Բիզնես

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Կոնվերս բանկ․ ագրոլիզինգի շահավետ պայմաններ
02/11/2018 12:42
Կիսվել

Կոնվերս բանկ․ ագրոլիզինգի շահավետ պայմաններ

Կոնվերս բանկը սկսել է «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ Լիզինգի պետական աջակցության ծրագրի» շրջանակներում վարկավորումը: Այս տարվա ընթացքում սա գյուղատնտեսության ոլորտում  պետական սուբսիդավորմամբ  իրականացվող երրորդ ծրագիրն է, որին միացել է Կոնվերս բանկը:

«Ծրագրի շրջանակներում վարկավորումն իրականացվում է ՀՀ  դրամով՝ մինչև 8 տարի մարման ժամկետով:  Վարկավորման տարեկան  առավելագույնը տոկոսադրույքը 11 տոկոս է, որից 7-ը սուբսիդավորում է պետությունը: Այնպես որ, շահառուների համար տոկոսադրույքը կազմում է ընդամենը 4 տոկոս», – ասել են բանկում:

Այս ծրագրի շրջանակներում վարկային միջոցները կարող են ուղղվել գյուղատնտեսության տարբեր ոլորտների՝ այդ թվում անասնաբուծության, բուսաբուծության (այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն), սառնարանային տնտեսության (այդ թվում՝ կաթի մթերման կայաններ), սպանդանոցային, ագրովերամշակող արդյունաբերության համար գյուղսարքավորումների ձեռքբերմանը:

Նշենք, որ Կոնվերս բանկը մասնակցում է նաև «ՀՀ-ում գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման  ծրագրին»  և «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին»,  ինչպես նաև վարկավորում է իրականացնում սեփական ռեսուրսներով:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ՝ տարեսկզբի համեմատ բանկի գյուղվարկավորման ընդհանուր պորտֆելն աճել է 51 տոկոսով և կազմում է շուրջ 9,6 մլրդ դրամ:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85