![Ucom. ինտերնետի խափանման պատճառը Վրաստանից եկող մալուխի վնասումն է](https://b24.am/pub/uploads/2019/02/ucom-2019-3.jpg)
Ucom. ինտերնետի խափանման պատճառը Վրաստանից եկող մալուխի վնասումն է
«Հարգելի՛ բաժանորդներ և լրագրողներ։ Այս պահին խնդիր կա Ucom-ի միջազգային կապուղիների հետ։ Մասնավորապես՝ Վրաստանի սահմանից եկող մալուխն է կտրված։ Երկու երկրի պատասխանատու մասնագետները աշխատում են մալուխը վերականգնելու և ծառայությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ։ Տվյալ պահին գործում են պահուստային մալուխները։ Հայցում ենք Ձեր ներողամտությունը», – ասված է Ucom հեռահաղորդակցական ընկերության տարածած հայտարարությունում։