Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Ուորեն Բաֆեթը կանխագուշակել է թերթերի մեծամասնության կյանքի ավարտը
25/04/2019 15:51
Կիսվել

Ուորեն Բաֆեթը կանխագուշակել է թերթերի մեծամասնության կյանքի ավարտը

Երիտասարդ տարիներին Ուորեն Բաֆեթը թերթերի առաքմամբ է գումար վաստակել։ Իսկ այժմ միլիարդատերը փաստում է, որ շուտով գրեթե բոլոր ավանդական թերթերը կվերանան։

Իր 82,5 մլրդ դոլար կարողությամբ Forbes-ի միլիարդատերերի վարկանշային ցուցակում երրորդ տեղը զբաղեցնող Ուորեն Բաֆեթը Yahoo Finance-ի հետ հարցազրույցում հայտարարել է, թե գովազդի ծավալների նվազումը կբերի շատ հրատարակվող թերթերի փակմանը։ Նրա կարծիքով ամերիկյան շուկայում կմնան միայն New York Times-ը, The Washington Post-ը և The Wall Street Journal-ը։

Բաֆեթը պարզաբանել է, որ նախկինում թերթերը մրցակցում էին «ամենահաստը» լինելու տիտղոսին արժանանալու համար։ «Հաղթում էր այն թերթը, որն ուներ ամենաշատ էջերը, քանի որ այնտեղ կային համապատասխանաբար ավելի շատ գովազդներ, իսկ գովազդները մարդկանց համար նորություններ էին։ Լրագրողների համար ցավալի է լսել նման տեսակետ, սակայն ընթերցողի տեսանկյունից գովազդը թերթի կարևորագույն հատվածն է», – նշել է միլիարդատերը։

Բացի այդ, այսօր ընթերցողը կարող է անմիջապես իր ձեռքի տակ ունենալ նոր ինֆորմացիան, նա այլևս առավոտյան թերթի կարիքը չունի, որպեսզի ուսումնասիրի թափուր աշխատատեղերի հաստիքները կամ իմանա բաժնետոմսերի նոր գնանշումները։ «Նախկինում բաժնետոմսերի գները ես կարող էի իմանալ միայն հաջորդ առավոտյան։ Այն ժամանակ ես վերցնում էի թերթերը և ուսումնասիրում բաժնետոմսերի գները մինչ թերթերն հասցեատերերին առաքելը», – պատմել է միլիարդատերը։ Այսօրվա թերթերը ձեռնարկատերերը համեմատել է մետաղյա բանկաներով գազավորված ըմպելիքների հետ․ դրանք դեռևս գնում են, բայց դա երկար չի շարունակվի։

2006թ․-ից մինչև 2016թ․ ամերիկյան թերթերի շուկայի գովազդային եկամուտները եռապատկվել են՝ 18 մլրդ դոլարից հասնելով մինչև 49 մլրդ դոլար, հայտնում է Pew Research Center հետազոտական կենտրոնը։

Ինչպես գրում է Bloomberg-ը, թերթերի մեծամասնության հնարավոր փակվելու վերաբերյալ Բաֆեթը խոսել է նաև անցած տարի տեղի ունեցած իր Berkshire Hathaway ներդրումային ֆոնդի բաժնետերերի տարեկան ժողովում։ Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, BH Media-ի ստորաբաժանմանը պատկանում են 30 օրաթերթ և 47 շաբաթաթերթ, այդ թվում՝ Բաֆեթի հայրենի քաղաքում լույս տեսնող Omaha World-Herald հրատարակությունը։ Bloomberg-ի տվյալներով՝ BH Media-ն անցյալ տարի կրճատեց աշխատողների 6%-ը՝ գովազդային եկամուտների նվազման կորուստները փոխհատուցելու համար :

Միևնույն ժամանակ, անցյալ տարի Berkshire-ը գործարք է կնքել Lee Enterprises Inc.-ի հետ՝ հավատարմագրելով ընկերությանը իր թերթերի և թվային ակտիվների կառավարումը 30 տարբեր շուկաներում։ Ինչպես գրում է Reuters-ը, Բաֆեթը այն ժամանակ հայտարարել էր․ «Ես շատ եմ սիրում թերթեր և խորապես հետաքրքրված եմ մեր հասարակության մեջ նրանց դերակատարությամբ: Դժվարությունները, որոնց բախվում են թերթերը ակնհայտ են: Բայց ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաջողության հասնել ուժերի միավորման դեպքում»:

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58