Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ռոստելեկոմ. ամփոփվեց «Азбука Интернета» համակարգչային դասընթացների ևս մեկ փուլ
08/05/2019 18:16
Կիսվել

Ռոստելեկոմ. ամփոփվեց «Азбука Интернета» համակարգչային դասընթացների ևս մեկ փուլ

Ամփոփվեց բոլորի կողմից շատ սիրված՝ «Азбука Интернета» նախագծի ևս մեկ փուլ, որը «Ռոստելեկոմ»-ն իրագործեց համագործակցելով «Այբ» դպրոցի և «Վիքիմեդիա Հայաստան»-ի հետ։

Նախագծի 21 մասնակիցները, ովքեր երկու խմբով հաղթահարեցին 24-ժամյա դասընթացների ծրագիրը, անձագանքել և գրանցվել էին ընկերության տարածած հայտարարությունից հետո: Նրանք անգամ չէին էլ կարող պատկերացնել, որ կկարողանան հաղթահարել համակարգչի նկատմամբ վախն ու կբացահայտեն համացանցից օգտվելու գաղտնիքները։

Որպես դասընթացավարներ հանդես եկան «Այբ» դպրոցի 13 կամավոր-աշակերտները՝ յուրօրինակ կապ հաստատելով սերունդների միջև և կենսափորձի փոխանակման հնարավորություն ընձեռելով։

«Азбука Интернета» նախագիծը այս անգամ ևս համակարգչային հմտությունների զարգացման դասընթացի շուրջ միավորեց մանկավարժների, ինժեներների, տնտեսագետների, գիտնականների, քիմիկոսների ու ֆիզիկոսների, բժիշկների, խմբագիրների և այլ կարևոր մասնագիտությունների տեր անձանց՝ դառնալով շարունակական կրթության մաս (Lifelong Learning):

«Համոզված եմ՝ ծրագիրը ճիշտ ժամանակին կազմակերպվեց, որովհետև այն արդեն ինձ համար անհրաժեշտություն էր։ «Азбука Интернета» ծրագիրը օգնում է բոլոր տարիքի մարդկանց յուրացնել ժամանակակից տեխնոլոգիաները։ Առաջին հերթին պետք է կարողանալ տրամադրվել, հաղթահարել սեփական վախերն ու չմոռանալ, որ կյանքում ոչինչ հեշտությամբ չի տրվում։ Երկրորդ՝ մեզ դասավանդող երիտասարդները խիզախում էին, իրենք պատրաստակամ էին օգնելու, սովորեցնելու և համոզելու, անգամ շատ համբերատար էին: Վստահ եմ, որ առանց ժամանակակից տեխնոլոգիաների իմացության շատ ու շատ հարցերում կարող ենք թերարժեքություն զգալ, իսկ այս նախագիծը ինքնավստահություն է ձևավորում։»- նշեց մասնակից Գոհար Պետրոսյանը (մանկավարժ)։

«Азбука Интернета» նախագիծն իրենից ներկայացնում է միջին տարիքի (50+) և տարեց բնակչության շրջանում համակարգչային դասընթացների շարք, որը հատուկ մշակված է նրանց համար և ընդգրկում է համակարգչային գրագիտության կարևորագույն բաժինները՝ սարքավորումների կառուցվածքից մինչև առցանց ռեսուրսների կիրառում, այլ սարքերի (պլանշետ) կիրառություն։

«Մեզ շատ ուրախացրեց լուրը, որ մենք պետք է մասնակցենք դասընթացի, ուր կարող են սովորեցնել ժամանակակից ինֆորմացիոն տեխնոլոգիաների հմտությունները։ Շատ լավ ու աշխատանքային մթնոլորտ է։ Սովորաբար մեծերը մի քիչ քննադատում են երիտասարդներին, սակայն սա այն վայրն է, որտեղ երիտասարդները մեծերին դաս են տալիս, իսկ մենք շատ ուշադիր լսում ենք և ուրախանում։ Ունենք փայլուն երիտասարդներ, ովքեր այդ գործը կատարում են հաճույքով, ու թվում է՝ մեր հասակի մարդկանցից շատ-շատերը կնախանձեին մեզ և կցանկանային լինել այստեղ՝ մեր կողքին», – նշեց դասընթացի մասնակից Գեորգի Շարխաթունյանը (ֆիզիկոս, 75տ)

Ծրագիրն անց էր կացվում «Վիքիմեդիա Հայաստան»-ի՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած գրասենյակում, որը յուրօրինակ հարթակ ու մթնոլորտ ձևավորեց արդյունավետ դասընթացների իրականացման համար։

«Որոշել էի ընդհանրապես չմոտենալ համակարգչին, որովհետև ես ոչ թե՝ «զրո», այլ «մինուս» եմ՝ համակարգչից օգտվելիս։ Շատ հետաքրքիր են դասընթացները։ Երեխաներն էլ շատ ուշադիր են, հոգատար ու համբերատար։ Հատկապես լավ է տպավորվում տեղեկատվությունը, որը գործնականում այստեղ կիրառում ենք։ Գնում եմ տանն էլ կարդում եմ, ամբողջովին հասկանում եմ օրվա դասը։ Այլևս հաղթահարել եմ բոլոր վախերս, անգամ ինքնուրույն եմ սկսել որոշ նոր նյութեր սովորել»,— նշեց մասնակից Անահիտ Շարխաթունյանը (քիմիկոս, 70տ)։

