Բիզնես

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.50+0.50
EUR BUY - 408.00-2.00 EUR SELL - 414.00-5.00
OIL:  BRENT - 73.10-0.16 WTI - 70.19+0.09
COMEX:  GOLD - 2622.90-1.42 SILVER - 29.89-3.11
COMEX:  PLATINUM - 926.90-1.62
LME:  ALUMINIUM - 2528.50-2.94 COPPER - 9028.50-0.27
LME:  NICKEL - 15508.00-2.23 TIN - 29116.00+0.07
LME:  LEAD - 1981.50-1.42 ZINC - 2995.00-3.25
FOREX:  USD/JPY - 155.26+1.06 EUR/GBP - 1.0377-1.13
FOREX:  EUR/USD - 1.0377-1.13 GBP/USD - 1.2582-0.88
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42326.87-2.58 NASDAQ - 19392.69-3.56
STOCKS US: S&P 500 - 5872.16-2.95
STOCKS JAPAN:  NIKKEI - 38813.58-0.69 TOPIX - 2713.83-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 19752.51-0.56 SSEC - 3370.03-0.36
STOCKS EUR:  FTSE100 - 8199.11+0.05 CAC40 - 7384.62+0.26
STOCKS EUR:  DAX - 20242.57-0.02
19/12/2024  CBA:  USD - 394.91+0.29 GBP - 499.13-2.67
19/12/2024  CBA:  EURO - 410.98-3.29
19/12/2024  CBA:  GOLD - 33463.93+15.70 SILVER - 385.41+0.86
Թեղուտ ՓԲԸ հաջողված վերագործարկումը և ժառանգած խնդիրների հաղթահարումը. պարզաբանում
01/08/2019 17:31
Կիսվել

Թեղուտ ՓԲԸ հաջողված վերագործարկումը և ժառանգած խնդիրների հաղթահարումը. պարզաբանում

Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատու` Լոռու մարզի ամենամեծ գործատուներից մեկը հանդիսացող «Թեղուտ» ՓԲԸ հաջողությամբ վերագործարկվել է ռեկորդային կարճ  ժամանակահատվածում և նվազագույն բյուջեի սահմաններում:

Ս.թ. հունիսի 18-ին ընկերությունը Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ից ստացել է բացահանքի արտադրական վտանգավոր օբյեկտի տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացությունը, որից հետո վերսկսվել է հանքի շահագործումը, իսկ ս.թ. հուլիսի 8-ին՝ հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարային տնտեսության արտադրական վտանգավոր օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացությունները, ինչից հետո պատշաճ կերպով վերսկսվել են նաև հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքները:

Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ միակողմանի հոդվածներով և ճչացող վերնագրերով  փորձում են թյուրիմացության մեջ գցել հանրությանը՝ այդ կերպ արդարացնելով նախորդ սեփականատերերի կողմից «Թեղուտ» ՓԲԸ աշխատանքների դադարեցումը և ազդակիր համայնքների բնակչությանը անելանելի ծանր սոցիալական վիճակի մեջ գցելու փաստը: Հարկ է նշել, որ 2018թ.-ին ընկերությունը դադարեցրել է իր գործունեությունը պոչամբարի հետ կապ չունեցող պատճառով՝ կանգնելով պլանային-վերանորոգման աշխատանքների երկու շաբաթով (համաձայն գլխավոր տնօրենի 2018թ. հունվարի 12-ի հրամանի), իսկ 2018թ․ հունվարի 30-ին ծանուցել աշխատողներին աշխատանքային պայմանագրերը գործատուի նախաձեռնությամբ լուծելու մասին՝ միաժամանակ չսպասարկելով VTB բանկին (այսուհետ՝ Բանկ)  շուրջ 380 մլն դոլարի չափով վարկային պարտավորությունը:

