Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՎիվաՍել-ՄՏՍ․ ՀՀ պետական մրցանակի 2018 թ դափնեկիր Ջեյմս Թրուշարդը հանդիպել է ՏՀՏ համայնքի հետ
30/11/2018 10:26
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ․ ՀՀ պետական մրցանակի 2018 թ դափնեկիր Ջեյմս Թրուշարդը հանդիպել է ՏՀՏ համայնքի հետ

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի այս տարվա դափնեկիր «Նեյշնլ Ինսթրումենթս» կազմակերպության համահիմնադիր դոկտոր Ջեյմս Թրուշարդն այսօր  այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Դոկտոր Թրուշարդը իններորդն է՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին արժանացածների շարքում:

Կարճ դասախոսությունից առաջ տեղի ունեցավ դոկտոր Ջեյմս Թրուշարդի համատեղ մամուլի ասուլիսը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանի և Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանի հետ:

Հակոբ Արշակյանը ողջունել և երախտագիտություն է հայտնել հյուրին՝ կարևորելով այն մեծ ավանդը, որ Ջեյմս Թրուշաշրդն ունի ինժեներական ոլորտի հեղափոխական զարգացման գործում: «Այսօրինակ մրցանակաբաշխության դերը շատ մեծ է մեր երկրի համար՝ նկատի ունենալով նաև կառավարության այն տեսլականը, որով Հայաստանը պիտի դառնա բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական և գիտատեխնիկական հնարավորություններով երկիր: ՏՏ ոլորտում մեծագույն ներդրում և որակական փոփոխություն բերած մարդիկ, գալով Հայաստան, իրենց արժեքավոր փորձն են բերում մեր երկիր և բարձրացնում Հայաստանի ճանաչելիությունը»,- նշել նա:

«Համաշխարհային ՏՏ մրցանակը, որպես Հայաստանում իրականացվող շարունակական նախաձեռնություն, ավելին է, քան աշխարհի ՏՀՏ քարտեզի վրա Հայաստանի դիրքերն ամրապնդելն ու երկրի հեղինակությունը բարձրացնելը: Չափազանց կարևոր է, որ մրցանակի շրջանակներում Հայաստան են ժամանում և ՏՀՏ համայնքի ու նաև երիտասարդների համար դասախոսում այս ոլորտում իրապես նորը ստեղծած մարդիկ, ում դարակազմիկ հայտնագործությունները թելադրել են աշխարհի զարգացման հետագա ուղղությունը: Մրցանակի դափնեկիրները, ինչպես բոլոր ժամանակների տաղանդավոր մարդիկ, չեն նմանակել նախորդներին, չեն անցել ուրիշի տրորած ճանապարհով, չեն ձգտել տեղավորվել մինչ այդ գործող խաղի կանոններում: Հայաստանն ունի մտավոր այն անհրաժեշտ ներուժը, որը թույլ կտա ոչ միայն զարգացնել ՏՀՏ ոլորտը իբրև երկրի մրցակցային առավելություն, այլև երկարաժամկետ կտրվածքով ստեղծել նոր որակ ՏՀՏ ոլորտում ու արժանապատվորեն կանգնել ՏՀՏ հսկաների հետ կողք-կողքի», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Տեղեկատվական Տեխնոլոգիաների աշխարհում բազմաթիվ խոշոր դերակատարներ կան, սակայն նրանց մեջ կան մարդիկ, որոնք բացառիկ ներդրումներ են ունեցել մարդկության կյանքի ընթացքը փոխելու առումով և մենք այս ամենամյա մրցանակաբաշխության միջոցով ուզում ենք նախ մեծարել նման անհատներին, ապա նաև հյուրընկալելով նրանց Հայաստանում, հաղորդակից լինենք այդ հսկաների հետ, քանի որ մենք շատ սովորելու բան ունենք նրանցից: Սա նաև բացառիկ հնարավորություն է մեր երիտասարդության համար, անմիջական շփումներ ունենալ համաշխարհային լեգենդների հետ»,-ասել է մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող Հովիկ Մուսայելյանը:

«Այս տարի մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովը որոշում է կայացրել, որ 2018 թվականի հաղթողը լինելու է դոկտոր Ջեյմ Թրուշարդը՝ «Նեյշնլ Ինսթրումենթս»  ընկերության համահիմնադիրը: Դոկտոր Թրուշարդը «ԼաբՎյու» ծրագրավորման լեզվի համահեղինակն է. այն կառուցվածքայնացված տվյալների հոսքի ծրագրավորման լեզու է, որը համապատասխանում է չափումներ կատարելու ժամանակ գիտնականների և ճարտարագետների մտածելակերպին: «Նեյշնլ Ինսթրումենթս»-ը առաջնորդում էր այն ուղղությունը և մոտեցումները, որով գիտնականներն ու ճարտարագետները  լուծում են այնպիսի համաշխարհային խոշորագույն ճարտարագիտական մարտահրավերները ինչպիսիք են այլընտրանքային էներգիայի աղբյուրների մատչելիությունը, բնական պաշարների հասանելիությունը, դեղագործության և առողջապահական համակարգի զարգացումը ու թվայնացումը և այլն»,- ասել է  Ինժեներական ասոցիացիայի խորհրդի նախագահ Արամ Սալաթյանը:

