Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Beeline. Անդրեյ Պյատախինը դասախոսություն է կարդացել Առաջնորդության դպրոցի ուսանողների համար
14/03/2019 18:42
Կիսվել

Beeline. Անդրեյ Պյատախինը դասախոսություն է կարդացել Առաջնորդության դպրոցի ուսանողների համար

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը դասախոսություն է կարդացել «Առաջնորդության դպրոցի» ուսանողների համար՝ «Beeline-ի բիզնես մոդելի և կորպորատիվ մշակույթի հետ ծանոթություն» թեմայով։ Դասախոսությունից հետո հյուրերի համար շրջայց էր կազմակերպվել ընկերությունում։

«Այսօր մասնագիտական հմտություններ զարգացնելը նշանակում է ամեն օր ձեր առջև նոր հավակնոտ նպատակներ դնել։ Եվ որքան անհասանելի թվա հերթական նշաձողը, այնքան ավելի հաճելի կլինի դրա հաղթահարման պահը, ու նույնիսկ անհաջողություններն այդ ճանապարհին անգին փորձ կլինեն ձեզ համար հետագայում։ Այսօր ես ձեզ կպատմեմ մեր ընկերության բիզնես մոդելի և կորպորատիվ մշակույթի կայացման մասին՝ մի ընկերության, որն առաջատար դիրքեր է գրավում իր ներկայության բոլոր շուկաներում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Առաջնորդության Դպրոցը կարևորում է գործնական բիզնես գիտելիքների և փորձառության փոխանցումն ապագայամետ երիտասարդներին։ Վստահ ենք, որ հանդիպումը Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի առաջնորդը հանդիսացող պարոն Պյատախինի հետ ու ծանոթությունն ընկերության բիզնես մոդելի և կորպորատիվ մշակույթի հետ կարևոր ազդեցություն կունենա մասնակիցների աշխարհայացքների ու ապագա նախաձեռնությունների վրա», – նշեց Առաջնորդության Դպրոց Հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:

Նշենք, որ Անդրեյ Պյատախինի դասախոսությունը անցկացվել է Beeline-ի և «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակում։ Միջոցառումը տեղի է ունեցել Beeline-ի վարչական գրասենյակում։

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մաս է։ «ՎԵՈՆ» խումբը աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: Այն շրջանառվում է NASDAQ և Euronext Amsterdam բորսաներում և ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ձայնային կապի ու տվյալների հաղորդման, ինչպես նաև լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 240 մլն բաժանորդների ամբողջ աշխարհում: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58