Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ford-ի և Chrysler-ի նախկին տնօրեն Լի Յակոկկան մահացել է 94 տարեկանում
03/07/2019 17:33
Կիսվել

Ford-ի և Chrysler-ի նախկին տնօրեն Լի Յակոկկան մահացել է 94 տարեկանում

Նա ստեղծել է Ford Mustang-ը և փրկել Chrysler-ը սնանկությունից։

Ford և Chrysler ավտոմոբիլային կոնցեռննեի նախկին ղեկավար Լի Յակոկկան մահացել է 94 տարեկան հասակում Լոս Անջելեսում։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում կատարելով նրա դստերը՝ Ասադին։ Մահվան պատճառ են հանդիսացել Պարկինսոնի հիվանդության հետևանքով առաջացած բարդությունները։

Լի Յակոկկան ծնվել է 1924թ. հոկտեմբերի 15-ին Փենսիլվանիա նահանգում, նրա ծնողները ԱՄՆ են գաղթել Իտալիայից: Յակոկկան եկավ Ford Motor Company 1946թ.-ին՝ Պրինստոնյան համալսարանն ավարտելուց անմիջապես հետո։ 1960թ.-ին նա դարձավ փոխնախագահ, իսկ 1968թ.-ին՝ նախագահ։ Յակոկկան մեծապես հայտնի դարձավ 1964թ.-ին, երբ նրա ղեկավարությամբ մշակվեց Ford Mustang-ը. ավտոմեքենան դարձավ ամենահաջողներից մեկն ընկերության ողջ պատմության ընթացքում։

1978թ.-ին ընկերության հիմնադրի թոռը՝ Հենրի Ֆորդ Երկրորդը, անհամաձայնության արդյունքում նրան աշխատանքից հեռացրեց։ Յակոկկան եկավ Chrysler, որտեղ դարձավ կոնցեռնի գլխավոր տնօրենը։ Նա փրկեց ընկերությունը սնանկությունից՝ վստահեցնելով Կոնգրեսին 1980թ.-ին հաստատել մինչև 1.5 մլրդ դոլար արժողությամբ դաշնային վարկի երաշխիքները։

Յակոկկայի ղեկավարությամբ Chrysler-ը կրկին դարձավ եկամտաբեր և 1983թ.-ին մարեց 1.2 մլրդ դոլարի հասնող իր բոլոր վարկերը և տոկոսները նրանց մարման ժամկետից 7 տարի շուտ։ Բայց դրա համար ընկերությունը ստիպված էր մի շարք կոշտ միջոցներ կիրառել. Յակոկկան փակեց որոշ գործարաններ, աշխատանքից ազատեց «տասնյակ հազարավոր» աշխատակիցների, կրճատեց ղեկավարության աշխատավարձերը և համոզեց մատակարարներին վճարումները հետաձգել։ Իր աշխատավարձը Յակոկկան նվազեցրեց մինչև տարեկան մեկ դոլար։

1995 թ.ին Յակոկկան թոշակի գնաց, սակայն շարունակեց Chrysler-ին խորհրդատվություն տրամադրել տարեկան 500 հազար դոլարով։

Լի Յակոկկան բիզնես աշխարհում հայտնի է իր դիպուկ և տեղին արված խոսքերով։ Ձեզ ենք ներկայացնում նրա որոշ ասույթներ.

«Մեծ սթրեսի կամ դժբախտության ժամանակ պետք է անընդհատ զբաղված լինել, որպեսզի բարկությունդ ու էներգիադ ուղղես ինչ-որ լավ բանի մեջ»։

«Մոտիվացիան հիանալի բան է։ Դու կարող ես երկու մարդու գործ անել»։

«Մենք անընդհատ հանդիպում ենք հիանալի հնարավորությունների՝ փայլուն կերպով ծպտված որպես անլուծելի խնդիրներ»։

«Ես վարձում եմ ինձնից խելացի մարդկանց, իսկ հետո հեռանում նրանց ճանապարհից»։

«Մենեջմենթը ոչ այլ ինչ է, քան այլ մարդկանց մոտիվացնելը»։

«Ինչ որ բան թղթին գրելու կարգապահությունը առաջին քայլն է այն իրագործելու ճանապարհին»։

«Կենտրոնանալու և ժամանակը ճիշտ օգտագործելու կարողությունը ամեն ինչ է»։

«Հաճախորդներին բավարարելու մեջ ոչ մի մեծ առեղծված չկա։ Ստեղծեք որակյալ արտադրանք և նրանց հետ հարգալից վարվեք»։

«Ի վերջո բոլոր բիզնես գործառնությունները կարելի է ներկայացնել երեք բառով՝ մարդիկ, արտադրանք և շահույթ։ Եթե դու լավ թիմ չունես, մյուս երկուսի հետ շատ բան անել չես կարող»։

«Եթե ցանկանում եք ճիշտ օգտագործել ձեր ժամանակը, դուք պետք է հասկանաք, թե որն է ամենակարևորը և հետո դրան նվիրեք այն ինչ ունեք»։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98