Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.50
EUR BUY - 415.00+1.00 EUR SELL - 419.50+0.50
OIL:  BRENT - 103.94-1.71 WTI - 101.19-1.14
COMEX:  GOLD - 4360.20+0.32 SILVER - 65.47+1.84
COMEX:  PLATINUM - 1799.30+0.63
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.04+0.63 EUR/GBP - 1.1481+0.20
FOREX:  EUR/USD - 1.1481+0.20 GBP/USD - 1.3363-0.07
STOCKS RUS:  RTSI - 838.30-1.97
STOCKS US: DOW JONES - 51778.04+0.61 NASDAQ - 26418.30+1.69
STOCKS US: S&P 500 - 7637.76+1.14
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10816.14+1.19 CAC40 - 8186.93+0.57
STOCKS EUR:  DAX - 25716.71+0.70
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Նիկոլ Փաշինյան. ՎՏԲ բանկի հետ քննարկվել է Թեղուտի հանքը շահագործելու հարցը
29/01/2019 15:07
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. ՎՏԲ բանկի հետ քննարկվել է Թեղուտի հանքը շահագործելու հարցը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներով ու քննարկումներով բավական հագեցած է համարում Դավոս կատարած այցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ ռուսական «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քննարկվում են կոնկրետ գաղափարներ:

«Դավոսը լավ հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրների ղեկավարները բիզնես ոլորտի ներկայացուցիչները հանդիպում են, տարբեր քննարկումներ են անցկացնում: Ես հանդիպել եմ Ռուսաստանի և այլ երկրների գործարարների հետ: Հանդիպումներ եմ ունեցել եվրոպական և ասիական մի շարք երկրների ներկայացուցիչների հետ: Ես այնտեղից բերել եմ կոնկրետ գաղափարներ, որոնք հետագա քննարկումների կարիք ունեն: Մասնավորապես, կա գաղափար՝ կապված Իրան-Հայաստան սահմանին «Մարիոթ» հյուրանոց բացելու հետ: Քանի որ  «Մարիոթ»-ի քաղաքականությունն այնպիսի է, որ նրանք չեն կառուցում և չեն գնում անշարժ գույք, այլ վարձակալում են տարածք, հետևաբար այդ գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է գտնել ներդրող, ով կհամաձայնի կառուցել շենք, նախագիծը կհամաձայնեցնի «Մարիոթ»-ի հետ, որին էլ հետագայում տարածքը կտա վարձակալության»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ կոնկրետ գաղափարներ քննարկվել են նաև ռուս գործարարների հետ: Մասնավորապես, ՎՏԲ բանկի (Թեղուտի հանքավայրի կառավարումը 2018թ. ամբողջությամբ անցել է ռուսաստանյան ՎՏԲ բանկին՝ հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց-խմբ.) հետ քննարկվել է Թեղուտի հանքը շահագործելու հարցը, որպեսզի ներգրավեն նոր պրոֆեսիոնալ օպերատորի: Վարչապետ Փաշինյանն առանձնացրեց «Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդ»-ի քննարկումները: Նա նշեց, որ այստեղ նույնպես կան մի շարք հետաքրքիր գաղափարներ, որոնք քննարկվում են:

«Ներկայում Հայաստանի նկատմամբ բավական մեծ հետաքրքրություն կա, և մենք հույս ունենք, որ դա կբերի նոր ներդրումների»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 22- 25-ը եղել է Դավոսում, մասնակցել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին, թեմատիկ քննարկումներից մեկում հանդես է եկել որպես բանախոս:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37