Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Ռոստելեկոմ. Ամանորյա հրաշքներն իրական են՝ ընկերությունը հանդես է գալիս տարեվերջյան նոր` Magicplay առաջարկով
05/12/2019 16:50
Կիսվել

Ռոստելեկոմ. Ամանորյա հրաշքներն իրական են՝ ընկերությունը հանդես է գալիս տարեվերջյան նոր` Magicplay առաջարկով

2020թ․-ին ընդառաջ «Ռոստելեկոմ»-ը ներկայացնում է նոր՝ MagicPlay փաթեթային առաջարկը։ Այն ներառում է լայնաշերտ ինտերնետի, Սմարթ հեռուստատեսության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններից օգտվելու հնարավորություններ ակնհայտ առավելություններով։ 

Բոլոր նրանք, ովքեր դեկտեմբերի 2-ից սկսած կբաժանորդագրվեն Տրիո MagicPlay ծառայությունների փաթեթին, 1 տարվա ընթացքում կստանան՝

– 100 Մբ/վ գերարագ Ինտերնետ,

– 100 և ավելի հետաքրքրաշարժ ու դիտարժան հեռուստաալիքներ, ինչպես նաև

– 100 ֆիլմ դիտելու հնարավորություն։

Ամանորյա առաջարկին կարող են միանալ ինչպես նոր բաժանորդները, այնպես էլ  «Ռոստելեկոմ»-ի գործող բաժանորդները՝ բարելավելով իրենց փաթեթների պայմանները։

MagicPlay առաջարկի շրջանակներում բաժանորդները հնարավորություն են ստանում ձեռք բերելու իրենց կողմից նախընտրած ևս 20 հեռուստաալիք, որոնք ներառված չեն փաթեթով տրամադրվող հեռուստաալիքների ցանկում՝ առանց հավելյալ վճարի ։

Ի դեպ՝ չմոռանանք «Ռոստելեկոմ»-ի հեռուստատեսության կարևոր առավելություններից մեկը՝ բաժանորդները հնարավորություն ունեն գնելու հեռուստաալիքներ անմիջապես հեռուստացույցի էկրանից՝ առանց սպասարկման սրահ այցելելու։

Ամանորյա անակնկալներից անմասն չեն մնա նաև ընկերության Լայնաշերտ Ինտերնետի բաժանորդները․ դեկտեմբերի 2-ից նրանք հնարավորություն ունեն ստանալու Ինտերնետի երեք անգամ ավել արագություն։ Պարզապես անհրաժեշտ է միանալ Մոնո սակագնային փաթեթին 1 տարի ժամկետով կամ վերակնքել պայմանագիրը։

Անակնկալները ամանորի անբաժան մասն են կազմում և «Ռոստելեկոմ»-ը շարունակում է զարմացնել իր բոլոր բաժանորդներին և նրանց, ովքեր նոր են ցանկանում օգտվել ընկերության բարձրակարգ ծառայություններից։

———–

2012թ. դեկտեմբերից ՀՀ-ում հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն հաջողությամբ մատուցում է ինտերնետ հասանելիության և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ Rostelecom ապրանքանիշի ներքո: 2013թ. սեպտեմբեր ամսից ընկերությունը «ՀԻԲՐԻԴ ՍՈԼՅՈՒՇՆԶ» ընկերության հետ համատեղ մատուցում է նոր սերնդի Այփի հեռուստատեսության ծառայությունը ևս։ 2015թ․ սեպտեմբերին ընկերությունը ներկայացրել է լիովին նոր Սմարթ հեռուստատեսությունը, որն առանձնանում է իր նորարարական լուծումներով և հնարավորություններով։ «Ռոստելեկոմի» ցանցը Հայաստանում կառուցված  է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000 կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը: Իրանի և Վրաստանի օպերատորների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը փոխկապակցված  է տարածաշրջանի հիմնական մայրուղային ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն կենտրոնների հետ: Ընկերության կորպորատիվ հաճախորդների ցանկում են խոշորագույն ձեռնարկություններ ու բանկեր, ՀՀ կառավարությունը և պետական մարմիններ, հեռահաղորդակցության ընկերություններ և միջազգային կազմակերպություններ: Գերժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ընկերությանը հնարավորություն է տալիս լիովին բավարարել ժամանակակից բաժանորդի կարիքները՝ տարածվելով և ծառայությունների հասանելիությունն ապահովելով ՀՀ ողջ տարածքով: 2014թ.-ից ընկերությունը բնակչությանը ծառայություններ է մատուցում Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում: Նշված բոլոր քաղաքներում գործում են վաճառքի և սպասարկման սրահներ:

«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԲԲԸ-ն (www.rostelecom.ru)  Ռուսաստանի և Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն և դինամիկ զարգացող ընկերությունների խումբ է, որը ծառայություններ է մատուցում ոլորտի բոլոր սեգմենտներում Ռուսաստանի ողջ տարածքով: Ընկերությունը առաջատար դիրք է գրավում ինտերնետի հասանելիության և վճարովի հեռուստատեսության ծառայությունների ռուսաստանյան շուկայում. Ինտերնետ հասանելիության ծառայությունից օգտվողների թիվը գերազանցում է 10.9 մլն-ը, իսկ վճարովի հեռուստատեսությանը՝ 7.7 մլն-ը: «Ռոստելեկոմ» ԲԲԸ-ն առաջատարն է ռուսաստանյան պետական կառույցների  և բոլոր մակարդակների կորպորատիվ հաճախորդներին մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների շուկայում: Ընկերությունը առաջատար դիրքեր ունի նաև Էլեկտրոնային կառավարության համար ինովացիոն լուծումների, ամպային տեխնոլոգիաների կիրառման, առողջապահության, կրթության, անվտանգության, կենցաղ-կոմունալ ծառայությունների ոլորտներում: Ընկերության կայուն ֆինանսական վիճակը հաստատվում է վարկանիշային աղյուսակներում գրաված դիրքերով՝  Fitch Ratings գործակալությունն այն գնահատում է վարկանիշային աղյուսակի “BBB-” մակարդակում, իսկ Standard&Poor’s գնահատմամբ այն “BB+” է:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90