Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Ucom. ՀԱՊՀ-ում կայացավ «Տեխնոշաբաթ»-ը, հայտնի է հաղթող թիմը
24/10/2018 16:59
Կիսվել

Ucom. ՀԱՊՀ-ում կայացավ «Տեխնոշաբաթ»-ը, հայտնի է հաղթող թիմը

Ucom-ի հովանավորությամբ կայացավ Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների նախաձեռնությամբ կազմակերպած «Տեխնոշաբաթը», որը նվիրված է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 85-ամյակին։

«Տեխնոշաբաթի» մասնակիցները պետք է ձևավորեին իրենց թիմերը՝ կազմված 2-5 հոգուց և Նորարարական գաղափարների մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտ ներկայացնեին։ Թիմի հետ աշխատելու ընթացքում ուսանողները մասնագիտական խորհրդատվության հնարավորություն են ունեցել, որպեսզի զարգացնեն իրենց գաղափարները, ներկայացնեն փորձառու ժյուրիին և կարողանան ներգրավել պոտենցիալ ներդրողին։ Արդյունքում հաղթող է ճանաչվել SFA թիմն՝ իր nvestigetoRobot փակ տարածությունները հետախուզող ռոբոտով, և ստացել է Ucom ընկերության կողմից սահմանված հատուկ մրցանակը։ Երկրորդ տեղում է Three Smart թիմը՝ Cartbot ավտոմատացված սայլակով, որը նախատեսված է օդակայաններում, մեծ մոլերում և խանութներում մարդկանց բեռներն առանց միջամտության տեղափոխելու համար և երրորդ տեղում է GGT թիմը՝ մարտկոցների կյանքը երկարացնող միջոցով։

«Որպես Պոլիտեխնիկի շրջանավարտ և տեխնոլոգիապես նորարար ընկերության համահիմնադիր անմասն չեմ կարող մնալ Հայաստանի տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկի զարգացմանը նպաստող այս միջոցառումից։ Ucom-ի կորպորատիվ սոցիալական պատասպանատվության շրջանակներում աշխատում ենք այնպիսի ծրագրերի աջակցել, որոնք հիմք են դնում ինժեներների նորագույն սերնդի ձևավորմանը, նրանց մասնագիտական զարգացմանն ու կարիերայի աճին», – ասել է Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 15-22  -ը ուսանողները հնարավորություն ունեին «Բաց դռների օր» միջոցառման շրջանակներում այցելել և ծանոթանալ համալսարանում առկա ենթակառուցվածքներին, մասնակցել ինժեներական նախագծերի ցուցահանդեսին, դառնալ նորարարական գաղափարների մրցույթի մասնակից և առաջարկել իրենց ինովատիվ գաղափարները։

Այս ամենն ուղեկցվել է վարպետաց դասընթացներով, սեմինարներով, հետաքրքրիր հանդիպում-քննարկումներով։ Ձեռներեցության օրվա շրջանակներում ուսանողներին հնարավորություն է ընձեռվել հանդիպելու ոլորտի առաջատար ընկերությունների ներկայացուցիչների, հիմնադիր տնօրենների հետ և ստանալ հետաքրքրող հարցերի պատասխանները։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37