Բիզնես

USD BUY - 398.00+1.00 USD SELL - 401.00-3.00
EUR BUY - 417.00+2.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 73.67+2.39 WTI - 69.98+2.66
COMEX:  GOLD - 2666.70+0.13 SILVER - 31.47+1.32
COMEX:  PLATINUM - 953.40+0.52
LME:  ALUMINIUM - 2609.50+0.75 COPPER - 9111.50+1.32
LME:  NICKEL - 16015.00+2.05 TIN - 28824.00+0.88
LME:  LEAD - 2079.50+0.17 ZINC - 3095.50+0.62
FOREX:  USD/JPY - 150.04-0.07 EUR/GBP - 1.0496+0.07
FOREX:  EUR/USD - 1.0496+0.07 GBP/USD - 1.2658+0.11
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44705.53-0.17 NASDAQ - 19480.91+0.40
STOCKS US: S&P 500 - 6049.88+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 39248.86+1.91 TOPIX - 2753.58+1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 19746.32+1.00 SSEC - 3378.81+0.44
STOCKS EUR:  FTSE100 - 8359.41+0.56 CAC40 - 7255.42+0.26
STOCKS EUR:  DAX - 20016.75+0.42
03/12/2024  CBA:  USD - 399.59+1.71 GBP - 506.00+0.45
03/12/2024  CBA:  EURO - 420.17+1.52
03/12/2024  CBA:  GOLD - 33944.01+31.41 SILVER - 391.26-1.46
168 ժամ. Ինչպես է Գագիկ Ծառուկյանը դարձել Արարատցեմենտի սեփականատեր
23/04/2019 10:29
Կիսվել

168 ժամ. Ինչպես է Գագիկ Ծառուկյանը դարձել Արարատցեմենտի սեփականատեր

«Ցեմենտի տուրքի մասին օրինագծի քննարկումներն առաջիկայում նոր թափ կհավաքեն: Նախքան նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն իր ամբողջ կազմով «լծվեց» կոնկրետ մեկ տնտեսվարողի՝ իր ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» ընկերության շահերի պաշտպանությանը:

Հատկապես հետաքրքիր էր Ծառուկյանի ռեակցիան «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանի ելույթի այն հատվածին, որտեղ պատգամավորը հիշեցրեց գործարանի մասնավորեցման ժամանակաշրջանը:

«168 Ժամի» հետ զրույցում Հայկ Գեւորգյանը պնդեց իր ներկայացրած տվյալները՝ 2002թ. «Ռոբերտո» ընկերությունը գնել է «Արարատցեմենտն» ուղիղ վաճառքի ձեւով, 200 հազար դոլարով: Ըստ նրա՝ այդ ժամանակ չէր հայտարարվում, որ Գագիկ Ծառուկյանը փայատեր է, որովհետեւ «Ռոբերտոն» օֆշորային ընկերություն էր: Ծառուկյանի անհանգստությունը Գեւորգյանի մոտ տարակուսանք է առաջացրել՝ ինչո՞ւ է Ծառուկյանն անհանգստանում, երբ ինքը մասնավորեցման մասին խոսելիս՝ նրա անունը չի էլ հնչեցրել:

Հարցն այն է, թե ի՞նչ պայմաններում է գործարանը դարձել Գագիկ Ծառուկյանի սեփականությունը: Ընդ որում՝ այդ մասին «Արարատցեմենտի» եւ «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կայքերում առկա տեղեկատվությունները մի փոքր տարբեր են: Մասնավորապես՝ «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կայքում նշված է. «Գործարանը մասնավորեցվել է 2002 թվականին «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կողմից՝ վերակազմավորվելով «Արարատցեմենտ» փակ բաժնետիրական ընկերության: «Մուլտի Գրուպը» բազմաճյուղ կոնցեռն է՝ կազմված մի շարք ձեռնարկություններից…»:

Իսկ կոնցեռնի կայքում դրա հիմնադիր Գագիկ Ծառուկյանի կենսագրության մեջ Արարատի ցեմենտի գործարանի ձեռքբերման տարեթիվ նշված է 2003 թվականը:

2002թ. դեռեւս պետական սեփականություն հանդիսացող «Արարատցեմենտի» բաժնետոմսերը վաճառվել էին, ինչպես նշել է Հ.Գեւորգյանը, «Ռոբերտո» ընկերությանը: Այդ մասին վկայում է ՀՀ կառավարության 2002 թ. սեպտեմբերի 12-ի N 1465-Ա որոշումը, որը վավերացրել է այն ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Ըստ այդմ՝ «Արարատցեմենտ» ԲԲ ընկերության պետական սեփականություն հանդիսացող 317003 բաժնետոմսը` յուրաքանչյուրը՝ 10000 դրամ անվանական արժեքով, ուղղակի վաճառքի ձեւով մասնավորեցվել է «Ռոբերտո» բելգիական կազմակերպությանը:

Մասնավորեցվող բաժնետոմսերի գինն ընդհանուր սահմանվել է 200 հազար ԱՄՆ դոլար, իսկ գնորդին կառավարությունն ընդամենը պարտավորեցրել է առաջիկա 3 տարվա ընթացքում ապահովել «Արարատցեմենտ» ընկերության կողմից ցեմենտի արտադրության ծավալները, բայց ոչ պակաս, քան 2001թ. ցեմենտի արտադրության ծավալները: Որեւէ ներդրումային պարտավորություն օֆշորային նոր սեփականատիրոջ առաջ չի դրվում։

Նույն որոշմամբ՝ կառավարությունը տարբեր ընկերությունների պարտավորեցրել է ազատել մեկ այլ ընկերության՝ ունեցած պարտավորություններից, որոնց կապը, սակայն, «Արարատցեմենտի» հետ հստակ նշված չէ, մասնավորապես՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերությանն ազատել «Իտերա» միջազգային էներգետիկական կորպորացիայի կողմից մատակարարված բնական գազի դիմաց ապրանքային վճարումների գծով առաջացած պարտքերից` 6.8 մլն ԱՄՆ դոլար չափով, «ՀայՌուսգազարդն» ազատել է «Երեւանի ՋԷԿ»-ին՝ մատակարարված գազի դիմաց 6 մլն ԱՄՆ դոլար պարտավորությունից, «Երեւանի ՋԷԿ»-ը՝ «Հայէներգոյին»՝ էլեկտրաէներգիայի դիմաց 6 մլն ԱՄՆ դոլար պարտքերից, «Հայէներգոն» «Հայաստանի էլեկտրական ցանցերին» է ազատել էլեկտրաէներգիայի դիմաց 6 մլն դոլար պարտավորությունից, եւ այլն:

Թե ինչպե՞ս է օֆշորային «Ռոբերտոն» դուրս եկել խաղադաշտից, եւ ինչպե՞ս ու ի՞նչ գնով է «Մուլտի Գրուպը» ձեռք բերել գործարանը, որեւէ տեղեկատվություն չկա:

Ծառուկյանն էլ նախօրեին հրաժարվեց որեւէ պարզաբանում մտցնել: Լրագրողի հարցին՝ ինչքա՞ն է վճարել «Արարատցեմենտի» համար, Ծառուկյանը պատասխանեց. «Քո ի՞նչ գործն ա»:

Ի դեպ, այն տարիներին «Արարատցեմենտի» ուղիղ վաճառքը փորձագետներն «անօրինական» էին համարում, քանի որ տարբեր այլ միջազգային ներդրողներ կային, որոնք շատ ավելի մեծ գումարներ էին առաջարկում: Սակայն 2001 թ. միջազգային մրցույթի միակ հայտը ներկայացրել էր շվեյցարական «Հոլսիմ» ընկերությունը, որը վերջին պահին հրաժարվել էր գործարքից:

Ավելի ուշ, արդեն «Ռոբերտոյի» հետ գործարքից հետո, այն ժամանակ տարածքային կառավարման նախարար, Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, իբր, «Արարատցեմենտը» «Ռոբերտոյին» վաճառելու մասին կառավարության որոշումը գործարանի մասնավորեցման նպատակով հայտարարված մրցույթի շարունակությունն է», – գրում է 168 ժամ օրաթերթը:

03/12/2024
դրամ
Դոլար (USD)
399.59
+1.71
Եվրո (EUR)
420.17
+1.52
Ռուբլի (RUR)
3.75
+0.01
Լարի (GEL)
139.96
+1.57
33944.01
+31.41
Արծաթ
391.26
-1.46