Բիզնես

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Ռուբեն Վարդանյանը՝ ռուսական բիզնեսի մասին․ Ռուսաստանը հաճախ շինհրապարակ է հիշեցնում
28/11/2018 17:45
Կիսվել

Ռուբեն Վարդանյանը՝ ռուսական բիզնեսի մասին․ Ռուսաստանը հաճախ շինհրապարակ է հիշեցնում

Ովքե՞ր են լավ ապրում Ռուսաստանում։ Ակնհայտորեն, ոչ բիզնեսմենները։ Ռուսական բիզնեսի ներկայացուցիչների 88%-ը վստահ է, որ այսօր գործարար լինելը դժվար է։ Նրանցից մեկ քառորդը համարում է, որ շատ բարդ է։ Ըստ Forbes-ի՝ դրա մասին են վկայում նաև ռուսական PwC-ի կողմից հետազոտական НАФИ ընկերության հետ համատեղ ռուսաստանյան ղեկավարների հետ անցկացված հարցումները։

«Եթե Ռուսաստանում առանձնացնենք բիզնես կառավարման հետ կապված մեկ ընդհանուր խնդիր, դա բյուրոկրատիան է և այն ամենը, ինչ կապված է դրա հետ։ Համակարգի ֆունկցիոնալության դանդաղությունը, դժվարությունները՝ համակարգողների հետ աշխատանքում»,- նշում է «Նորնիկել» ընկերության ղեկավար Վլադիմիր Պոտանինը։

Այս միտքը շարունակում է Սբերբանկի նախագահ Գերման Գրեֆը․ «Ես երկար տարիներ ասում եմ, որ այսօր Ռուսաստանի գլխավոր խնդիրը պետական ղեկավարման էֆեկտիվությունն է»։

Ընդհանուր առմամբ, ըստ ռուսաստանյան գործարարների՝ հարկերի մեծ չափերը, բյուրոկրատիան և որակյալ անձնակազմի բացակայությունը Ռուսաստանի տնտեսության հիմնական խնդիրներն են: Նրանց բարկացնում է և այն, որ հասարակության մեջ գործարարի կարգավիճակը շատ ցածր է, օրենսդրությունը մշտապես փոխվում է, իսկ մասնավոր սեփականության անձեռմխելիության հայեցակարգը դեռևս բացակայում է․ «Մեզ մոտ խաղի կանոնները կարող են փոխվել հենց խաղի ժամանակ, ասես դու խաղում ես շախմատ՝ սպիտակ քարերով, բայց ինչ-որ պահի հասկանում ես, որ արդեն սևերով ես խաղում»,- ասում է «Գրեյն Հոլդինգի» նախագահ Ալեքսեյ Դեմենովը։

Որո՞նք են Ռուսաստանի բիզնես միջավայրի տնտեսական առանձնահատկությունները:

Հարցվածների մեծ մասը (70%) կարծում է, որ Ռուսաստանում կոռուպցիայի բարձր մակարդակ կա»,- ասել է PwC-ի գործընկեր Իգոր Լոտակովը։ Հարցվողների 60%-ը նշել է տնտեսական հանցագործությունների բարձր մակարդակը։ Այս տվյալներն արդեն վեց տարի է, ինչ չեն փոխվել, կոռուպցիայի նույն չափը դեռևս պահպանվում է։ Հարցվածների 60%-ը կարծում է, որ առաջիկա վեց տարում նույնպես որևէ փոփոխություն չի լինի։

«Որպես երկիր, Ռուսաստանը հաճախ շինհրապարակ է հիշեցնում։ Մենք ներդնում ենք ավելի շատ գումար, փորում ենք փոսը, փորձում ենք հիմքերը դնել, հետո թողնում ենք այդ նախագիծը, որովհետև դրանում ինչ-որ բան սխալ է, և սկսում ենք նորը կյանքի կոչել։ Անավարտությունը, բարեփոխումների անհամապատասխանությունը մեր խնդիրներից են»,-ասել է ռուսաստանաբնակ հայտնի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը։

Ընդ որում, բոլոր խնդիրները ներսից են։ Հարցվածների մեծ մասը՝ 59%, կարծում է, որ պատժամիջոցները շատ բացասական ազդեցություն են ունեցել ռուսական բիզնեսի վրա, սակայն գնտվել են և այնպիսիները, ովքեր դրական են գնահատել պատժամիջողների կիրառումը։ Այդպիսիք կազմում են հարցվածների 15 %-ը։ Նրանց մեծամասնությունը զբաղվում է գյուղատնտեսությամբ։

Ակնհայտ է, որ պատժամիջոցները ազդել են բոլորի վրա։ «Ի՞նչ է նշանակում պատժամիջոց։ Դու չես կարող քո բիզնեսը վաճառել օտարերկարցիներին, չես կարող դուրս գալ մեծ շուկա, չես կարող հեշտ գումար աշխատել։ Փողի արժեքը մեզ համար թանկացել է»,-ասում է Վարդանյանը։ Փողերը «թանկացել են» ոչ միայն բիզնեսմենների, այլև դրանցից օգտվողների համար։

Finn Flare-ի նախագահ Քսենիա Րյասովայի խոսքով՝ գնողունակությունը նվազել է երկու անգամ․ «Մեծանում է դոլարի կուրսը, թանկանում է հագուստը, իսկ մարդկանց աշխատավարձը ինչպես կար ռուբլիով, այդպես էլ մնացել է»։

Սպասե՞լ պատժամիջոցների չեղարկման։ Վլադիմիր Պոտանինը վստահ է՝ ոչ․ «Պատժամիջոցները երկար ժամանակի համար են»,-ընդգծում է բիզնեսմենը,-«Ճնշման տակ դու կամ շշմում ես կամ ավելի արդյունավետ ես դառնում»,- եզրափակում է նա։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69