Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
ԻԼՏԿ. Կլիմայական փոփոխությունների տեխնոլոգիաների աքսելերատոր 2019
04/07/2019 15:00
Կիսվել

ԻԼՏԿ. Կլիմայական փոփոխությունների տեխնոլոգիաների աքսելերատոր 2019

ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) ԻմփաքթԷյմ վենչուրային աքսելերատորի և Ինովացիան լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ) հետ համատեղ 2019թ-ի Մայիսի 13-ին 2րդ անգամ արդեն մեկնարկեց «Կլիմայական փոփոխությունների տեխնոլոգիաների աքսելերացիոն» 20 շաբաթյա ծրագիրը։

Ընդհանուր 7 երկրից ստացված 34 դիմումներից հարցազրույցի փուլ են անցել 15-ը, որից ընտրվել են 10 ստարտափեր՝ մասնակցելու աքսելերացիոն ծրագրին։

Աքսելերացիոն ծրագրի այս փուլի ընթացքում ստարտափները անցնում են բիզնես, տեխնոլոգիական և Impact ուղղվածության հանդիպումների շարքով։

  • Բիզնես հանդիպումների ընթացքում ստարտափները շուկայի ուսումնասիրության, հաճախորդների ներգրավման, վաճառքի պլանավորման և վերլուծության միջոցով զարգացնում են իրենց բիզնես պլանը։
  • Տեխնոլոգիական հանդիպումները առնչվում են կլիմայական փոփոխության ոլորտում ներկա տեխնոլոգիական միտումներին և, ստարտափներին համապատասխան, հնարավոր նոր լուծումների քննարկումներին, ինչպես նաև վերջիններիս գաղափարներում Ամպային համակարգերի, Բլոքչեյնի, Արհեստական Բանականության և Մեքենայական Ուսուցման հնարավոր ինտեգրացիաներին։
  • Impact ուղղությունը իրենից ներկայացնում է դասընթացների շարք, որոնց ընթացքում ստարտափները ծանոթանում են ՄԱԿ-ի Կայուն Զարգացման 17 Մարտահրավերների հետ և հստակեցնում են արժեքային շղթան և սոցիալական արդյունքը՝ համապատասխանեցնելով իրենց գաղափարներին և դրանց հաշվելիությունը։

3 հիմնական ուղղություններին զուգահեռ ստարտափները ամեն շաբաթ քննարկումներ են ունենում իրենց մենթորների հետ, հնարավորութուն են ունենան հանդիպել ոլորտի մասնագետների հետ իրենց գաղափարները էլ ավելի զարգացնելու նպատակով և շուտով նաև մասնակելու են միջազգային համաժողովների և կոնֆերանսների, ինչպիսին է օրինակ՝ Պոտուգալիայում կայանալիք ամենամյա Web Summit համաժողովը, որտեղ նրանք կներկայացնեն իրենց գաղափարները և կկարողանան շփվել ներդրողների ու ոլորտի մասնագետների հետ։

ՄԱԶԾ անտառային և դաշտային հրդեհների կառավարման ծրագիրը՝ ՄԱԶԾ ԻմփաքթԷյմ վենչուռային աքսելերատորի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է Climate Change Tech Accelerator vol. 2-ը։ Ծրագիրը իրականացվում է Ռուսաստան – ՄԱԶԾ զարգացման վստահության հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի վենչուրային միջոցներով, և իրականացվելու է Հայաստանի բնապահպանության նախարարության հետ համատեղ։

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67