«Ես շատ ուրախ եմ այս ծրագրի համար։ Ավելին, ես միշտ սպասել եմ այս ծրագրին և նույնիսկ այն կարծիքին եմ, որ այն մի քիչ ուշացած է։ Շատ հաճելի է, որ այն կազմակերպվում է երիտասարդների միջոցով, որովհետև երիտասարդները անշահախնդիր, մեծ էնտուզիազմով, օգնում են, բացատրում են, ավելի համբերատար են, որովհետև գիտակցում են, որ մեծ տարիքում սովորելն ավելի դժվար է։ Ես բացահայտեցի, որ նույնիսկ այնպիսի մանրուքներ չգիտեմ, որ զարմանում եմ՝ այսքան ժամանակ համարել եմ, որ օգտվում եմ համակագչից։ Շատ շնորհակալ եմ։ Ցանկանում եմ, որ այս պրոցեսը տարածվի ՀՀ մարզերում, որովհետև մենք մարզերում ունենք շատ լավ ուսուցիչներ, շատ լավ մտավորականներ, մանավանդ՝ միջին տարիքի սերունդ, ովքեր ունեն շատ մեծ գիտելիքներ ու փորձ, սակայն համակարգչային գիտելիքների պակասը մի տեսակ հեռու է պահում․ «կտրում» է նրանց իրականությունից»,—նշեց մասնակից Ժաննա Ժամհարյանը (խմբագիր, 51տ)

Դասընթացների ավարտին մասնակիցները թեստավորում անցան, ստուգեցին ստացած գիտելիքները։ Ամփոփիչ հանդիպման ընթացքում էլ նրանց շնորհվեցին նվերներ և հավաստագրեր։ Հավաստագրեր շնորհվեցին նաև «Այբ» դպրոցի աշակերտներին, ովքեր անգնահատելի փորձ ու հմտություններ ձեռք բերեցին նախագծի շրջանակներում։ Դասընթացների ընթացքի մասին պատմող տեսանյութը հրապարակվել է «Ռոստելեկոմ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ https://bit.ly/2WpFHOx։

«Նախագիծը յուրօրինակ է իր բնույթով և միևնույն ժամանակ շատ կարևոր․ այն հնարավորություն է ընձեռում 50 և ավելի բարձր տարիքի մասնագետներին լրացնել համակարգչից, ինտերնետ ռեսուրսներից օգտվելու իրենց գիտելիքների բացը, դառնալ աշխատաշուկայի ակտիվ ու մրցունակ խաղացողներ։ Շնորհավորում եմ մասնակիցներին և նոր ձեռքբերումներ ու հաջողություններ մաղթում մեր ընկերության անունից»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հայաստանում «Азбука Интернета» նախագծը իրականացվում է 2015թ.-ից։ Այս ընթացքում դասընթացների շնորհիվ շուրջ 300 մասնակիցներ Երևանից և մարզերից մասնակցել ու ձեռք են բերել համակարգչային հմտություններ։

«Азбука Интернета» դասընթացներն անց են կացվում հայերեն լեզվով՝ հայաստանյան լսարանի համար հատուկ մշակում անցած ձեռնարկի օգնությամբ, որի էլեկտրոնային տարբերակն առկա է նաև նախագծի կայքում՝ www.azbukainterneta.ru:

Ռոստելեկոմ. ամփոփվեց «Азбука Интернета» համակարգչային դասընթացների ևս մեկ փուլ

Ռոստելեկոմ. ամփոփվեց «Азбука Интернета» համակարգչային դասընթացների ևս մեկ փուլ

Ռոստելեկոմ. ամփոփվեց «Азбука Интернета» համակարգչային դասընթացների ևս մեկ փուլ

———–

«Азбука Интернета» նախագիծը հատուկ մշակված ամբողջական ծրագիր է միջին տարիքի բնակչության համար, որը մատչելի կերպով մատուցում է տեղեկատվություն նրանց օգտակար բոլոր կարևոր գործիքների, գործառույթների վերաբերյալ։ Մասնավորապես, ձեռնարկում տեղ են գտել «Աշխատանք տեքստի հետ», «Աշխատանք Ինտերնետում», «Տեղեկատվության որոնում Ինտերնետում», «Անվտանգ Ինտերնետ», «Էլեկտրոնային ծառայություններ», «Պետական կառույցների կայքեր», «Առցանց գնումներ», «Առցանց շփում» բաժիններն ի թիվս այլ՝ համակարգչային հմտությունների զարգացման վերաբերյալ ոչ պակաս կարևոր բաժինների։ Նախագծի և ձեռնարկի մասին մանրամասներ ներկայացված են www.azbukainterneta.ru պաշտոնական կայքում։

«Ռոստելեկոմ», «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ (www.rtarmenia.am) – 2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru) – Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը:«Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝ Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

 

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98