էր դրել։ Թվարկենք դրանք՝ ըստ ձգտումների աճման կարգի․ ինտերնետ-բանկինգը դարձնել ամենուր հասանելի, կանգնեցնել գլոբալ տաքացումը, մարդկանց և այլ մոլորակների միջև կապ հաստատել։ Սկզբունքորեն կարելի է ասել, որ ամեն ինչ ընթանում է ծրագրի համաձայն։ Իլոն Մասքը ստեղծել և թողարկել է PayPal, Tesla Motors, Solar City և SpaceX ժամանակակից համակարգերը և մերօրյա գյուտարարի տիտղոսն արդարացիորեն է կրում։

«Երկաթե մարդ» սերիալի ռեժիսոր Ջոն Ֆավրոն խոստովանում է, որ իր հերոս միլիոնատեր Թոնի Սթարքի կերպարի հիմքում Մասքն է։ Անգամ ֆիլմի որոշ էպիզոդներ նկարահանվել են SpaceX-ի կենտրոնակայանում։

Ընդհանրապես, Մասքը ֆանստաստիկայի և կինոյի սիրահար է, ինչն արտացոլվում է նրա գործողություններում։

Օրինակ, ի պատիվ «Աստղային պատերազմներ» ֆիլմի տիեզերանավի, նա իր հրթիռն անվանել է SpaceX Falcon, իսկ 2013 թ․ Մասքը գնել է Wet Nellie սուզանավը, որը կարելի է տեսնել «Լրտեսը, որը սիրում էր ինձ» ֆիլմում։ Մասքը նավի համար գրեթե 1 մլն դոլար է վճարել և այժմ ծրագրում է Tesla Motors տեխնոլոգիայի հիման վրա վերանորոգել այն։

Չնայած Իլոն Մասքին է վերագրվում Tesla-ի ստեղծումը, իրականում նա որևէ կապ չունի դրա հիմնադրման հետ։ 2003 թ․ Tesla Motors-ը հիմնադրվել է Մարտին Էբերհարդի և Մարկ Թարփենինգի կողմից, իսկ Մասքը նրանց հետ մեկնտեղ մասնակցել է A ներդրումային փուլին։ 2007 թ․ վերջին, մտնելով Tesla-ի տնօրենների կազմ, Մասքը գլխավոր տնօրենի պաշտոնից ազատեց Էբերհարդին։

Հիմնադիրները Մասքին դատի տվեցին ընկերության պատմությունը փոխելու և սկզբնական գաղափարը յուրացնելու փորձի համար։ Արդյունքում կողմերը եկան խաղաղ համաձայնության և այժմ Tesla-ի ստեղծման պաշտոնական տարբերակն այսպիսին է․ այն ունի հինգ համահիմնադիր, իսկ ներդրողները A փուլի մասնակիցներն են։ Ընկերության դեմքը դառնալու նրա տարօրինակ ձգտումը մեկ անգամ չէ, որ չար կատակ է խաղացել նրա հետ։

Չնայած Tesla-ն պետությունից սուբսիդավորում է ստանում (օգտգործում է արևային էներգիան), ընկերությունը մի քանի անգամ հայտնվել է սնանկության եզրին և փրկվել է նոր ֆինանսավորման փուլերի շնորհիվ։ Tesla-ի ընթացիկ կապիտալիզացիան շատ դեպքերում է տուժել և դա կապված է Իլոն Մասքի անվան հետ։ Վերջին դեպքերից է այն, որ Իլոն Մասքի գործողությունների արդյունքում Tesla-ն մեկ ամսում 30% բաժնետոմս կորցրեց։

Նա, օգոստոսի 7-ին, հետևելով Դոնալդ Թրամփի ավանդույթներին, հրապարակել էր թվիթ, որտեղ ասել էր, որ պատրաստվում է բորսայից գնել Tesla-ի բոլոր բաժնետոմսերը և նա արդեն միջոցներ ունի դրա համար։ Հիշեցնենք, որ Մասքի անձնական կարողությունը գնահատվում է 20 մլրդ դոլար, չնայած այն բանին, որ գործարքի ողջ արժեքը պետք է կազմեր 49 մլրդ դոլար։

