Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վիվասել-ՄՏՍ. ԱՊՀ երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի դասընթացները՝ Դիլիջանում
31/10/2018 20:34
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. ԱՊՀ երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի դասընթացները՝ Դիլիջանում

ԱՊՀ երիտասարդ առաջնորդների միջազգային առաջնորդության դպրոցի առաջարկով՝ Ռալֆ Յիրիկյանը ներկայացել է հերթական դասախոսությամբ: Ինտերակտիվ և անմիջական շփման ընթացքում բանախոսը խոսել է կառավարման պատասխանատու մոդելի առանձնահատկություններից: Մասնավորապես՝ գործատու-աշխատակից քաղաքակիրթ հաղորդակցության կարևորությունից, նպատակներ սահմանելու անհրաժեշտությունից, շուկայի ուսումնասիրություններն ու մրցակցային դաշտը գնահատելու նրբություններից:

Հեռահաղորդակցության ոլորտում տարիներ շարունակ առաջատարի դիրքերը պահպանող ընկերության գլխավոր տնօրենը լսարանին հորդորել է զերծ մնալ առաջնորդ դառնալը ինքնանպատակ դարձնելուց և ընտրել քայլ առ քայլ հաջողության հասնելու ճանապարհը. մտածել ոչ թե ուղղակի ղեկավար լինելու մասին, այլ ամենօրյա գործունեության հիմքում դնել աշխատասիրությունն ու հետևողականությունը:

«Լավ, հաջողակ ղեկավար լինելու համար պետք է անընդհատ զինվել գիտելիքներով, դրանք կատարելագործել, կազմակերպության ներսում ապահովել թիմային աշխատանք, սեփական օրինակով առաջնորդել՝ ամենօրյա աշխատանքում: Հաջողության հասնելու նախապայմանը երազելն է, սեփական ուժերին հավատալը, սխալներից դասեր քաղելը և «հարմարավետության գոտուց» խուսափելը: Դժվարությունները կոփում են միտքը, կամքն և ամրացնում հաջողության հասնելու ձգտումը: Դրանք սովորեցնում են մտածել, ուղիներ փնտրել՝ այդպիսով ավելի ամուր դարձնելով մեզ: Իսկ երբ մարդն ամուր է էությամբ ու որակներով, ապա ոչ թե պաշտոնն է կշիռ հաղորդում նրան, այլ ինքը՝ ստանձնած պաշտոնին: Սա է կայացած և ուժեղ անհատի կարգախոսը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ռալֆ Յիրիկյանն ապագա առաջնորդներին խորհուրդ է տվել «ես-մենք» երկվության մեջ մշտապես կարևորել թիմի դերը և վաստակել աշխատակիցների հարգանքը ոչ թե վախով, այլ վստահությամբ, նպաստել բոլորի «ես»-ի առողջ զարգացմանը՝ հիմքեր ստեղծելով ամուր «մենք»-ի համար:

«Առաջնորդությունը ժամանակակից աշխարհում ունի իր տեղն ու ազդեցությունը: Գործարար ոլորտում հաջողության հասնելու և ընկերության դիրքերն ամրապնդելու համար առանցքային պայման է առաջնորդության հիմունքների իմացությունն ու դրանց ճիշտ կիրառումը: Տնտեսության ու կորպորատիվ կառավարման ոլորտի զարգացման համար ռազմավարական նշանակություն ունի նոր սերնդին գործարար առաջնորդության հմտություններն ու զարգացման նոր միտումները ներկայացնելը: Այսօրինակ հանդիպումները խթանում են ստեղծագործաբար մտածելու ու նորը ստեղծելու հմտությունների զարգացումը երիտասարդության շրջանում»,-ընդգծել է բանախոսը:

Հանդիպումն ավարտվել է մտքերի փոխանակմամբ:

———–

ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 100 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և Թուրքմենստանում: 2000թ.-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52