
2018թ.-ին Հայաստանում համակարգիչների արտադրությունն աճել է 41.3%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2018թ.-ի ընթացքում Հայաստանում արտադրվել է 1,229 համակարգիչ, ինչը 2017թ. համանման ցուցանիշը գերազանցում է 41.3%-ով։
Միևնույն ժամանակ պլանշետների արտադրությունը նվազել է 35.5%-ով և կազմել 384 հատ։ 2018 թ.-ին Հայաստանում սմարթֆոններ չեն արտադրվել, մինչդեռ 2017թ.-ին արտադրվել է 1,430 սմարթֆոն։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։