Բիզնես

USD BUY - 375.00-0.50 USD SELL - 378.50-0.50
EUR BUY - 433.00+0.00 EUR SELL - 438.00+0.00
OIL:  BRENT - 103.94-5.12 WTI - 91.63-6.59
COMEX:  GOLD - 4325.20-5.49 SILVER - 69.05-0.69
COMEX:  PLATINUM - 1828.50-4.77
LME:  ALUMINIUM - 3215.00-1.14 COPPER - 11929.50-1.79
LME:  NICKEL - 17019.00+0.21 TIN - 43279.00-0.60
LME:  LEAD - 1896.50+0.48 ZINC - 3067.00-0.15
FOREX:  USD/JPY - 158.6-0.39 EUR/GBP - 1.1582+0.10
FOREX:  EUR/USD - 1.1582+0.10 GBP/USD - 1.3398+0.43
STOCKS RUS:  RTSI - 1074.43+0.86
STOCKS US: DOW JONES - 46208.47+1.38 NASDAQ - 21946.76+1.38
STOCKS US: S&P 500 - 6581.00+1.15
STOCKS JAPAN:  NIKKEI - 52252.28+1.43 TOPIX - 3559.67+2.10
STOCKS CHINA:  HANG SENG - 25063.71+2.79 SSEC - 3881.28+1.78
STOCKS EUR:  FTSE100 - 9894.15-0.24 CAC40 - 7726.20+0.79
STOCKS EUR:  DAX - 22653.86+1.22
24/03/2026  CBA:  USD - 377.32-0.06 GBP - 505.87+5.28
24/03/2026  CBA:  EURO - 437.43+3.82
24/03/2026  CBA:  GOLD - 54181-1177 SILVER - 815.58-62.49
Հայտնի են «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» մրցույթի հաղթողները
21/05/2019 11:24
Կիսվել

Հայտնի են «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» մրցույթի հաղթողները

2019 թ-ի մայիսի 18-ից 19-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացվեց «Հայաստանում զբոսաշրջության զարգացմանն ուղղված նորարար գաղափարների» երկրորդ մրցույթը:

Մրցույթը կազմակերպել էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը: Մրցույթի իրականացման գլխավոր աջակիցն էր՝ ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում:

Միջոցառման իրականացմանն աջակցել են նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC), ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն, Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (UNDP)  Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում նախագիծը և Լոռու մարզպետարանը։

Միջոցառման շրջանակում  հրավիրված մասնագետների մասնակցությամբ անցկացվել են ներկայացումներ եւ քննարկումներ՝ զբոսաշրջությանն առնչվող արդիական թեմաների շուրջ:

Ամբողջ Հայաստանից 23 թիմեր 24 ժամվա ընթացքում աշխատել են իրենց գաղափարների և լուծումների նախատիպերի վրա և ներկայացրել ժյուրիին:

Մրցույթի ընթացքում թիմերին  խորհրդատվություն են տրամադրել absoluteGPS-ի եւ HeroHouse-ի մասնագետները:

Ժյուրիի կազմում էին absolutGPS-ի (Գերմանիա), Catalyst հիմնադրամի, SmartGateVC-ի, Tufenkian Hospitality-ի, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի եւ ՄԱԶԾ ներկայացուցիչները:

Հաղթող են ճանաչվել հետևյալ թիմերը.

Guide me (Երևան, 2,000,000 ՀՀ դրամ) – մոբայլ հավելված, որը 4-8 րոպեի ընթացքում 10 լեզուներով կպատմի մշակութային և պատմական ավելի քան 60 վայրերի մասին: Հավելվածում հասանելի քարտեզում նշված կլինեն հյուրատները, սննդի կետերը, հեծանվային և քայլարշավային երթուղիները:

Armenian discovery (Երևան, 1,200,000 ՀՀ դրամ) – օնլայն խանութ և տեղեկատվական հարթակ, որտեղ ներգնա տուր օպերատորները կարող են գրանցել իրենց ընկերությունները և ստանալ մինի կայք: Սա Հայաստանի հեռավոր գյուղական վայրերում բնակվող ստեղծագործ մարդկանց հնարավորություն կտա աշխարհի տարբեր անկյուններում վաճառել սեփական պրոդուկտները:

Guru guide (Երևան, 750,000 ՀՀ դրամ) – հավելվածի օգնությամբ քաղաքների և գյուղերի բնակիչները կարող են սովորել և դառնալ զբոսաշրջային գիդ, գրանցվելով հավելվածում գտնել աշխատանք և կիսվել իրենց քաղաքներին վերաբերող պատմություններով:

Նշված մրցանակները տրամադրվել են ԵՄ-ն բիզնեսների համար նախաձեռնության մաս կազմող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի կողմից առաջարկվող լուծումների հետագա զարգացման համար մասնագիտական ծառայությունների տեսքով՝ մարքեթինգային ծախսեր, բիզնես խորհրդատվություն, թարգմանչական ծառայություններ կամ ուսումնական այց դեպի Եվրոպա:

Հեքըթոնի մասնակից մի քանի այլ թիմեր ստացել են խրախուսական մրցանակներ՝ ժյուրիում ներգրավված գործընկեր կառույցների կողմից:

Մասնավորապես՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) պատրաստակամություն է հայտնել աշխատել Visit My Armenia, Armenia Discovery, Improvis, Boo, Hako թիմերի հետ՝ վերջիններիս գաղափարների իրագործման ուղղությամբ: 

«Թուֆենկյան Հոսփիթալիթի» ընկերությունը DentTur թիմին տրամադրել է 4 անվճար գիշեր Ձորագետի Թուֆենկյան հուրանոցում:  

HeroHouse-ն իր հերթին Travel Trivia թիմին I-game ամպային հարթակում $100,000 արժողությամբ կրեդիտ է տրամադրել:

Փորձելով գտնել, թե որոնք են Հայաստանի հյուսիսային շրջաններում զբոսաշրջության զարգացման մարտահրավերները, մրցույթը նպատակ ուներ առաջարկել հնարավոր թվային և տեխնոլոգիական լուծումներ, որոնք առավել գրավիչ կլինեն ինչպես տեղաբնակ, այնպես էլ օտարազգի զբոսաշրջիկների համար և կապահովեն մեծ եկամուտ նրանց համար, ովքեր իրականացնում են տվյալ գաղափարները և ծրագրերը:

Հիշեցնենք, որ հեքըթոնն առաջին անգամ անցկացվել էր Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ 2018 թվականի ապրիլի 7-ից 8-ը։

———–

«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (ՁԻՀ) տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական բիզնես ինկուբատորներից մեկն է։ Այն ծրագրերը, որոնք իրականացվում են «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի կողմից, աջակցում են Հայաստանում տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի նպատակն է ստեղծել նպաստավոր միջավայր նորարարության զարգացման համար, ապահովել միջազգային մակարդակի գիտելիքներ և մատչելի ֆինանսավորման աղբյուրներ, պատրաստել ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետներ և ստեղծել տեղական այնպիսի կազմակերպություններ, որոնք կարող են մուտք գործել միջազգային հարթակ: Վերոնշյալ նպատակներն իրականացվում են տարբեր նախաձեռնությունների շրջանակներում, ինչպիսիք են` Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC), Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները (ANEL), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը (MIC), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC), Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ծրագիրը (mLab ECA) և Գյումրու (GTC), Վանաձորի (VTC) Կապանի տեխնոլոգիական կենտրոնները, Ինժեներական քաղաքը (EC) և այլն: http://www.eif.am/eng/

Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ) ստեղծվել է Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Կենտրոնի առաքելությունն է քաղաքը վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների դինամիկ միջավայր, ինչը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և կազմակերպություններին՝ նորարարական բիզնես գաղափարների իրականացման գործում` ի վերջո նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը: http://vtc.am/en/

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում: Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս: Ծրագրի նպատակն է բարելավել երկրի գործարար ու ներդրումային միջավայրը և աջակցել փոքր և միջին ձեռներեցության (ՓՄՁ) ստեղծմանը և զարգացմանը՝ խթանելով ընդգրկուն աճ Հայաստանում: Այս համատեքստում ծրագիրը նպատակաուղղված է ՓՄՁ քաղաքականությունների գործընթացների, բիզնես ասոցիացիաների և տնտեսական կլաստերների հզորացմանը: Ավելին, ծրագիրը աջակցում է նորարարությանն ուղղված տարբեր ձեռնարկությունների և օգնում է մեծացնել գործող ՓՄՁ-ների մրցունակությունը՝ նորարարական պրոդուկտների, ինչպես նաև տեղական և համաշխարհային շուկաների համար ծառայությունների մշակման ու ձևավորման նպատակով ֆինանսական և տեխնիկական աջակցության տրամադրման միջոցով։ Ծրագիրը նպատակ է հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման տեմպը, տեխնոլոգիաների փոխանցումը, նորարարությունը, գիտահետազոտական արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել գիտահետազոտական կենտրոնների և ՓՄՁ-ների միջև համագործակցությունը։

24/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.32
-0.06
Եվրո (EUR)
437.43
+3.82
Ռուբլի (RUR)
4.6885
+0.0961
Լարի (GEL)
138.82
+0.05
54181
-1177
Արծաթ
815.58
-62.49