ՏՀՏ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը կայացած դասախոսության ընթացքում պարոն Թրուշարդն անդրադարձել է մի շարք ոլորտների, որոնցում գործունեություն է ծավալում «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունը: «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի համահիմնադիրն ասել է. «Թեստի և չափումների բնագավառում ցանկացել եմ անել և արել եմ այն, ինչ էլեկտրոնային աղյուսակն արեց ֆինանսական վերլուծության համար»: Այն հարցին, թե ի՞նչն է ինժեների և գործարար առաջնորդի հաջողության նախապայմանը, դոկտոր Թրուշարդը խոստովանել է, որ իր անձնային ու մասնագիտական աճը համահունչ է եղել ընկերության աճին և այն մարտահրավերներին, որոնց դիմակայել է ընկերությունը: Նա նշել է, որ աշխատանքային գործընթացի հետ համատեղությամբ ուսմանը զուգահեռ, շատ օգնել է ընթերցելը, այդ թվում՝ մարքեթինգի և վաճառքի ոլորտում գրականություն կարդալը:

Հայաստանյան երիտասարդության ներուժին վերաբերող հարցին ի պատասխան՝ դոկտոր Թրուշարդը նկատել է, որ միջազգային շուկայում հայաստանցի երիտասարդներն, անշուշտ, կարող են մրցակցել և այս հարցում «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունը կարող է օրինակ ծառայել: Նրա համոզմամբ՝ Հայաստանում ապրող և աշխատող երիտասարդ մասնագետները հնարավորություններ ունեն հիմնելու ընկերություններ և աշխատելու առանց արտերկիր մեկնելու: Իսկ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունը կարող է հաջողության օրինակ ծառայել նրանց համար՝ համաշխարհային շուկայում հանդես գալու առումով: «Ինձ համար Հայաստանն աշխարհի այն կարևոր անկյուններից է, որտեղ գործունեություն է ծավալում «Նեյշնլ Ինսթրումենթս»-ը, և ես տեսնում եմ այն մեծ ներուժը, որը կա Հայաստանում. տարիներ շարունակ իմ օրակարգում է եղել օգնել հայ ինժեներներին իրենց ներդրումն ունենալ և մասնակցել համաշխարհային ՏՏ ոլորտում»,- նշել է մրցանակակիրը: «Տեխնոլոգիաների զարգացման համար անչափ հետաքրքիր ժամանակներ են և ես վստահ եմ, որ Հայաստանը լավ հնարավորություն ունի մասնակցելու այսօրվա գործընթացներին՝ իրերի ինտերնետի, ինքնավար տրանսպորտային միջոցների և շատ այլ բնագավառներում: Հայաստանցի գիտնականներն ու ինժեներները լավ պատրաստված են և անցել են մասնագիտական դասընթացներ: Հուսով եմ՝ «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունը կարող է օգտակար լինել նաև համաշխարհային տեխնոլոգիական հնարավորությունները նրանց հասանելի դարձնելու առումով»,-հավելել է պարոն Թրուշարդը:

Դոկտոր Ջեյմս Թրուշարդը Հայաստան է ժամանել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական՝ այս անգամ իրեն շնորհված հեղինակավոր մրցանակը ստանալու համար: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերի 30-ին՝ ՀՀ վարչապետի նստավայրում: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական ամենամյա մրցանակը հիմնվել է 2009թ.՝ ՀՀ նախագահի հրամանագրով, և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատների, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ներուժ ունեն դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա: 2018 թվականին այս մրցանակաբաշխությունը վերանվանվել է՝ ստանալով «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» անվանումը:

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի նախորդ մրցանակակիրներն են «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010թ.), «Էփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011թ.), «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012թ.), Կիսահաղորդչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013թ.) և «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլան (2014թ.), «Կասպերսկի լաբորատորիայի» գործադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին (2015թ.),  «Open-Root» կազմակերպության գլխավոր տնօրեն, համացանցի համահիմնադիր Լուի Պուզեն (2016թ.), «Նեսթ Լաբս» ընկերության հիմնադիր, «Ipod» ապրանքանիշի ստեղծող Թոնի Ֆադել (2017թ.):

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90