Առաջին անգամ պոչամբարի կայունության հնարավոր ռիսկի մասին նախկին ղեկավարությունը բարձրաձայնել է 2018թ․ հուլիսին, երբ արդեն ակնհայտ էր, որ բանկը ստիպված է վերցնել ընկերության բաժնետոմսերը՝ նախկին սեփականատերերի կողմից իր առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու պատճառով, իսկ պետական ատյաններին ընկերության գործունեության դադարեցման մասին նախկին ղեկավարությունն առաջին անգամ ծանուցել է նամակով՝ 2018թ․ հունիսի 7-ին (դադարից 5 ամիս անց)՝ չնշելով պոչամբարի հետ կապված խնդիրը: Հատկանշական է, որ չնայած մասնագետների զգուշացումներին, ընկերության նախկին ղեկավարությունը՝ անտեսելով դրանք, ևս 8 ամիս շարունակել է վերամշակել հանքաքար՝ 8.2 մլն տոննա (1038 տ/ժ) տարեկան արտադրողականությամբ, ընդհուպ մինչև 2018թ․ հունվարին արտադրության դադարեցումը, գերազանցելով նախագծային ցուցանիշները  1.2 մլն տոննայով այն պարագայում, երբ նախագծով թույլատրված արտադրողականությունը կազմում է 7 մլն տոննա տարեկան: Արդյունքում առաջացել է պոչամբարի կայունության չափանիշների շեղում նախագծային ցուցանիշներից հետազոտությունների իրականացման ողջ ընթացքում, ինչն էլ փաստում են Global Resource Engineering (GRE)  և ավստրալական ATC Williams խորհրդատվական ընկերությունների հաշվետվությունները:

2017թ․ մայիս և սեպտեմբեր ամիսներին «Թեղուտ» ՓԲԸ կատարած այցերի արդյունքում GRE և ATC Williams խորհրդատվական ընկերությունների մասնագետների կողմից կազմվել է երկու հաշվետվություն։ Վերոնշյալ ընկերությունների մասնագետների այցից մինչ այժմ տեղի են ունեցել մի շարք գործոնների փոփոխություններ, և այն հիմնական գործոնները, որոնք կարող էին բացասական ազդեցություն ունենալ պոչամբարի կայունության վրա էականորեն փոխվել են։

Ստորև ներկայացված են մեջբերումներ GRE խորհրդատվական ընկերության հաշվետվությունից:

– Հետազոտությունների իրականացման պահին ափի (пляж)  հեռավորությունը պատվարից հաշված կազմում էր 50 մետրից պակաս, այն պարագայում, երբ նախագիծը ենթադրում է մոտ 200 մետր ջրազրկված ափ (пляж):

Ներկա պահին ափի երկարությունը պատվարից հաշված կազմում է 300 մ:

– Ըստ նախագծի պոչամբարը պետք է բարձրանար հետևյալ արագությամբ՝ 35 մետր առաջին տարին և 16-ական մետր 2-5 տարիների ընթացքում։

2.5 տարիների ընթացքում պոչամբարի մակարդակը նախատեսված 59 հաշվարկային մետրի փոխարեն բարձրացվել է 93 մետր՝ ինչը 58%  գերազանցել է նախագծային ցուցանիշները:

– Մասնագետները 2017թ. սեպտեմբերին գրանցել են պոչանքների արտահոսք պոչամբարի պատվարի վրայից (ինչը մամուլում ներկայացվեց, որպես պոչամբարի ճեղքի հետևանք), միաժամանակ նշելով, որ պիեզոմետրերի տվյալներով առկա ջրի մակարդակը էականորեն գերազանցել է նախագծային սահմանները (աղբյուր՝ GRE հաշվետվություն, էջ 4)։

Մինչդեռ արտահոսքի միակ պատճառ է հանդիսացել թույլատրելի սահմանաչափից ավել պոչանքներ պոչամբար լցնելու փաստը:

– Աղյուսակ 4-1-ը (աղբյուր՝ GRE հաշվետվություն, էջ 38) ցույց է տալիս, որ առաջիկա 475 տարվա ընթացքում հավանական երկրաշարժի պարագայում վերին շերտի հորիզոնական պիկային արագացումը (PGA – peak ground acceleration) կազմում է 0.13g (միջին ցուցանիշ) և 0.15g՝  84% հուսալիության ցուցանիշի դեպքում։ Հարկ է նշել, որ 0.15g-ն բալային համակարգի վերածելու դեպքում չի գերազանցում 7 բալ ազդեցությամբ երկրաշարժը:

Վերոգրյալը վկայում է, որ մոտ 1.5 տարի չշահագործված պոչամբարը և պատվարը ջրազրկվել են և կոնսոլիդացվել։

GRE առաջարկները պոչամբարի կայունության վերաբերյալ՝ համեմատած  ներկա իրավիճակի հետ.

