Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Beeline. «Սևան ստարտափ սամիթ»-ին ակտիվորեն մասնակցում է  Beeline ստարտափ ինկուբատորը
30/07/2019 17:51
Կիսվել

Beeline. «Սևան ստարտափ սամիթ»-ին ակտիվորեն մասնակցում է Beeline ստարտափ ինկուբատորը

Սևանի ափին անցկացվող «Սևան ստարտափ սամիթ»-ի շրջանակում մասնակիցների հետ մենթորային հանդիպում ունեցավ նաև Seven Smarts ընկերության հիմնադիր, Beeline ստարտափ ինկուբատորի մենթոր Արտավազդ Սոխիկյանը:

Արտավազդ Սոխիկյանը մեծ փորձ ունենալով միջազգային շուկայում՝ արդեն 2 շրջափուլ Beeline ստարտափ ինկուբատորի ռեզիդենտ ստարտափների հետ անհատական հանդիպումներ է ունենում, որպես մենթոր՝ աջակցում գլոբալ շուկա մուտք գործելու հարցում։ Սևան Ստատափ սամմիթ 2019-ում նա մասնակից թիմերին կներկայացնի իրենց նորարար բիզնեսի զարգացման ուղղությունները, ինչպես նաև հանդես կգա որպես ժյուրիի անդամ։

Օգոստոսի 31-ին «Mentorship session»-ի շրջանակում թիմերի հետ հանդիպում են ունենալու Beeline ստարտափ ինկուբատորի ղեկավար, BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը, ինկուբատորի պրոյեկտ մենեջեր Մանանա Մելքոնյանը և «Stratecis Dubai»-ի բիզնեսի զարգացման և մարքեթինգի մասնագետ Սթիվեն Քեշիշյանը։

Նրանք կլսեն ստարտափների ելույթները, խորհուրդներ կտան ներկայացման բովանդակության և բիզնեսի զարգացման ուղղությունների վերաբերյալ, ինչպես նաև կկիսվեն տպավորիչ խոսքով ներկայանալու գաղտնիքներով։ Մենթորները կօգնեն շուկայի ճիշտ հետազոտություն անել, հետաքրքիր ձևաչափով ներկայանալ մրցույթների ժամանակ և հաղթել գլխավոր մրցանակները։

«Beeline ստարտափ ինկուբատորը գործում է արդեն երկրորդ տարին և սա մեր ինկուբատորի երկրորդ մասնակցությունն է «Սևան ստարտափ սամիթ»-ին: Վստահ եմ, որ միայն ակտիվ մասնակցությունը թույլ կտա այս ոլորտի փորձագետներին ու բոլոր ներկայացուցիչներին անհրաժեշտ կապեր ստեղծել, գիտելիքներ ստանալ և ի վերջո զարգացնել մեր երկրում ստարտափ էկոհամակարգը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։  

Վրանային ճամբարի ձևաչափով «Սևան ստարտափ սամիթ»-ին մասնակցող ստարտափները մրցելու են 100 000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդի համար։ Ինչպես նաև լինելու է 100 000 ԱՄՆ դոլար երաշխավորված ներդրումային ֆոնդ, որը կներդրվի 2 կամ 3 ստարտափների մեջ։ Սամմիթին ներկա կգտնվեն անհատ ներդրողներ և վենչուրային ֆոնդերի ներկայացուցիչներ ողջ աշխարհից։ Այն այս տարի կմիավորի ավելի քան 1000 ձեռներեցների։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37