Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Մակքենզի Բեզոսն աշխարհի երրորդ ամենահարուստ կինն է
08/04/2019 22:49
Կիսվել

Մակքենզի Բեզոսն աշխարհի երրորդ ամենահարուստ կինն է

Անգամ ամուսնալուծությունից հետո Ջեֆ Բեզոսն աշխարհի ամենահարուստ մարդն է։

Աղմուկը, որ բարձրացել էր այս տարվա հունվարին, երբ զույգը հայտարարեց իրենց ամուսնալուծության մասին, շարունակում էր նոր ենթադրություններ ու հնարավոր սցենարներ ծավալել Amazon-ի բաժնետոմսերի և Բեզոսի ողջ ունեցվածքի շուրջ։ Սակայն, փարատելով բոլորի հետաքրքրասիրությունը` ապրիլի 4-ին իր Twitter-ի էջում Մակքենզի Բեզոսը հանդես եկավ հետևյալ գրառմամբ.«Ուրախ եմ նրան հանձնել Washington Post-ի և Blue Origin-ի իմ բոլոր բաժնետոմսերը և Amazon-ի մեր բոլոր բաժնետոմսերի 75%-ը, ինչպես նաև իմ բաժնետոմսերի քվեարկության իրավունքը, որպեսզի աջակցեմ նրա և այս հիանալի ընկերությունների թիմերի շարունակական բարելավմանը»։

Սա նշանակում է, որ Մակքենզիին կմնա զույգի Amazon-ի բաժնետոմսերի 25%-ը, որը գնահատվում է 35 մլրդ դոլար` այսպիսով նրան դարձնելով աշխարհի երրորդ ամենահարուստ կինը։ Ըստ SEC-ի (Securities and Exchange Commission) հինգշաբթի հրապարակած տվյալների` չնայած Մակքենզին Ջեֆին է հանձնել քվեարկության իր իրավունքը, նա տնօրինության տակ է գտնվում ընկերության 4%-ը

Բոլոր նրանք, ովքեր մտահոգված էին, որ ամուսնալուծությունից հետո Ջեֆ Բեզոսը կկորցնի աշխարհի ամենահարուստ մարդու իր տիտղոսը, այլևս կարող են հանգիստ լինել։ Չնայած նրան, որ Մակքենզին և Բեզոսը չեն ունեցել ամուսնական պայմանագիր Ջեֆ Բեզոսը իր 110 մլրդ դոլար կարողությամբ շարունակում է մնալ աշխարհի ամենահարուստ մարդը, մինչ նրան հաջորդող Բիլ Գեյթսն իր 100 մլրդ դոլարով մի փոքր է միայն զիջում նրան։

Այս ամուսնալուծությունը հայտնի է նաև որպես «ամենաթանկը պատմության մեջ»։

Մակքենզի և Ջեֆ Բեզոսները 25 տարվա ամուսնությունից հետո բաժանվեցին 2019թ․-ի հունվարի 9-ին։ Սակայն Մակքենզիին տալ հաջողակ կնոջ կերպարը, որն ամուսնությունից հետո կորզել է Ջեֆի հսկայական հարստության մի մասը, անշուշտ սխալ է։ Պետք չէ մոռանալ, որ Amazon-ի առաջին քայլերն անելիս Մակքենզին էր զբաղվում բեռնափոխադրման պայմանագրերի բանակցություններով։ Նա իր մեծ ավանդն ունի ընկերության պատմության մեջ։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98