– Հնարավորինս շատ ջրի ծավալ հեռացնել պոչամբարից։ Ներկա պահին՝ համեմատած 2017թ.տվյալների հետ պոչամբարի մակերևույթի ջրի մակարդակը նվազել է մոտ 6 մետրով, իսկ պիեզոմետրերի տվյալներով պատվարի մարմնի ջրերի անկում է գրանցվել 4-6 մետր, պատվարի պատնեշի մոտ՝ 9-12 մետր:

– Հետևել պոչամբարում ջրի ավազանի մակարդակին և ափի (пляж) տեղանքին։ Ներկայում ափի (пляж) երկարությունը պատվարից հաշված կազմում է 300 մետր:

– 720 մետր հորիզոնից նվազեցնել պոչամբարի պատվարի անկյունը և խոտաբույսեր ցանել՝ որոշակի քանակի ջրի կլանման և էրոզիայի կանխման նպատակով։ Ներկա պահին պատվարի անկյունը մինչ 770 հորիոնը կազմում է 11.3 աստիճան, ինչը համապատասխանում է 5H:1V հարաբերակցությանը:

– Պատվարից հաշված ունենալ և պահպանել լայն, լավ ջրազրկվող ափ (пляж): Ինչպես պարզ է դառնում վերոգրյալից, այն առկա է (300մ):

– Խուսափել պատվարի բարձրացումն իրականացնել շատ մանրացված մասնիկներից (շլամից), ինչպիսին հանդիպել է շահագործման սկզբնական փուլում: Ներկայում մանրացված մասնիկներից պատվարի բարձրացում չի կատարվում:

– Կանխարգելել պատվարի վրայից պոչանքների արտահոսքը։ Քանզի ներկայում ընկերությունը չի խախտում թույլատրելի տարեկան 7 մլն տոննա հանքաքարի արդյունահանման սահմանաչափը, հետևաբար թույլատրելի սահմանաչափից ավել պոչանքներ պոչամբար չեն լցվում և պատվարի վրայից արտահոսք գոյություն չունի:

Եզրափակում

Նախնական հետազոտությունները ցույց են տալիս, որ վերոնշյալ միջոցառումները հնարավորություն կտան տեղավորել պոչանքները 6 տարվա գործունեության ընթացքում՝ նույնիսկ 15 մլն տոննա տարեկան վերամշակման դեպքում (աղբյուր՝ GRE հաշվետվություն, էջ 30):  Եզրակացությունը հիմնված է նմանատիպ եղանակով կառուցված պոչամբարների միջազգային լավագուն չափանիշների վրա:

Մեջբերումներ ավստրալիական ATC Williams Ընկերության որակավորված ինժեներների կողմից իրականացված Թեղուտ ՓԲԸ պոչանքների երկրաբանական տվյալների տեխնիկական գնահատման անկախ ակնարկից.

– Պոչամբարի պատվարի բարձրացման ցուցանիշը գերազանցել է տարեկան ավելի քան 15 մետրը։ Այնուամենայնիվ, չնայած նրան, որ ֆրեոտիկ մակերեսը բարձր է նախատեսվածից՝ լրացուցիչ ճնշման (поровое давление)¬ որևէ փաստ չկա:

– Տարեկան մինչ 10մ պատվարի բարձրանալու դեպքում, պոչամբար լցված պոչանքները կջրազրկվեն և կարելի է ենթադրել դրանց ամրացումը: Նշենք, որ ներկայում ընկերությունը չի պատրաստվում գերազանցել եզրակացությամբ առաջարկված 10մ սահմանագիծը:

– Ավստրալիական ATC Williams ընկերության կողմից իրականացված դիտարկումները և եզրահանգումները կատարվել են պոչամբարի 2017թ. դրությամբ առկա վիճակին նախորդող 3 ամիսների տվյալների և դիտարկումների հիման վրա։

Հայկական սեյսմոլոգիայի և Երկրի ֆիզիկայի ասոցացիան 2017թ.-ին հրապարակել է հաշվետվություն՝ գնահատական տալով Թեղուտի պոչամբարի պատվարի տեղանքի հնարավոր սեյսմիկ վտանգի վերաբերյալ: Ստորև ներկայացված են մեջբերումներ նաև այդ աշխատությունից.

«ՀՀ  հյուսիսարևելյան շրջանը, ինչպես այլ շրջաններ, բավական լավ է հետազոտված։ Սեյսմոլոգիական տեսանկյունից այս շրջանը (որտեղ տեղակայված է Թեղուտի պոչամբարը) ցածր սեյսմիկ ակտիվության գոտի է։ Սկսած 1978թ․ սեյսմիկ գոտիավորման քարտեզներում այս տարածաշրջանը նշված է որպես սեյսմիկ տեսանկյունից նվազագույն ռիսկի գոտի ՀՀ մյուս տարածքների համեմատ։ Թեղուտի պոչամբարի մոտակայքում չկան սեյսմիկ ակտիվ կառուցվածքների/օջախների  վկայություն։

