Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 96.00+0.57 WTI - 92.03+1.11
COMEX:  GOLD - 4491.70+1.48 SILVER - 66.54+1.49
COMEX:  PLATINUM - 1809.80+1.49
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.25-1.01 EUR/GBP - 1.1625+0.28
FOREX:  EUR/USD - 1.1625+0.28 GBP/USD - 1.3526+0.26
STOCKS RUS:  RTSI - 802.99+1.49
STOCKS US: DOW JONES - 53686.11+1.18 NASDAQ - 26584.06+1.40
STOCKS US: S&P 500 - 7747.71+1.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10831.52+0.70 CAC40 - 8286.40+0.07
STOCKS EUR:  DAX - 26003.32+0.63
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
Վիվասել-ՄՏՍ. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) բացվեց Խելացի լուծումների միջհամալսարանական կենտրոնը
23/12/2019 16:38
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) բացվեց Խելացի լուծումների միջհամալսարանական կենտրոնը

Խելացի լուծումների կենտրոնը հիմնվել է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի համագործակցության արդյունքում: Նախաձեռնության գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Գործընկերներն են՝ Սինոփսիս Արմենիա և Յունիքոմփ ընկերությունները:

4-րդ արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում պահանջված են դառնում այն մասնագիտությունները, որոնք մինչ այժմ գոյություն չունեին, իսկ համաձայն ուսումնասիրությունների՝ դպրոցական երեխաների 65%-ը աշխատելու է մասնագիտություններով, որոնք այսօր դեռևս գոյություն չունեն։ Այս իրավիճակը Հայաստանի համար շատ լավ առիթ է՝ դիրքավորվելու տնտեսության նոր առաջացող ճյուղերում, որտեղ ստեղծվում է մեծ հավելյալ արժեք։ Էականորեն բարձրանում է հիմնարար կրթության դերը, և մի քանի հարակից մասնագիտությունների տիրապետելու՝ ինժեներների կարողությունը ։ Իր հերթին տնտեսության բոլոր ճյուղերում և պետական հատվածում թվայնացումը և բարձր տեխնոլոգիաների զանգվածային օգտագործումն առաջացնելու են այդ ճյուղերում աշխատող մասնագետների նկատմամբ նոր պահանջներ. նրանք պետք է  ՝ գիտելիքներ ձեռք բերել նաև ՏՀՏ և հարակից մասնագիտություններում։

«Թվայնացումը բերում է գործունեության փոխակերպման՝ կյանքի անխտիր բոլոր ոլորտներում:  Արձագանքելով զարգացման գլոբալ միտումներին ու նաև՝ նախահարձակ լինելով՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է այս կենտրոնի ստեղծմանը: Հեռահաղորդակցությունն ընթանում է դեպի  թվային էկոհամակարգերի զարգացում: Բաժանորդը գնալով ավելի շատ թվային սարքերից ու ծառայություններից է օգտվում: Անհատների ու ձեռնարկությունների մոտ անհրաժեշտություն է առաջանում կապված լինել ավելի ու ավելի շատ սարքերի, ծառայությունների, մատակարարների ու հաճախորդների հետ: Գործընթացների թվայնացումը, գերավտոմատացումը, տվյալների վերլուծությունն ու այս ամենի արդյունավետ կառավարումը պահանջում են նոր որակներ: Աշխատաշուկա է մտնում նոր՝ «Z» սերունդը՝ 90-ականների երկրորդ կեսից հետո ծնվածները, որոնք պետք է կարողանան ստեղծագործել ու ազգային արժեք ստեղծել նոր՝ փոխկապակցված է ու թվայնացված աշխարհում: Հետևաբար՝ այս սերունդը ՎիվաՍել-ՄՏՍ-ի հոգածության  ներքո է», – ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Խելացի լուծումների կենտրոնը» հարթակ է այն մարդկանց համար, ովքեր փնտրում են նոր մարտահրավերներ: Կենտրոնը ունենալու է երեք ուղղվածություն. առաջինը՝ մագիստրոսական ծրագիր, երկրորդը՝ մասնագիտական վերապատրաստման ծրագիր և երրորդը՝ միջմասնագիտական վերապատրաստում: Այս կենտրոնը վառ օրինակ է մասնավոր ընկերությունների և ԲՈՒՀ-ի համագործակցության և կարծում ենք, որ կարելի է այս համագործակցությունը տրանսֆորմացիա անել՝ մասնավոր-ԲՈՒՀ-պետություն համագործակցության: «Խելացի լուծումների կենտրոնը» հանդիսանում է «Silicon Mountains» մեծ նախագծի կրթական հատվածը», ասել է ՏՀՏԳՄ տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

Այդ մարտահրավերներին լավագույնս դիմակայելու և հնարավորություններից օգտվելու համար շատ կարևոր է կրթական համակարգիև հատկապես բուհերի տրանսֆորմացիան՝ նոր տիպի կրթական մոդելներին համապատասխան։ Այս ճանապարհին մեծ կարևորություն է ստանում կրթություն-արտադրություն և պետական-մասնավոր հատված համագործակցությունը։

Խելացի Լուծումների նորաբաց կենտրոնը այդ համագործակցության արդյունքն է և մասնավոր ընկերությունների սոցիալական պատասխանատվության ծրագրի վառ օրինակը։

Խելացի Լուծումների կենտրոնում առաջին փուլում նախատեսվում է իրականացնել մագիստրոսական, մասնագիտական վերապատրաստման, միջմասնագիտական վերապատրաստման ծրագրեր, իսկ հետագայում կենտրոնը կհամալրվի նաև բակալավրիատի ծրագրերով, գիտահետազոտական աշխատանքներով և ստարտափ էկոհամակարգով։

Այս տարի՝ ծրագրի առաջին փուլում, ստեղծվել են երկու ժամանակակից սարքավորումներով հագեցած լսարան, որոնցից յուրաքանչյուրում գործում է երեք լաբորատորիա՝

– Կիբերանվտանգություն

– Միկրոէլեկտրոնիկա

– ՏՀՏ ժամանակակից ենթակառուցվածքներ

Ծրագրերը կունենան տեսական, գործնական և գիտահետազոտական ուղղվածություն՝ հնարավորինս նախապատրաստելով ուսանողներին մասնագիտական աշխատանքի՝ բարձր պահանջարկ ունեցող միջմասնագիտական ուղղություններով։ Խելացի Լուծումների կենտրոնում 3-4 տարվա ընթացքում նախատեսվում է ստեղծել 15-20 լսարան և հագեցած ժամանակակից լաբորատորիաներ, ուսումնական պրոցեսում ներդնել ժամանակակից բովանդակություն, վերապատրաստել ՀԱՊՀ դասախոսներին։ Նախատեսվող ուղղություններն են՝ կիբերանվտանգություն, միկրոէլեկտրոնիկա, արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում, իրերի համացանց (ներառյալ խելացի քաղաք, խելացի տուն), գերժամանակակից կապ, ինքնակառավարվող սարքեր, տվյալագիտություն, և այլն:

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43