Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Ucom․ ՀԾԿՀ-ն անհավասար մրցակցային պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին
30/12/2018 12:41
Կիսվել

Ucom․ ՀԾԿՀ-ն անհավասար մրցակցային պայմաններ է առաջարկում կապի օպերատորներին

Յուքոմ ՓԲԸ-ն հաղորդագրություն է տարածել, որում ընկերությունն անհանգստություն է արտահայտել ՀԾԿՀ որոշումների վերաբերյալ։

«Այսօր ցանկանում ենք հանրայնացնել «Յուքոմ» հայկական ընկերությանը հուզող մի խնդիր, որի մասին ինքներս ցավով ենք տեղեկացել։ Խոսքը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ մեր գնահատմամբ՝ կողմնակալ վերաբերմունքի դրսևորման մասին է, որի արդյունքում որոշումները հարմարեցվում են շարժական կապի շուկայի 60%-ից ավելիին տիրապետող կապի օպերատորին։

Մանրամասնենք՝ ՀԾԿՀ-ն սույն թվականի դեկտեմբերի 12-ին 811-821ՄՀց և 852-862ՄՀց ռադիոհաճախականությունների օգտագործման համար տրամադրվող թույլտվության մրցույթ է հայտարարել և, ըստ մեզ, պարտավոր էր նույն պայմանները (մասնավորապես՝ մեկնարկային գին) սահմանել, որոնք սահմանել էր 2013թ.-ին նույնպիսի կապի որակ ընձեռող ռադիոհաճախականության (LTE +) օգտագործման թույլտվության մրցույթի ժամանակ, որին «Յուքոմ» ընկերությունը մասնակցել է և ձեռք է բերել այդ թույլտվությունը՝ դրա դիմաց վճարելով 6,225 մլրդ ՀՀ դրամ: Ընդ որում, այդ թույլտվությունը «Յուքոմ»-ին տրվել է բացառապես տվյալների փոխանցման ծառայություններ մատուցելու սահմանափակմամբ (առանց ձայնային ծառայությունների)։

Չունենալով նշյալ ռադիոհաճախականությունների  օգտագործման թույլտվությունը՝ «ՄՏՍ Հայաստան»-ն այս տարվա ընթացքում, մեր ունեցած տեղեկություններով՝ համապատասխան ռադիոհաճախականություններով (LTE+) աշխատող ցանց է կառուցել (ձեռք է բերել համապատասխան սարքավորումներ և տեղադրել), ըստ երևույթին, վստահ լինելով մրցույթի՝ իրենց համար հաղթական արդյունքի վրա։

«Յուքոմ» ընկերությունն անընդունելի է համարում միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար մեկնարկային գինը մեկ օպերատորի համար սահմանել 6,225 մլրդ ՀՀ դրամ, իսկ մյուսի համար այն քառապատիկ անգամ իջեցնել՝ հասցնելով մինչև 1,5 մլրդ ՀՀ դրամ։ Այսօր, պետական բյուջեի միջոցների սղության պայմաններում, երբ յուրաքանչյուր լուման կարևոր է երկրի տնտեսության առողջացման համար, ՀԾԿՀ-ն մի քանի միլիարդ դրամով ցածր գին է սահմանել միևնույն ռեսուրսի օգտագործման թույլտվության համար։ «Յուքոմ» ընկերությունը գտնում է, որ  այդպիսով «ՄՏՍ Հայաստանը» փորձում է շարժական կապի բարձր արագությունների (LTE+) շուկա մտնել անհավասար մրցակցային պայմաններով։

Պատմությանն առավել մանրամասն կանդրադառնանք տոներից հետո», – ասված է հաղորդագրության մեջ։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58