Երկու ժամ անց Tesla-ի կայքում Մասքը դիմեց գործընկերներին և բացատրեց իր այդ արարքի պատճառը: Նրա կարծիքով՝ լավ հաշվետվություն ցույց տալու ընկերության մարտավարությունը իր ազդեցությունն ունի բաժնետոմսերի գների անկման վրա: Ակնհայտ է, որ այդ պահին Մասքը դեռևս իր ծրագրերը չէր համաատասխանեցրել տնօրենների խորհրդի հետ։ Ավելին, իր թվիթից հետո բաժնետոմսերի գինը զգալիորեն փոխվեց։ Մասքը չէր կարող չիմանալ իր անոնսի ազդեցության մասին և այն մասին, որ այդ իրավիճակը կարող է դիտարկվել որպես շուկայի մանիպուլացիայի փորձ։ Ավելին, հավանական գնորդը հայտարարված էր արաբական հիմնադրամը, սակայն էլեկտրոնային կրիչների արտադրությունը ԱՄՆ-ի ռազմավարության մաս է կազմում և օտարերկրյա ներդրողները պետք է համաձայնություն ստանան կառավարությունից։ Այդ պահին որևէ համաձայնություն չկար։

Օգոստոսի 25-ին Մասքը հայտարարեց, որ գնում չի լինի։ Բաժնետոմսերի արժեքն ընկավ։ Ակնհայտ է, որ ներդողների և Tesla-ի աշխատակիցների շրջանում խառնաշփոթ էր տիրում։ Գործով զբաղվելու փոխարեն բոլորը փորձում էին կռահել, թե ինչ է կատարվում։

Սեպտեմբերի 4-ին Tesla-ի հաշվետվության գլխավոր մասնագետ Դեյվ Մորտոնը աշխատելով մեկ ամսից էլ քիչ՝ աշխատանքից ազատվելու դիմում ներկաայցրեց։ Նա իր քայլը մեկնաբանեց նրանով, որ Մասքը անտեսում էր իր կարծիքը՝ ընկերության հետգնման շուրջ։

Սեպտեմբերի 8-ին Մասքը մարիխուանայի ազդեցության տակ ելույթ ունեցավ հայտնի շոուներից մեկի ժամանակ, ինչը ավելի գցեց բաժնետոմսերի արժեքը։

Շուկայի և արժեքավոր փաստաթղթերի հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին (SEC) մեղադրեց Մասքին՝ խարդախության մեջ։ Պահանջների մեջ էր Մասքին արգելել հանրային ընկերություններում բարձր պաշտոն զբաղեցնել։ Մասքի առաջին արձագանքը զայրույթն էր։ Նա հայտարարեց, որ գործարք չի լինի, իսկ Tesla-ի բաժնետոմսերը նվազեցին 13,9%-ով:

Երևում է՝ հանգստյան օրերին Իլոն Մասքը լավ մտածել էր, գնահատել հեռանկարները և ընտրել չարյաց փոքրագույնը։ Շաբաթ օրը հայտարարվեց, որ նա պատրաստ է SEC-ի հետ գործարք կատարել, մուծել 20 մլն դոլար տուգանք և լքել Tesla-ի տնօրենների խորհրդի անդամությունը։ Ինչպես նաև, համաձայն SEC-ի պահանջների,Tesla-ն պետք է ավելացնի երկու անկախ տնօրեն և Իլոն Մասքի հետ հաղորդակցության վերահսկողության կոմիտե ստեղծի:

Հաշվի առնելով, որ նա շարունակելու է մնալ տնօրենների խորհրդում, (Tesla-ի տնօրենների խորհուրդը բաղկացած է 9 անդամից, ինքը՝ Մասքը, իր եղբայրը և ևս երեք մարդ, որոնց դժվար թե անվանենք անկախ), սա բավականին մեղմ պատիժ է: Այնուամենայնիվ, ընկերությանը չէին խանգարի փոփոխություններ՝ հատկապեսկորպորատիվ կառավարման մեջ, չէ՞ որ երբ նույն անձը հանդիսանում է գործադիր տնօրեն և տնօրեեների խորհրդի ներկայացուցիչ, շահերի բախման և ստանդարտների խախտման դասական օրինակ է ստեղծվում: Ընդ որում, անցյալ տարի Tesla-ում անդրադարձել էին կորպորատիվ կառավարման իրավիճակին:

Ի՞նչ արած, նույնիսկ սուպերհերոս Թոնի Սթարքը սխալվում և անհաջողություններ է ունենում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98