Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Երևանի քաղաքային տրանսպորտի հարցը կարողանում են լուծել հենց տաքսիները
20/12/2019 15:27
Կիսվել

Երևանի քաղաքային տրանսպորտի հարցը կարողանում են լուծել հենց տաքսիները

Երթուղային տրանպորտի, տաքսիների և առհասարակ ծանրաբեռնված երթևեկության հարցը Երևանում շարունակում է, մեղմ ասած, օրակարգային լինել եի օրեցօր ավելի խորանալ: Հասկանալի է, որ ուղևորները փորձում են իրենց տեղափոխությունը հնարավորինս հեշտ կազմակերպել, որը ոչ միայն իրենց հեռու կպահի ավելորդ գլխացավանքից, կլինի ապահով ու հարմարավետ, այլև դրա փոխարեն կվճարեն ոչ աստղաբաշխական գումար:

Վերջին մեքենաների ներհոսքը երթևեկությունը Երևանում դարձրեց էլ ավելի անտանելի։ Սեփական մեքենայով խցանումների մեջ նյարդերի հաշվին ժամեր անցկացնելու, Երևանին բնորոշ խիտ կայանման դեպքում, շատերը նախընտրում են շրջել տաքսիներով: Հենց այստեղ էլ առաջանում է մեկ այլ հարց՝ ում ընտրել առաջարկվող ծառայությունների մեջ, ինչ առաջնահերթություններով շարժվել ու ինչպես կողմնորոշվել:

Երևանի քաղաքային տրանսպորտի հարցը կարողանում են լուծել հենց տաքսիները

Հավելվածային տաքսի ծառայությունները, որոնք այսօր միանշանակ հաղթում են փողոցում շրջող, պատահական տաքսիներին, ընտրելու հնարավորություն են տալիս: Եթե մեկ այլ դեպքում անծանոթ տաքսի կանգնեցնելիս, ուղևորն ապահովագրված չէ, թե ով կլինի վարորդը, հավելվածային տաքսիներն այս դեպքում իսկական փրկություն են: Փողոցում բռնած տաքսին իսկական լոտո է, ոչ միշտ՝ բարի։ Հավելվածները աշխատում են որակը բարելավելու վրա, դա իրենց հիմնական ծառայություններից մեկն է։

Այս տարբերակը նախընտրում են նույնիսկ նրանք, ովքեր սեփական վարորդ ունեն. Չէ որ այդ դեպքում էլ հեշտ չէ տեղափոխության կազմակերպումը: Շտապելիս սպասել մինչ վարորդը կհասնի, հանգստյան օրերին փոխարինող գտնել ու էլի նմանօրինակ անհարմարություններ, որոնք չեն լինի, եթե հնարավոր լինի գտնել մշտապես հասանելի, տարածքին մոտ, ներկայանալի տաքսիներ:

Հավելվածային առաջատար տաքսի ծառայությունները այս հնարավորությունն առաջարկում են որոշ տարբերություններով: GG տաքսին, օրինակ, ամենահարմար տարբերակներից մեկն էր, մինչ այն պահը, երբ նրանք էլ սկսեցին ֆիքսված գումարի փոխարեն, նվազագույն տարիֆը դարձնել փոփոխական: Բացի այդ, GG տաքսիների թիվն այքան էլ մեծ չէ։ Շատ դեպքերում ուղևորը ստիպված է լինում սպասել 15 և ավելի րոպե: Լինում են դեպքեր, երբ մեքենա պարզապես չկա՝ հատկապես Կենտրոն համայնքից դուրս: Նույն պատկերը հաճախ ունենք նաև U taxi-ի դեպքում:

Առաջընթաց կա Yandex Taxi-ի դեպքում. այս ընկերության տաքսիները ոչ միայն շատ են ու մշտապես տարածքում, այլև հատկապես վերջին շրջանում էականորեն բարելավել են սպասարկումը: Անմրցելի տարբերակ է Yandex-ի բիզնես տարբերակը՝ մեքենաների թիվը շատ է, մշտապես տարածքում են, գնային առումով շատ չի տարբերվում սովորական առաջարկներից: Բիզնես դասը նախընտրեղներն առաջնահերթություն են տալիս նաև նրան, որ այս դեպքում իրենց սպասում են առանց տարբերանշանի, ներկայացուցչական մեքենաներ, որով վերջիններս չեն կաշկանդվում ու ներկայանում են ցանկացած միջավայրում:

Ինչևէ, այսօր ակնհայտ է, որ Երևանի քաղաքային տրանսպորտի հարցը կարողանում են լուծել հենց տաքսիները, այն ծառայությունները, որոնք հիմնված են խելացի տեխնոլոգիաների վրա, որոնք թույլ են տալիս օպտիմիզացնել մեքենաների քանակը ամեն տվյալ պահին և տարածքում և սպասարկման որակը։ Այսօր արդյունավետ այլընտրանք Երևանը չունի տրանսպորտային ոլորտում։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69