Պոչամբարի մոտակայքում 16 կմ հեռավորությամբ ամենաուժգին հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել 1220թ (Mw=6.2), իսկ այս գոտում 475թ․ տեղի ունեցած պատմական ամենաուժգին երկրաշարժն էպիկենտրոնում ունեցել է 6.6 բալ ուժգնություն»։ 

«Մեխանոբր Ինջինիրինգ» (Механобр Инжиниринг) ընկերության կողմից 2018թ. իրականացված Թեղուտի պատվարի կայունության հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ նույնիսկ դեպրեսիոն կորի (պատվարի մարմնի ջրերի մակարդակը բնութագրող կոր) բարձր լինելու դեպքում ստատիկ վիճակում պոչամբարի պատվարին վտանգ չի սպառնում:

Թեղուտ ՓԲԸ հաջողված վերագործարկումը և ժառանգած խնդիրների հաղթահարումը. պարզաբանում

Հավելենք, որ 2019 թվականի հուլիսի 25-ին Թեղուտ ՓԲԸ  պաշտոնական հարցում է ուղարկել ATC Williams ընկերությանը և ստացել հետևյալ պատասխանը՝ մեջբերում.

«ATC Williams ընկերությունը, որպես պատվարի անվտանգության ստուգման  վերաբերյալ զեկույցի գլխավոր հեղինակ, ում անվանը հղում է կատարել պարոն Հալմանը, հաստատում է հետևյալը.

– ATC Williams Ընկերության հետ որևէ մեկը HETQ-ից կապ չի հաստատել և մեզնից չի ստացել համապատասխան թույլտվություն՝ կապված հոդվածում մեր անունն օգտագործելու կամ մեր զեկույցի եզրակացությունների ամփոփ նկարագիրը հրապարակելու վերաբերյալ:

– Այնուամենայնիվ, ATC Williams-ը չի արել որևէ կանխատեսող հայտարարություններ այն մասին, թե արդյոք պատվարը «կտևի վեց ամիս, այնուհետև կփլուզվի»: Կարևոր է նշել, որ մենք հավատում ենք, որ պարոն Հալլմանի խոսքերը դուրս են բերվել համատեքստից HETQ-ի հոդվածի վերնագրով, որը ենթադրում է վերոնշյալը»:

Ի դեպ, մոտ 12 աշխատակցից բաղկացած Global Resource Engineering (GRE) ընկերության ներկայացուցիչ Դավիդ Հալլմանը Թեղուտ ՓԲԸ տարածքում ֆիզիկապես գտնվել է 5 օր՝ 2017թ. մայիսի 12-17-ը և իր ծառայությունների դիմաց պատշաճ վարձատրվել է (վճարված խոշոր գումարի չափը չենք հրապարակում՝ հարգելով առևտրային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը): 2019 թվականի հուլիսի 25-ին Թեղուտ ՓԲԸ պաշտոնական հարցում է ուղարկել GRE ընկերությանը՝ կապված Դավիդ Հալլմանի հարցազրույցի հետ՝ փորձելով ստանալ պատշաճ պարզաբանում, սակայն մինչ օրս պատասխանը ստացված չէ: Թեղուտ ՓԲԸ  իրավախորհրդատուները դիտարկում են Դավիդ Հալլմանի հանդեպ դատական հայց ներկայացնելու տարբերակը:

Նախկինում պարապուրդի մատնված գործարանն այսօր արդեն ունի մոտ 900 աշխատակից, որոնցից ավելի քան 90%-ը Լոռու մարզի բնակիչներն են: Ընկերությունն ամբողջ մարզում լուծում է զգալի սոցիալական խնդիրներ:

Ընկերությունը, որդեգրելով բարեխիղճ տնտեսվարման քաղաքականություն,  պայմանագիր է ստորագրել միջազգային հեղինակավոր ընկերության հետ՝ պոչամբարի ինժեներաերկրաբանական և հիդրոերկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով:

Բազմաթիվ անլուծելի ներկայացվող խնդիրներ ժառանգած երիտասարդ թիմը հաջողությամբ հաղթահարել է բոլոր խոչընդոտները և, ի հեճուկս բոլոր բացասական կանխատեսումների՝ Թեղուտ ՓԲԸ բարեհաջող վերագործարկված է և շարունակում է բնականոն աշխատանքը: 

Թեղուտ ՓԲԸ

19/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.91
+0.29
Եվրո (EUR)
410.98
-3.29
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.07
-0.08
33463.93
+15.70
Արծաթ
385.41
+0.86