Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Meizu Zero. ապագայի սմարթֆոն` ոչ անցքեր, ոչ պորտեր, ոչ  լարեր և ոչ էլ կոճակներ
04/03/2019 17:32
Կիսվել

Meizu Zero. ապագայի սմարթֆոն` ոչ անցքեր, ոչ պորտեր, ոչ լարեր և ոչ էլ կոճակներ

Meizu-ն` աշխարհում 11-րդ սմարթֆոն արտադրողը և Չինաստանում ամենատարածված սպառողական էլեկտրոնիկայի ապրանքանիշներից մեկը, հունվարին հայտարարեց իր նոր սմարթֆոնի մասին։

Meizu Zero-ն առաջին «իրական առանց անցքերի, անլար սմարթֆոնն» է, պնդում է ընկերությունը` նկատի ունենալով, որ հեռախոսը չունի պորտեր, անցքեր կամ լարեր։

Meizu Zero-ն չունի որևէ անցք, անգամ խոսափողի կամ բարձրախոսի համար։ Փոխարենը, հեռախոսն օգտագործում է Meizu-ի “mSound 2.0” տեխնոլոգիան, որի շնորհիվ ձայնը լսվում է անմիջապես էկրանից։

Խոսելով էկրանից `պետք է նշել, որ Meizu Zero-ն ունի 5.99″ OLED դիսփլեյ, որն ունի ինչպես ներկառուցված մատնահետքի սկաներ անմիջապես դիսփլեյի տակ, այնպես էլ դեմքը ճանաչող սելֆի տեսախցիկ։

Քանի որ հեռախոսը չունի պորտեր, դուք չեք կարող այն լիցքավորել լարերով. այս դեպքում անլար լիցքավորումը միակ ճանապարհն է։

Meizu-ի 18 վատտ հզորությամբ անլար-լիցքավորման սարքը, եթե մատուցվի ինչպես խոստացվել է, կապահովի շատ ավելի մեծ հզորություն քան Apple-ի և Samsung-ի անլար լիցքավորման սարքերը։ Սա պետք է, որ բերի լիցքավորման ժամանակի արագացման, բայց հաստատ իմանալու համար պետք է տեսնել Meizu-ի վերջնական արտադրանքը։

Meizu Zero-ն ունի ջրի և փոշու դեմ IP68 ստանդարտի պաշտպանություն, նույնը ինչ Apple-ի iPhone XS-ը և Samsung-ի Galaxy S9-ը, այսպիսով դուք կարող եք հանգիստ սուզել այն մինչև 2 մետր բարձրությամբ ջրի մեջ մոտավորապես 30 րոպե։ Սակայն հեռախոսը «անջրանցիկ» չէ` չնայած սարքի վրա պորտերի և անցքերի բացակայությանը։

Meizu Zero. ապագայի սմարթֆոն` ոչ անցքեր, ոչ պորտեր, ոչ լարեր և ոչ էլ կոճակներ

Մինչ Meizu Zero-ն չունի պորտեր, այն ունի երկու շատ փոքր միկրոանցք` որոնցից մեկը նախատեսված է հեռախոսի վերագործարկման համար։ Սա է հավանաբար պատճառը, որ հեռախոսը ամբողջությամբ անջրանցիկ չէ։

Հնարավոր է ձեզ հետաքրքրում է, թե որտեղից է մտնում SIM քարտը։ Meizu-ն քարտի ավանդական դաշտը փոխարինել է ներկառուցված SIM քարտով, հնարավորություն կա նաև օգտվել eSIM տեխնոլոգիայից, որը բացառում է ֆիզիկական քարտի կարիքը ընդհանրապես։

Meizu Zero. ապագայի սմարթֆոն` ոչ անցքեր, ոչ պորտեր, ոչ լարեր և ոչ էլ կոճակներ

Meizu-ն ասում է, որ Չինաստանում հեռախոսի գործարկումը մեծապես կախված է մոբայլ օպերատորներից և թե ինչպես են նրանք ներդնում eSIM տեխնոլոգիաները։

Հեռախոսը չունի կոճակներ, սակայն այն ունի կողքից տեղակայված վիրտուալ կոճակներ, որոնք գործարկելիս ստացվում են շոշափելի արձագանքներ, այնպես որ դուք կզգաք փոքր թրթիռներ, երբ հեռախոսը միացնեք կամ անջատեք, կամ էլ կարգավորեք ձայնը:

Սմարթֆոնի տեխնիկական հատկանիշների մասին հայտնի է միայն այն, որ սարքը զինված է Snapdragon 845 պրոցեսորով:

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Miracast հնարավորությամբ, որի միջոցով բաժանորդները կարող են դիտել իրենց սմարթֆոնի/պլանշետի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58